Իվանա Նինկովիչ

բոսնիացի լողորդուհի

Իվանա Նինկովիչ (սերբերեն՝ Ivana Ninković, սերբական կիրիլիցա՝ Ивана Нинковић, դեկտեմբերի 15, 1995(1995-12-15), Տրեբինյե, Սերբական Հանրապետություն, Բոսնիա և Հերցեգովինա), բոսնիացի լողորդուհի, Բանյա Լուկա քաղաքի ջրային մարզաձևերի «Օլիմպ» ակումբի և Բոսնիա և Հերցեգովինայի լողի ազգային հավաքականի անդամ։

Իվանա Նինկովիչ
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝լողորդ
Երկիր՝ Բոսնիա և Հերցեգովինա
Ծննդյան ամսաթիվ՝դեկտեմբերի 15, 1995(1995-12-15) (28 տարեկան)
Ծննդավայր՝Տրեբինյե, Սերբական Հանրապետություն, Բոսնիա և Հերցեգովինա
171 սանտիմետր

Կենսագրություն խմբագրել

Իվանան վաղ մանկական հասակից լողի պարապմունքների է հաճախել իր հայրենի քաղաքի՝ Տրեբինեի «Լեոտար Տրեբինե» ակումբում[1]։ 2011 թվականին մասնակցել է Բալկանների լողի պատանեկան առաջնությանը, որտեղ բրաս լողաոճով 50 մետր մրցատարածությունում գրավել է երրորդ տեղը[2]։ Այդ նույն տարում Շանհայում անցկացված աշխարհի պատանեկան առաջնությունում և 2012 թվականի սկզբներին Դեբրեցենում կայացած Եվրոպայի առաջնությունում ձեռք բերած բարձր ցուցանիշները, անձնական ռեկորդ սահմանելը հաշվի առնելով՝ 16-ամյա մարզուհուն հրավիրել են մասնակցելու 2012 թվականի ամառային օլիմպիական խաղերին. միջոցների սղության պատճառով Իվանան օլիմպիական մրցավայր՝ Լոնդոն է մեկնել առանց իր մարզիչ Վելկա Պիլևիչի[3] և չի կարողացել բարձր արդյունք ապահովել։ Այդուհանդերձ՝ նա հռչակվել է Սերբական Հանրապետության, ապա նաև Բոսնիա և Հերցեգովինայի «Տարվա լավագույն մարզուհի»[4], իսկ հաջորդ տարի՝ 2013 թվականին արժանացել է Բանյա Լուկա քաղաքի լավագույն մարզուհու տիտղոսին[5]։

2013 թվականին Իվանա Նինկովիչն ընդունվել է ԱՄՆԱրիզոնա նահանգի համալսարան (ճարտարագետի մասնագիտություն ստանալու համար) և հանդես է եկել այդ համալսարանի Sun Devils թիմի կազմում[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Plivačica Ivana Ninković trenira u rodnom Trebinju: Želja odlazak na Olimpijadu u Tokio».
  2. Balkan Junior Swimming Championship
  3. «Глас Републике Српске 11. јул 2012». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 28-ին.
  4. Ивана www.banjaluka.com
  5. И.Н. Спортиста године
  6. «Olympic swimmers look to lead ASU to a successful season».