Իսրայելա-նորվեգական հարաբերություններ

Իսրայելա-նորվեգական հարաբերություններ , երկկողմ միջազգային հարաբերություններ Իսրայելի և Նորվեգիայի միջև։ Նորվեգիան առաջիններից մեկն էր, որ 1949 թվականի փետրվարին ճանաչել է Իսրայելի անկախությունը։ Երկու երկրներն էլ միևնույն տարում հաստատել են դիվանագիտական հարաբերություններ։ Իսրայելը ունի դեսպանատուն Օսլոյում, որը ներկայացնում է նաև Իսրայելյի շահերը նաև Իսլանդիայում։ Նորվեգիան ունի դեսպանատուն Թել Ավիվում և երկու պատվո հյուպատոսություններ Էյլաթում և Հայֆայում։ Գրանցված 553 իսրայելցի հրեաներ բնակվում են Նորվեգիայում, իսկ 260 նորվեգացիներ՝ Իսրայելում[1][2]։

Իսրայելա-նորվեգական հարաբերություններ
Իսրայել և Նորվեգիա

Իսրայել

Նորվեգիա
Իսրայելի դեսպանատունը Օսլոյում

Քաղաքական հարաբերություններ խմբագրել

 
With Israel for Peace (MIFF) կազմակերպության հավաքը Օսլոյում

1981 թվականին մի խումբ բանվորներ ստեղծել են «Իսրայելի ընկերներ» կազմակերպությունը՝ Բանվորների նորվեգական շարժման ընթացքում (նորվ.՝ Venner av Israel i Norsk Arbeiderbevegelse): Հիմնական նպատակը իսրայելցի և նորվեգացի բանվորներին միջև ոչ ֆորմալ հարաբերությունների ամրապնդնումն էր։ Դա իրականացվել է երկու երկրների պատվիրակությունների փոխադարձ այցելությունների միջոցով։

Օսլոյում Իսրայելի դեսպանը գրող և համալսարանական դասախոս Նաիմ Արաիդին է։ Փոխդեսպանը Ջորջ Դիքն է, ով քրիստոնյա արաբ է Յաֆֆայից[3]։ Ջորջ Դիքը շարունակեց պաշտոնավարել դեսպանի փոխանորդի պաշտոնում, մինչև նոր դեսպան Ռաֆայել Շուլցը ժամանեց Օսլո։

Նորվեգիայի իր մեծությամբ երրորդ կուսակցության առաջնորդ Սիվ Յենսենը համարվում է Իսրայելի կողմնակիցը և հայտարարում է, որ «Իսրայելին պաշտպանել, նշանակում է պաշտպանել ինքդ քեզ»։ Նա 2008 թվականի ամռանը այցելել է իսրայելական Սդերոտ քաղաք և իր ասելով անձամբ է տեսել Համաս խմբավորման հրթիռի ընկնելը իսրայելական տարածքի վրա։ Այդ ժամանակ պատգամավորը նշել էր, որ ինքը և մյուսները ստիպված են եղել «փախչել պատսպարան»։ Նա մշտապես դեմ է արտահայտվել Նորվեգիայի իշխանության որոշումը, ճանաչելու Պաղեստինի անկախությունը, հայտարարելով, որ «Նորվեգիան չի կարող ճանաչել ահաբեկիչների անկախությունը»[4]։ 2009 թվականի հունվարին նա մասնակցել է Օսլոյում տեղի ունեցած «Let Israel live» (Թողեք Իսրայելը ապրի) քաղաքական արշավին[5]։ Նորվեգական ոստիկանության անվտանգության ծառայությունը մտահոգված է, որ Յենսենը կարող է դառնալ հարձակման թիրախ, չնայած որ վերջինս այդքան էլ չի մտածում իր անվտանգության վերաբերյալ[6]։ Այդ ժամանակ քաղաքագետները կանխագուշակում էին, որ Զարգացում կուսակցությունը կկորցնի ավելի մեծ թվաքանակով ընտրողներ, քան ձեռք կբերի Իսրայելի օգնությամբ[7][8]։ Հարցումների արդյունքները ցույց տվեցին, որ Յենսենի պրոիսրայելական գործունեությունը մեծացրել է նրա կողմնակիցների թվաքանակը[9]։

Ռազմական համագործակցություն խմբագրել

 
Իսրայելի և Նորվեգիայի դրոշները

ԶԼՄ-ների փոխանցմամբ Իսրայելի զինված ուժերում ծառայում են որոշ քանակությամբ նորվեգացի զինծառայողներ։ 2007 թվականին 24 նորվեգացի հրեաներ գրանցվել են որպես ԶՈՒ Գլխավոր շտաբի (ՑԱԽԱԼ) աշխատակիցներ[10]։

2010 թվականի սեպտեմբերին այն բանից հետո, երբ Գերմանիան սկսեց Դելֆին տիպի երկու նոր սուզանավերի փորձարկումը Իսրայելի ռազմածովային ուժերի համար, Նորվեգիան վետո դրեց իր ջրերում փորձարկումներ կատարելու դեմ՝ նշելով որ հետագայում կարող է մասնակցել Գազայի հատվածում կատարվող օպերացիներին[11]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Statistics Norway — Persons with immigrant background by immigration category, country background and sex. 1 January 2009». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 17-ին.
  2. Number of registered at the embassy. Actual numbers are likely higher.
  3. «Israel Appoints Two Arab Diplomats in Norway».
  4. Bawer, Bruce (December 2008). «A Norwegian Thatcher?». Standpoint. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 17-ին.
  5. Fondenes, Eivind (2009 թ․ սեպտեմբերի 1). «- Israels krigføring var også terror». TV2.
  6. «Politiet frykter angrep på Siv Jensen». VG. 2009 թ․ հունվարի 8.
  7. «- Frps Israel-støtte gir velgertap». Dagbladet. 2009 թ․ հունվարի 8.
  8. Lilleås, Heidi Schei (2009 թ․ հունվարի 9). «- Siv spiller høyt». Nettavisen.
  9. Skarvøy, Lars Joakim (2009 թ․ հունվարի 13). «Dette kan Siv ha tjent på». Nettavisen. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 17-ին.
  10. «Forsvarets forum » Seksjoner » Aktuelt » Ja, vi elsker Israel». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 17-ին.
  11. «Ynetnews - Homepage».