Իսպաներենի օր (իսպ.՝ Día E), տոն, որը նշում են իսպաներեն դասավանդող, սովորող, այն սիրող կամ այդ լեզվով խոսող մարդիկ։ Տոնը նշանակվել է 2009 թվականին Սերվանտեսի ինստիտուտի կողմից։ Նշվում է բոլոր այն երկրներում, որտեղ կան համալսարանի մասնաճյուղեր։ Տոնը նշվում է ամառային արևակայությանը նախորդող վերջին շաբաթ օրը և ուղեկցվում է խաղերով, ակցիաներով, համերգներով, պերֆորմանսներով և այլ մշակութային միջոցառումներով[1]։

Իսպաներենի օր

Տեսակմիջազգային օր
Տոնվում է Իսպանիա
սկսած2009
Առաջին բառային անձրևը Մոսկվայում

Նկարագրություն խմբագրել

Սերվանտեսի համալսարանի տնօրեն Կարմեն Կաֆարելը 2011 թվականին մեկնաբանել է Իսպաներենի օրվա նշանակությունը.

 
- Այդ օրը մենք ուրախանում ենք լեզվի հաջողություններով և նրա հարստությամբ, որով խոսում է 500 000 000 մարդ։ Սակայն իսպաներենը կիրառություն ունի ոչ միայն 21 երկրներում, որտեղ այն պետական լեզու է համարվում։ Եվրոպական միությունում՝ չհաշված Իսպանիան, 30 միլիոն մարդ որոշ չափով տիրապետում է իսպաներենին։ Ամերիկյան մայրցամաքում, մի կողմ թողնելով իսպանախոս երկրները, մենք տեսնում ենք Բրազիլիան, որտեղ 5,5 միլիոն մարդ կարող է ազատ զրուցել լեզուն կրողի հետ։ Իսկ ԱՄՆ-ում, որտեղ 40 միլիոն մարդ խոսում է իսպաներեն, թույլ է տալիս ենթադրել, որ 2050 թվականին երկիրը առաջինը կդառնա իսպանախոս աշխարհում։ Վիճակագրությունը վկայում է իսպաներենի լավ իմացության մասին նաև Ասիայում։ Այնպիսի երկրներում, ինչպիսիք են Հարավային Կորեան կամ Չինաստանը, լեզուն սովորողների թիվը տարեցտարի մեծանում է։ Չինաստանում իսպաներենի դասընթացին արդեն անդամագրվել է 20 000 մարդ. 1996 թվականին Պեկինում հիմնադրված Սերվանտեսի համալսարանը ամեն տարի կրկնապատկում է ուսումնական հաստատություններ հաճախողների թիվը։
 

Միջոցառումներ խմբագրել

  • Բառային անձրև

Առաջին երկու տարիներին (2009 և 2010) օգտագործել են հատուկ ատրճանակ, որը օդ է կրակել թղթեր։ Դրանց վրա գրված են եղել այն բառերը, որոնք ընտրվել են առցանց քվեարկության ժամանակ։ 2011 թվականին ատրճանակն ու թղթերը փոխարինվեցին փուչիկներով[2]։

  • Իսպաներեն բառերի առցանց քվեարկություն

2009 թվականին հաղթել է «malevo» բառը, որ բուենոսայրեսյան ժարգոնով՝ լունֆարդոյով, նշանակում է «հանցագործ, բանտարկյալ»։ 2010 թվականին հաղթող չկար, ամենաշատ ձայները հավաքել էին հետևյալ բառերը՝ arrebañar (ագահորեն ուտել), cachivache (ավերակ), Gamusino, infinito (անվերջ), limón (լիմոն), república (հանրապետություն), sueño (երազ, երազանք), tiquismiquis (սեթևեթանք), titipuchal (իսպաներեն լեզվի մեքսիկական տարբերակով՝ հրմշտոց) և tragaldabas (որկրամոլ)։ 2011 թվականին հաղթել է մեքսիկական Կերետարո (Querétaro) նահանգի անունը։ Բառը առաջարկվել է դերասան Գաել Գարսիա Բեռնալի կողմից, որը հաղթել է տոնի ժամանակ իսպաներենի դեսպաններ դարձած այլ հայտնիների կողմից առաջադրված 35 բառերի շարքում։ Հայտնիների մեջ էին՝ Շակիրա, Մարիո Վարգաս Լյոսա, Ֆերան Ադրիա, Ալիսիա Ալոնսո, Իսաբել Ալյենդե, Ռաֆայել Սանտի, Վիսենտե դել Բոսկե, Անա Մարիա Մատուտե և այլն։

  • Իսպաներեն խաղ

Սկրաբլի նման խաղ է․ տրվում է 16х16 վանդակավոր ցուցատախտակ, որի վրա բառերը պետք է դասավորել այնպես, որպեսզի հասնեն հանդիպակաց ծայրը։ Եթե խաղացողը բառերը սկսել է դասավորել հորիզոնական, ապա աջ, եթե ուղղահայաց, ապա ձախ։ Միևնույն ժամանակ, յուրաքանչյուր խաղացող պետք է գոնե մեկ անգամ օգտագործի ñ տառը։ Մրցախաղն անցկացվում է հեռակա ձևով, և յուրաքանչյուր փուլ ունի լեզվի տիրապետման իր մակարդակը։ Հաղթողները պարգևատրվում են հուշանվերներով։ 2011 թվականին մոսկովյան մրցույթի հաղթողը շահեց ուղևորություն դեպի Անդալուզիա։ 2010 թվականին խաղին մասնակցել է 290 000 խաղացող 149 երկրներից, և խաղացել են 44 000 անգամ։

  • Մշակութային ծրագիր

Իսպաներենի օրը Սերվանտեսի համալսարանի կենտրոնների սովորական ծրագիրը համալրվում է կենտրոնի կառույցում անցկացվող էքսկուրսիաներով, «Իսպաներենը մեկ օրում» արագացված դասընթացներով, պարային փառատոններով, համերգներով և այլ վառ իրադարձություններով[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել