Իսմայիլ Շառոյան
Իսմայիլ Նադիրի Շառոյան (ИСОЕ НАДЬР՝ Իսոյե Նադըր, զինվորական մականունը՝ Իսո, մայիսի 16, 1965, Երևան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 27, 1991, Աշտարակ, Հայաստան), ազգությամբ եզդի ազատամարտիկ, Արցախյան պատերազմի մասնակից հայկական կողմից[1][2][3]։
Իսմայիլ Նադիրի Շառոյան քրդ.՝ Исое Надьр | |
---|---|
Ծնվել է | Մայիսի 16, 1965թ. |
Ծննդավայր | Երևան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | Հոկտեմբերի 27, 1991թ. |
Մահվան վայր | Աշտարակ, Հայաստան |
Գերեզման | Եռաբլուր |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | Եզդի |
Կրոն | Եզդիականություն |
Գործունեություն | Կամավոր մասնակցել է Արցախյան պատերազմին |
Ծնողներ | Հայր՝ Նադիր |
![]() |
Կենսագրական տվյալներ Խմբագրել
Իսմայիլ Շառոյանը ծնվել է 1965 թվականի մայիսի 16-ին Երևան քաղաքում ազգությամբ եզդի Նադիրի ընտանիքում[2][3]։
Արցախյան պատերազմ Խմբագրել
Իսմայիլ Շառոյանը ազգությամբ եզդի առաջին կամավորներից է, ով մեկնել է Արցախյան պատերազմի ռազմաճակատ և հայկական կողմից մասնակցել ռազմական գործողություններին ընդդեմ Ադրբեջանի։ Նա մասնակցել է Գորիսի, Վայքի, Արարատի, Իջևանի և այլ տարածքների ռազմական գործողություններին և ինքնապաշտպանական կռիվներին[2][3]։
Մահ Խմբագրել
Իսմայիլ Շառոյանը զոհվել է ավտովթարից Աշտարակ քաղաքի մոտակայքում 1991 թվականի հոկտեմբերի 27-ին։ Նրա աճյունը թաղված է հայկական կողմից Արցախյան պատերազմին մասնակցած զոհված ազատամարտիկների Եռաբլուր պանթեոնում։ Նա դարձավ Եռաբլուրում ամփոփված առաջին եզդի ազատամարտիկը[1][2][3]։
Ընտանիք Խմբագրել
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 «Եզդիները՝ արցախյան հերոսամարտի ժամանակ» (արխիվացված)։
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Հայաստանի Հանրապետության եզդիների ազգային կոմիտե, «Զոհված եզդի ազատամարտիկներ» գրքույկ։
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Ազիզ Թամոյան, «Եզդիներն Արցախյան ազատամարտում» Երևան, 2002 թվական։