Իսիդորա Սեկուլիչ (սերբ.՝ Исидора Секулић, 16 փետրվարի, 1877, Մոշորին, (ներկայում՝ Վոևոդինա, Հարավային Բաչկայի շրջան) — 5 ապրիլի, 1958, Բելգրադ, (Հարավսլավիա)), հարավսլավացի սերբ գրող, էսսեիստ, թարգմանչուհի, գրաքննադատ։ Սերբիայի գիտությունների ու արվեստի ակադեմիայի առաջին կին ակադեմիկոսը (1950)։ ХХ դարի առաջին կեսի ամենահայտնի սերբ կին գրողը։

Իսիդորա Սեկուլիչ
սերբ.՝ Исидора Секулић
Ծնվել էփետրվարի 16, 1877(1877-02-16)[1]
ԾննդավայրՄոշորին, Բաչ-Բադրոգ, Հունգարիայի թագավորություն, Ավստրո-Հունգարիա[2]
Վախճանվել էապրիլի 5, 1958(1958-04-05)[3][1] (81 տարեկան)
Վախճանի վայրԲելգրադ, Հարավսլավիայի Դաշնային Ժողովրդական Հանրապետություն
Մասնագիտությունգրող, գրական քննադատ և արվեստի քննադատ
Քաղաքացիություն Ավստրո-Հունգարիա,  Հարավսլավիայի Թագավորություն և  ՀՍՖՀ
Գիտական աստիճանգիտությունների դոկտոր
ԱնդամակցությունՍերբական գիտությունների և արվեստների ակադեմիա
 Isidora Sekulić Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Իսիդորա Սոկուլիչը ծնվել է 1877 թվականի փետրվարի 16-ին Մոշորինում։ 1892 թվականին Բուդապեշտում ավարտել է ուսուցչական սեմինարիան, աշխատել է որպես ուսուցիչ։ 1922 թվականին Գերմանիայում ստացել է դոկտրի գիտական աստիճան։

Մի քանի անգամ ճանապարհորդել է Եվրոպայում, երկար ժամանակ ապրել է Անգլիայում, Ֆրանսիայում ու Նորվեգիայում։ Եղել է պոլիգլոտ. տիրապետել է մի քանի դասական, ինչպես նաև 9 ժամանակակից լեզուների։

1939 թվականի փետրվարից Սերբիայի գիտությունների թագավորական ակադեմիայի թղթակից անդամ է։ 1950 թվականին դարձել է Սերբիայի գիտությունների ու արվեստի ակադեմիայի առաջին կին ակադեմիկոսը։

Իսիդորա Սեկուլիչի անունն ընդգրկված է 100 ամենահայտնի սերբերի ցանկում[4]։

Ստեղծագործություն խմբագրել

Իսիդորա Սեկուլիչը քնարական-ասոցիատիվ արձակի վարպետ է։ Նրա գրչին են պատկանում վեպեր, պատմվածքների ու էսսեների ժողովածուներ, ճամփորդական նոթեր, հուշեր։ Գրել է քննադատական հոդվածներ ու աշխատություններ երաժշտության, թատրոնի, արվեստի, ճարտարապետության, գրականության ու փիլիսոփայության վերաբերյալ։ Կատարել է հարվսլավական, ռուսական, անգլիական, գերմանական, ֆրանսիական, իտալական, նորվեգական ու այլ գրականությունների վերաբերող ուսումնասիրություններ։

Իսիդորա Սեկուլիչի ամենահայտնի գիրքն է՝ «Նամակներ Նորվեգիայից»։ Նրանում հեղինակը փորձել է ստեղծել եվրոպական փոքրիկ երկրի ու նրա բնակիչների կատարյալ կերպարներ՝ նրանց օժտելով այն հատկություններով, որոնք նա ձգտում է դաստիարակել իր հայրենակիցների մեջ։

Ընտրյալ ստեղծագործություններ խմբագրել

  • Сапутници (1913)
  • Писма из Норвешке (1914)
  • Из прошлости (1919)
  • Ђакон Богородичине цркве (1919)
  • Кроника паланачког гробља (1940)
  • Записи (1941)
  • Аналитички тренуци и теме, т. 1-3 (1941)
  • Записи о моме народу (1948)
  • Његошу књига дубоке оданости (1951)
  • Говор и језик, културна смотра народа

Իսիդորա Սեկուլիչի անվամբ է կոչվում Սերբիայի ամենահեղինակավոր գրական մրցանակներից մեկը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. https://www.biografija.org/knjizevnost/isidora-sekulic/
  3. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. «100 најзнаменитијих Срба» . 1993. (ISBN 978-86-82273-08-0.)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իսիդորա Սեկուլիչ» հոդվածին։