Իսահակ Վիրաբյան

հայ ազատամարտիկ

Իսահակ Ժորայի Վիրաբյան (հունվարի 18, 1960(1960-01-18), Գեղանիստ, Արթիկի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 2, 1992(1992-05-02), Էրքեջ, Շահումյանի շրջան, Արցախ), հայ ազատամարտիկ, արցախյան ազատամարտի մասնակից, վաշտի հրամանատար[1]։

Իսահակ Վիրաբյան
հունվարի 18, 1960(1960-01-18) - մայիսի 2, 1992(1992-05-02) (32 տարեկան)
Ծննդավայր Գեղանիստ, Արթիկի շրջան, ՀՍՍՀ
Մահվան վայրԼՂՀ Էրքեջ, Շահումյանի շրջան, Արցախ
Քաղաքացիություն ՀՍՍՀ (ԽՍՀՄ), Հայաստան Հայաստան
Հրամանատարն էրԿոտայքի 3-րդ վաշտ
Պաշտոնհրամանատար
Մարտեր/
պատերազմներ
Էրքեջի ինքնապաշտպանական մարտեր

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1960 թվականի հունվարի 18-ին Արթիկի շրջանի Գեղանիստ գյուղում։ Որոշ ժամանակ անց ընտանիքը տեղափոխվել և հաստատվել է Կոտայքի շրջանի Բալահովիտ գյուղում։ 1967-1977 թվականներին սովորել է Բալահովիտի դպրոցում։ Ուսման ընթացքում աչքի է ընկել բարձր առաջադիմությամբ։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Աբովյան քաղաքի թիվ 30 պրոֆտեխնիկական ուսումնարանը, ապա ուսումը շարունակել է Վանաձորի մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետում։ Ուսումը կիսատ թողնելով 1979 թվականին զորակոչվել է խորհրդային բանակ։ Ծառայել է Մուրմանսկ քաղաքում։ Վերադառնալով ծառայությունից, շարունակել է ուսումը և ավարտել այն։ 1984 թվականին եղել է Բալահովտի մշակույթի տան տնօրենը և Աբովյանի շրջկոմում կոմերիտմիության հրահանգիչ[1]։

Արցախյան պատերազմ խմբագրել

Երբ սկսվում են Արցախյան ազատամարտի օրերը Իսահակ Վիրաբյանը ներգրավվում է այդ պայքարի մեջ, նշանակվում Կոտայքի 3-րդ վաշտի հրամանատար։ Մասնակցում է սահմանամերձ մարտերին, ապա մեկնում Շահումյանի շրջան, իր հետ տանելով մարդասիրական օգնություն։ Մասնակցում է մի շարք կարևոր և վտանգավոր մարտական գործողությունների։ Փոքրաթիվ ընկերներով գրավում ռազմական նշանակություն ունեցող մի կարևոր բարձունք։ 1992 թվականի մայիսի 2-ին Շահումյանի շրջանի Էրքեջ գյուղի ինքնապաշտպանական կռիվների ժամանակ թշնամու հետ անհավասար մարտում զոհվում է Իսահակ Վիրաբյանը[1]։

Ի պատիվ Իսահակ Վիրաբյանի, Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի դպրոցը կոչվել է իր անունով[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Իսահակ Վիրաբյանի կենսագրությունը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 26-ին.