Իռլանդական թատրոնի սկզբը համարվում է 16-րդ դարի սկիզբը։

Օսկար Ուայլդը մնում է Իռլանդիայի ամենահայտնի դրամատուրգներից մեկը։

16-րդ դարում Դուբլինում անգլիական համքարական գիլդիաները կազմակերպել են միստերիաների ներկայացումներ։ 17-րդ դարում անգլիական վերնախավի համար ստեղծվել են թատրոններ։

Արդեն 1899 թվականին բանաստեղծ Ուիլյամ Բաթլեր Եյթսը և Իզաբելա Օգաստա Գրեգորին Դուբլինում ստեղծեցին Իռլանդական գրական թատրոն (1899-1901 թթ., այժմ՝ Աբբայության թատրոն)։ 1922 թվականին հիմնվել է Դրամատիկական միություն։ 1929 թվականին Հիլթոն Էդվարդսը և Մայքլ Մակ-Լիամոիրը Դուբլինում հիմնադրեցին ժամանակակից խաղաոճի թատրոն։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իռլանդական թատրոն» հոդվածին։