Իոսիֆ Լազյան

հեղափոխական գործիչ, լրագրող

Իոսիֆ Գերասիմի Լազյան (Հովսեփ), հունիսի 10, 1888(1888-06-10)[1], Ախալցխա[1] - մայիսի 9, 1938(1938-05-09)), հեղափոխական, լրագրող, Ախալցխայի խորհրդային դումայի խմբակի անդամ (1905), խորհրդային բռնաճնշումների զոհերից։

Իոսիֆ Լազյան
Դիմանկար
Ծնվել էհունիսի 10, 1888(1888-06-10)[1]
ԾննդավայրԱխալցխա[1]
Մահացել էմայիսի 9, 1938(1938-05-09) (49 տարեկան)
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտ (1922)[1]
Մասնագիտությունհեղափոխական և լրագրող
ԱշխատավայրԿրասնի վոին, Մոսկովսկայա պրավդա, Վեչերնյայա Մոսկվա և ՏԱՍՍ
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
Պարգևներ և
մրցանակներ
Կարմիր դրոշի շքանշան

1908 թվականին զորակոչվել է բանակ։ 1913 թվականին Ռուսաստանից անցել է Գերմանիա, կապեր հաստատել գերմանացիների հետ։ 1917 թվականին վերադարձել է Ռուսաստան։ 1918 թվականին նշանակվել է «Կավկազսկայա կրասնայա արմիա» («Kaвказская красная армия») թերթի պատասխանատու քարտուղար։ Մասնակցել է ՌԿ(բ)Կ VIII (1919 թվականի մարտ) համագումարին։ 1920 թվականի սկզբից սկսել է օժանդակել Ինքնիշխան Հայաստանում խորհրդային իշխանության հաստատմանը։ 1921 թվականի փետրվարի 7-ին նշանակվել է Լոռու ռազմահեղափոխական կոմիտեի նախագահ։ Եղել է «Չեզոք գոտու» զինված ապստամբության պատասխանատու ղեկավարը, 1921 թվականի հունիսին մասնակցել Զանգեզուրի գործողություններին։ 1922 թվականին սովորել է Կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտում։ 1923-1930 թվականներին եղել է կուսակցության Մոսկվայի կոմիտեի բյուրոյի անդամ, մամուլի բաժնի վարիչ, «Ռաբոչայա Մոսկվա» («Pa6oнaa Mocквa») թերթի և «Ռաբոչեկրեստյանսկի կորրեսպոնդենտ» («Рабочекестьннский Kорреспондент») ամսագրի գլխավոր խմբագիր[2]։ 1934-1937 թվականներին, որպես Խորհրդային Միության հեռագրական գործակալության թղթակից, աշխատել է Լոնդոնում, 1937 թ.-ին նշանակվել է ՌՍՖՍՀ Լուսժողկոմատի մանկավարժական-ուսումնական բաժնի վարիչ։

Ձերբակալվել է 1937 թվականի նոյեմբերի 7-ին (այլ աղբյուրների համաձայն ՝ 1938 թվականին[3]): Գնդակահարվել է 1938 թվականի մայիսի 9-ին։ Հետմահու արդարացվել է ԽՍՀՄ Գերագույն դատարանի ռազմական կոլեգիայի կողմից 1955 թվականի հունիսին։

Պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով (առաջինը Խորհրդային Հայաստանում)։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 474