Իշտվան Էրկեն

հունգարացի արձակագիր և դրամատուրգ

Իշտվան Էրկեն (հունգ.՝ István Örkény, 5 ապրիլի, 1912, Բուդապեշտ24 հունիսի, 1979, Բուդապեշտ), հունգարացի արձակագիր և դրամատուրգ, հունգարական աբսուրդի թատրոնի հիմնադիրը։

Իշտվան Էրկեն
հունգ.՝ István Örkény
Ծննդյան անունհունգ.՝ Örkény István György
Ծնվել էապրիլի 5, 1912(1912-04-05)[1][2][3][…]
ԾննդավայրԲուդապեշտ, Ավստրո-Հունգարիա[4]
Վախճանվել էհունիսի 24, 1979(1979-06-24)[1][2][3][…] (67 տարեկան)
Վախճանի վայրԲուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն[4]
ԳերեզմանՖարկաշրետի գերեզմանոց
Մասնագիտությունգրող, դրամատուրգ և դեղագործ
Լեզուհունգարերեն
Քաղաքացիություն Հունգարիա
ԿրթությունԲուդապեշտի համալսարան (1934)
ԺանրերQ62066928?
ԱնդամակցությունԳրականության թվային ակադեմիա
Պարգևներ
ԱմուսինAngela F. Nagy? և Zsuzsa Radnóti?
Изображение автографа
 István Örkény Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Իշտվան Էրկենը ծնվել է 1912 թվականի ապրիլի 5-ին Բուդապեշտում։ Վաղ տարիքից հետաքրքրվել է գրականությամբ։ Սովորելով քիմիա և դեղագործություն՝ նա զբաղվել է գրական գործունեությամբ և 1930-ական թվականների վերջին սեփական միջոցներով հրատարակել է իր պատմվածքների առաջին ժողովածուն՝ «Ծովի պարը» (հունգ.՝ Tengertánc)[5]։

Հունգարիայի՝ Գերմանիայի կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմին միանալուց հետո Իշտվան Էրկենը զորակոչվել է բանակ, ուղարկվել Արևելյան ճակատում գտնվող աշխատանքային գումարտակ։ Դոնի մոտ նա գերի է ընկել խորհրդային զորքերի մոտ։ Ճամբարում անցկացրած տարիներին նա շարունակել է ստեղծագործել և 1948 թվականին հայրենիք վերադառնալիս իր հետ տարել է «Ճամբարների մարդիկ» սոցիոգրաֆիկական ուսումնասիրությունների ժողովածուն, տասնյակ պատմվածքներ ու «Վորոնեժ» պիեսը[5]։

1957 թվականին՝ Հունգարական հեղափոխության ճնշումից հետո, Իշտվան Էրկենի անունն ընդգրկվել է գրաքննադատության «Սև ցուցակում» ռադիոյով ու մամուլում իր ունեցած համարձակ ելույթների պատճառով։ Չունենալով իր երկերը տպագրելու հնարավորություն՝ Իշտվան Էրկենն աշխատել է բժշկական ու վիրակապական նյութերի գործարանում։ Տպագրության արգելքը շարունակվել է մինչև 1960-ական թվականների սկիզբը և ազատել նրան ոչ միայն արտաքին, այև ներքին քննադատից․ «Ես չէի մտածում խմբագրի, գրախոսի, հրատարակչի ու անգամ ընթերցողի մասին, ինձ զբաղեցնում էր միայն այն, թե ինչ եմ ես գրում»[5]։ Այդ շրջանում նա ստեղծել է նոր ժանր՝ րոպեական պատմվածքներ, որոնք հոգեբանական մանրապատումներ էին ժամանակակից կյանքից։

Իշտվան Էրկենի երկերի հրատարակության արգելքը հանվել է 1963 թվականին։ Տպագրվել են նրա պատմվածքների ժողովածուները, դրամաներտ և «Կատուներ-մկներ» (1963) ու «Տոտերի ընտանիքը» (1964) վիպակները։ Այդ վիպակների բեմադրությունները ներկայացվել են Եվրոպայի, Ամերիկայի, Ճապոնիայի ու Ավստրալիայի բեմերում ու համաշխարհային ճանաչում բերել հեղինակին[6]։ 1970-ական թվականներին ԽՍՀՄ-ում մեծ ժողովրդականություն են վայելել Էրկենի այդ երկու պիեսները և հատկապես «Տոտ ընտանիքը», որ Գ․ Տովստոնոգովի անվան դրամատիկական մեծ թատրոնում ներկայացվել է «Տոոտը, մյուսները և մայորը» խորագրով[6]։ 1978 թվականին ԽՍՀՄ-ում անցկացվել է փառատոն՝ նվիրված «Կատուներ-մկներ» տրագիկոմեդիայի բեմադրություններին[7]։

Իշտվան Էրկենը մահացել է 1979 թվականի հունիսի 24-ին Բուդապեշտում։

Անձնական կյանք խմբագրել

Իշտվան Էրկենի առաջին կինը եղել է Ֆլորա Գյոնցին, ում հետ նա ամուսնացել է 1937 թվականի հունիսի 23-ին Բուդապեշտում[8]։ Բաժանվել են 1941 թվականին[9]։ 1947-1959 թվականներին Իշտվան Էրկենն ամուսնացած է եղել Անգելա Ֆ․ Նադի հետ, ով խոհարարական գրքերի հեղինակ էր։ Իշտվան Էրկենի երրորդ կինը՝ Ժուժա Ռադնոտին, ում հետ նա ամուսնացել է 1965 թվականին, եղել է թատերագետ, քննադատ, հունգարական դրամատուրգիային նվիրված բազմաթիվ գրքերի ու մենագրությունների հեղինակ, մի քանի տասնամյակ ղեկավարել է Բուդապեշտի «Վիգ» կոմեդիայի թատրոնի գրական բաժինը։

Ստեղծագործություններ խմբագրել

 
Իշտվան Էրկենի կիսանդրին, բրոնզ, 1978, քանդակագործ՝ Լասլո Սլևիկ կրտսեր

Պատմվաքների ժողովածուներ

  • «Ծովի պարը» (Tengertánc, 1941)
  • «Երուսաղեմի թագուհին»
  • «Նորապսակները կպչուկի վրա»

Վիպակներ

  • «Կատուներ-մկներ» (Macskajáték, 1963)
  • «Վարդերի ցուցահանդես»
  • «Տոտ ընտանիքը» (կամ «Տոտերի ընտանիքը», Tóték, 1964)

Պիեսներ

  • «Վորոնեժ» (Voronyezs, 1948)
  • «Բանալիներ որոնողները»
  • «Սցենար»
  • «Տոտ ընտանիքը» (Tóték, 1967)
  • «Կատուներ-մկներ» (Macskajáték, 1969)

Էկրանավորումներ խմբագրել

  • 1969 – «Տոտ ընտանիքը», ռոժիսոր՝ Զոլտան Ֆաբրի (Հունգարիա)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
  5. 5,0 5,1 5,2 «Иштван Эркень». Драматурги. МХТ им. Чехова (официальный сайт). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 21-ին.
  6. 6,0 6,1 Воронкина Т. (5 апреля 2012). «К столетию со дня рождения Иштвана Эркеня». «Частный корреспондент». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 21-ին.
  7. ««Кошки-мышки»». Спектакли. МХТ им. Чехова (официальный сайт). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 22-ին.
  8. Bp. V. ker. állami házassági akv. 476/1937. folyószám.
  9. Budapesti kir. tszék 1P.39.342/4-1941 sz végítélete.

Մատենագրություն խմբագրել

  • Örkény, István. One Minute Stories, selected and translated by Judith Sollosy. Budapest: Corvina, 1995. ISBN 963-13-4783-4.
  • И. Эркень Избранное / В переводе Т. Воронкиной. — М.: Художественная литература, 1981. — 352 с. — 50 000 экз.
  • И. Эркень Путь к гротеску / В переводе Т. Воронкиной. — М.: Известия, 1984. — 192 с. — 50 000 экз.
  • И. Эркень Повести. Рассказы. Рассказы-минутки. — М.: Радуга, 2000. — 320 с. — 3000 экз. — ISBN 5-05-004965-2
  • И. Эркень Народ лагерей. — М.: Хроникер, 2006. — 224 с. — 2000 экз. — ISBN 5-901238-33-8
  • И. Эркень Рассказы-минутки / В переводе Т. Воронкиной. — М.: Вагриус, 2008. — 416 с. — 2000 экз. — ISBN 978-5-9697-0657-6
  • И. Эркень Семья Тотов. Кошки-мышки / В переводе Т. Воронкиной. — М., 2012. — 232 с. — 3000 экз. — ISBN 978-5-904561-75-8

Գրականություն խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իշտվան Էրկեն» հոդվածին։