Իշամեղու դաղստանյան
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Բաժին Միջատներ
Ընտանիք Իսկական մեղուներ
Տեսակ Իշամեղու դաղստանյան
Լատիներեն անվանում
Bombus daghestanicus


Իշամեղու դաղստանյան (լատին․՝ Bombus daghestanicus), իսկական մեղուների ընտանիքին պատկանող միջատ։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Նկարագրություն

խմբագրել

Առաջնամեջքը, վահանիկը, և փորիկի 1-2-րդ տերգիտները ծածկված են սպիտակ մազիկներով, իսկ միջնամեջքն ունի սև տրամակապ։ Էգի և աշխատավոր առանձնյակների 4-5-րդ տերգիտները դեղնանարնջագույն մազիկներով են, իսկ երեսկալը և ճակատը՝ սպիտակ մազիկների փնջով։ Արուի 3-րդ տերգիտը սև մազիկներով է, 5-6-րդը՝ նարնջագույն[1]։

Տարածվածություն

խմբագրել

Տարածված է Կովկասում և Անդրկովկասում։ Հայաստանում հանդիպում է Հայաստանի հյուսիսային և կենտրոնական մասում, հայտնի է Շիրակի (Գյումրի քաղաքի շրջակայք), Գեղարքունիքի (Սևան քաղաք, Զոլաքար գյուղ մոտակայք) և Կոտայքի (Ծաղկաձոր քաղաքի և Լեռնանիստ գյուղի մոտ) մարզերից[1]։

Էկոլոգիա

խմբագրել

Հասարակական, բազմակեր միջատներ են, ապրում են լեռնատափաստաններում և տափաստաններում, կենսական ցիկլով նման են Հայկական իշամեղուներին։ Թռիչքը դիտվում է հունիս-սեպտեմբեր ամիսներին[1]։

Պահպանություն

խմբագրել

Ոչ մեծ արեալով հազվագյուտ տեսակ է։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով ներկայումս գնահատվում է որպես խոցելի տեսակ։

Մեծաքանակ չէ, հանդիպում է տեղ-տեղ։ Թվաքանակի փոփոխության միտումները բացահայտված չեն։

Վտանգման հիմնական գործոններն են հողերի գյուղատնտեսական յուրացումը և անասունների գերարածեցումը։

Պահպանվում է «Սևան» ազգային պարկում[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.