Ինֆիրտել (անգլ.՝ Innviertel, բառացի՝ Իննի քառորդ), պատմական մաս Ավստրիայում՝ Ինն գետի հարավ-արևելքում։ Վերին Ավստրիայի արևմտյան մասն է, սահմանակցում է գերմանական Բավարիայի հետ։ Վերին Ավստրիայի պատմական չորս ենթաշրջաններից չորրորդն է։ Մյուս երեք մասերն են Հաուսրուկֆիրտել, Մյուլֆիրտել և Տրաունֆիրտել։

Ինֆիրտելը Վերին Ավստրիայի քարտոզին

Աշխարհագրություն և ժողովրդագրություն խմբագրել

 
Ինֆիրտելի բնապատկեր

Շրջանն իր մեջ ներառում է Շերդինգ, Դիդ իմ Իննկրայս, Բրաունաու ամ Ինն շրջանները։ Ինֆիրտելի մակերեսը 2,250 կմ² է։ Բնակչությունը մոտ 215,000 մարդ է։

Պատմություն խմբագրել

Վաղ միջնադարից շրջանը պատկանել է գերմանական Բավարիայի հերցոգությանը և կոչվել Իննբաերն (Innbaiern)։ Բավարական ժառանգության համար մղվող պատերազմի արդյունքում 1779 թվականին այն անցել է Ավստրիային[1]։ Նապոլեոնյան պատերազմների ժամանակ Ինֆիրտելը 1809 թվականի Շենբրունի պայմանագրով Հաուսրուկֆիրտելի հետ դարձյալ հանձնվել է Բավարիային, սակայն ի վերջո 1816 թվականին Վիեննայի կոնգրեսի որոշմամբ միացվել է Ավստրիական կայրությանը։

Նշանավոր մարդիկ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «225 Jahre Innviertel bei Oberösterreich» (գերմաներեն). Վերցված է 2014 թ․ հունվարի 3-ին.

Արտաքին հղումներ խմբագրել