Ինքնասպանությունների կանխարգելման համաշխարհային օր
Ինքնասպանությունների կանխարգելման համաշխարհային օր (ՄԱԿ-ի լեզուներով. անգլ.՝ World Suicide Prevention Day, իսպ.՝ Día Mundial para la Prevención del Suicidio, ռուս.՝ Всемирный день предотвращения самоубийств, ֆր.՝ Journée mondiale de la prévention du suicide), միջազգային օր է, որը սկսած 2003 թվականից նշվում է ամեն տարի սեպտեմբերի 10-ին։ Նպատակը ինքնասպանությունների կանխարգելման աշխատանքների համակարգումն է[1]։
Ինքնասպանությունների կանխարգելման համաշխարհային օր World Suicide Prevention Day | |
---|---|
Տեսակ | ինքնասպանության կանխարգելում |
Վայր | աշխարհով մեկ |
Ակտիվ | այո |
Առաջինը | սեպտեմբերի 10, 2003 |
Վերջինը | սեպտեմբերի 10, 2018 |
who.int/es/campaigns/world-suicide-prevention-day(իսպ.) | |
World Suicide Prevention Day Վիքիպահեստում |
Ինքնասպանությունների կանխարգելման համաշխարհային օրը սկսել է նշվել Ինքնասպանությունների կանխարգելման միջազգային ասոցիացիայի նախաձեռնությամբ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության ակտիվ օժանդակությամբ և Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ) հովանավորությամբ[2]
Ինքնասպանությունների քանակը 2014 թվականին տվյալներով կազմել է մոտ 800 հազար մարդ տարում[3]։ Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության վիճակագրության, երրորդ հազարամյակում ինքնասպանությունից ավելի շատ մարդ կմահանա քան բոլոր պատերազմների զոհերը և բռնի մահերը միասին վերցրած։ Ինքնասպանությունների կանխարգելման համաշխարհային օրվա նպատակն է միջազգային հանրության և կառավարությունների ուշադրությւնը հրավիրել այս իրավիճակին։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ինքնասպանությունների կանխարգելման համաշխարհային օր
- ↑ Ինքնասպանությունների կանխարգելման միջազգային կազմակերության կայքի համաշխարհային օրվա էջը
- ↑ «ВОЗ Предотвращение самоубийств: глобальный императив». www.who.int. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 10-ին.