Ինտերմեդիա, ժամանակակից արվեստի ձև, որը ծագել է 1960-ական թվականներին[1]։ Ինտերմեդիա է կոչվել ցանկացած միջդիսցիպլինար գեղարվեստական գործունեություն, որտեղ իրար են խառնվել տարբեր ժանրեր՝ գեղանկարչություն և պոեզիա, կերպարվեստ և թատրոն[2]։ «Ինտերմեդիա» տերմինը առաջին անգամ գործածվել է 1967 թվականին նկարիչ Դիկ Հիքինսի կողմից (Fluxus-ի մասնակից) «Ինտերմեդիայի մասին հայտարարություն» աշխատանքում, որը ուներ մանիֆեստի ձև։

Սահմանում խմբագրել

Ժանրերի կայուն համադրությունները վերածվել են գեղարվեստական պրակտիկայի նոր ձևերի, ինչպես օրինակ վիզուալ պոեզիայի, փերֆորմանսների արվեստի։ Այս սիմբիոզները տեղի են ունեցել 20-րդ դարի գլոբալ միտումների հունով, որը կայանում է ոլորտների միջև սահմանների ոչնչացման, արվեստի տարբեր տեսակների արտահայտչամիջոցների խառնման մեջ։ Ինտերմեդիայի տակ հասկացվում է նոր աշխատանքները, որոնք չեն կարող նկարագրել 1960-ական թվականների սկզբին գոյություն ունեցող գեղարվեստական կատեգորիաների շրջանակներում, քանի որ իմաստով գտնվել են երկու արտահայտչամիջոցների միջև, որոնք արդեն հայտնի էին և կիրառվում էին[3]։

Ակցիոնիստական պրակտիկաները 1960-ական թվականներին իրենցից ներկայացնում էին տարբեր գեղարվեստական ոճերի և ուղղությունների սահմաններում ստեղծված արվեստի վառ օրինակ։ Դրանք առաջանում են ժամանակակից արվեստի պոստմոդեռնիստական և ավանգարդ հոսանքների հատման կետում։ Ինտերմեդիայի շրջանակներում առանձնանում են փերֆորմիստական պրակտիկայի տարբեր ձևեր, որոնց շարքում առաջիններն են եղել հեփենինգները և իվենթները։ Հետագայում հեփենինգների հեղինակները սկսել են անել դրանցից տարբերվող ֆլյուքսուսը։ Ապա այդ ձևերից առանձնացել են այլ նկարիչների փորձերը և արդեն հարկ էր առանձնացնել նրանց արածը հեփինինգներից և ֆլյուքսից, այդպես է առաջացել «գեղարվեստական փերֆորմանս» կամ պարզապես փերֆորմանս տերմինը[2]։

Ինտերմեդիա ոճով աշխատող նկարիչների շարքում կրելի է տեսնել Դիկ Հոքինսին, որը աշխատանքներ է ստեղծել կերպարվեստի և կինոյի, թատրոնի և գրականության ոճով, նաև Վիտո Ակոնչիին, Ալան Կապրոունին, Կարեն Ֆինլին։ Այժմ ինտերմեդիա նշանակում է տարբեր արվեստների արտահայտչամիջոցների տիրապետման վրա հիմնված յուրահատուկ գեղարվեստական գործունեություն[3]։

Ամերիկյան մի շարք համալսարաններում (օրինակ, Արիզոնայի պետական համալսարան[4], Մենի համալսարան, Հարավային Կալիֆոռնիայի համալսարան[5]), Կանադայում (Կոնկորդիայի համալսարան) և Մեծ Բրիտանիայում (Էդիմբուրգի գեղարվեստի ակադեմիա)[6] սկսած 1960-ական թվականներից՝ պատրաստություն է տարվում «ինտերմեդիա» մասնագիտությամբ։

Ազդեցություն խմբագրել

Ինտերմեդիան նոր մեդիաարվեստի նախահայրն է, որտեղ հիբրիդային ժանրերը (ինտերնետային արվեստը, ինտերակտիվ վիրտուալ միջավայրեր, մուլտիմեդիա կայանքներ և այլն) սեղծվում են գլխավորապես թվային և համակարգչային տեխնոլոգիաների հիման վրա։ Նոր մեդիաարվեստում կիրառվում են էկրաններ, պրոեկցիաներ, պոլիէկրաններ, սակայն հաճախ դրա ստեղծագործությունները դուրս են գալիս էկրանից համակարգչային վիրտուալ իրականության խորքերը, ինչը փոխում է հեռուստադիտողի՝ ստեղծագործության ընկալումը։ Եթե էկրանային արվեստի համար (կինոարվեստ, հեռուստաարվեստ) բնորոշ չէ ինտերակտիվության կիրառումը (հանդիսատեսի համագործակցությունը ստեղծագործության հետ), ապա 20-րդ դարի կերպարվեստը ակտիվ զարգացրել է ինտերակտիվության հետ կապված այնպիսի ասպեկտներ, ինչպիսիք են ստեղծագործության հրապարակայնությունը, ցանցային հաղորդակցությունը, հանդիսատեսի մասնակցությունը[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Intermedia Dick Higginswith an Appendix by Hannah Higgins // The Estate of Dick Higgin. — 2001.
  2. 2,0 2,1 «Пограничные коды интермедиальных практик в искусстве неоавангарда». cyberleninka.ru. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 6-ին.
  3. 3,0 3,1 3,2 Югай Инга Анатольевна Понятие медиа в искусстве // «Санкт-Петербургский гуманитарный университет профсоюзов».. — 2013.
  4. «Intermedia | School of Art». art.asu.edu. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 6-ին.
  5. «Home - Intermedia Programs - University of Maine» (անգլերեն). Intermedia Programs. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 6-ին.
  6. «Intermedia - BA (Hons) | Edinburgh College of Art». www.eca.ed.ac.uk. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 6-ին.