Իննա Ռազումիխինա
Իննա Ռազումիխինա (հունվարի 29, 1973, Ռժև, Տվերի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս էստրադային երգչուհի, դերասանուհի, հեղինակ-կատարող, էստրադայի արտիստների մրցույթների բազմակի դափնեկիր։
Իննա Ռազումիխինա | |
---|---|
Ծնվել է | հունվարի 29, 1973 (51 տարեկան) Ռժև, Տվերի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | Ռուսաստան |
Ժանրեր | հեղինակային երգ, շանսոն, ռուսական ռոմանս և Էթնիկ երաժշտություն |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, բանաստեղծուհի, երգչուհի, դերասանուհի և գրող |
Գործիքներ | կիթառ և վոկալ |
Կրթություն | Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական ուսումնարան |
Ամուսին | Բորիս Գալկին |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1973 թվականին Ռուսաստանի Ռժև քաղաքում։ Մասնակցել է Երիտասարդ կատարողների համամիութենական «Յալթա-91» մրցույթին։
1994-1996 թվականններին Լյուդմիլա Իվանովայի ղեկավարությամբ որպես դերասանուհի հանդես է եկել մանկական երաժշտական «Էքսպրոմտ» թատրոնում[1]։ 1995-2001 թվականներին Ելենա Կամբուրովայի ղեկավարությամբ որպես դերասանուհի հանդես է եկել երաժշտության և պոեզիայի թատրոնում[2]։
1995 թվականին ավարտել է Գնեսինների անվան պետական երաժշտական ուսումնարանի Տատյանա Մարկովիչի էստրադային վոկալի դասարանը։
1995 թվականին Անդրեյ Միրոնովի անվան դերասանական երգերի միջազգային մրցույթում արժանացել է դիպլոմի և հանիսատեսի համակրանք մրցանակի[3]։ 1996 թվականին դարձել է Վլադիմիր Վիսոցկու անվան հեղինակային երգի մրցույթի դափնեկիր։ Հաջորդ տարի ռուսական ռոմանսի երիտասարդ կատարողների համառուսական մրցույթում արժանացել է դիպլոմի և «Ռուսաստանի հույս» մրցանակի ռուսական ռոմանսի հոգատար և ճիշտ ժամանակին կարդալու համար, դարձել է նաև «Ռուսաստանի երգը» էստրադային երգի համառուսական հեռուստատեսային մրցույթի դիպլոմակիր։
Ընտանիք
խմբագրելԱմուսինը խորհրդային ռուս կինոդերասան, կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, կոմպոզիտոր և ՌԴ վաստակավոր արտիստ Բորիս Գալկինն է։ Դուստրը՝ Աննան, ծնվել է 2017 թվականին։
Աշխատանք կինոյում
խմբագրել- Սոնյա Գոլիդեյի դերակատար «Պանդուխտ աղոթքներ» հեռուստաֆիլմում, ռեժիսոր՝ Տրոֆիմով (1997 թվական)
- Երգեր «Ես լսում եմ քամուն» հեռուստատեսային ֆիլմի համար, ռեժիսոր՝ Տրոֆիմով (1997 թվական)
- Երգեր «Պալատական գաղտնիքներ» հեռուստատեսային ֆիլմի համար, ռեժիսոր՝ Տրոֆիմով (2001-2003 թվականներ)
- Երգեր «Նրա հոգու վեպը» հեռուստաֆիլմի համար, ռեժիսոր՝ Մալովա (2002 թվական)
- Երգեր «Մեկ անգամ» հեռուստաֆիլմի համար, ռեժիսոր՝ Ալլա Սուլիկովա (2004 թվական)
- Երգեր «Իմ Պրեսչիստենական» հեռուստաֆիլմի համար, ռեժիսոր՝ Լյուդմիլա Գլադունկո և Բորիս Տոկարև (2004 թվական)
- Մերիի երգը «Մեր ժամանակների հերոսը» հեռուստաֆիլմի համար, ռեժիսոր՝ Ալեսանդր Կոտտ (2005 թվական)
- Երգեր «Շամպայնի շիթեր» հեռուստաֆիլմի համար, ռեժիսոր՝ Տրոֆիմով (2008 թվական)
Սկավառակագրություն
խմբագրել- 2011 - «Այդ ամենն իմ մասին է»
- 2004 - «Միասին կլինենք, սիրելիս» (երգեր Աննա Ախմատովայի և Նիկոլայ Գումիլյովի ստեղծագործությունների հիման վրա)
- 2003 - «Աստվածային ռոմանս»
- 2003 - «Սեր-ռուլետկա» (Սպայական երգեր և ռոմանսներ)
- 2002 - «Երիտասարդ գինի»
- 2001 - «Երաժշտության սիրահարները»
- 1997 - «Ես լսում եմ քամուն»
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Театр Экспромт
- ↑ «Театра Музыки и Поэзии п/р Елены Камбуровой, о спектакле «Здравствуйте, Жак Брель!»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 9-ին.
- ↑ «Конкурс актёрской песни имени Андрея Миронова». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 9-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Իննա Ռազումիխինայի պաշտոնական կայքը
- Իննա Ռազումիխինա Ֆեյսբուքում
- Իննա Ռազումիխինայի YouTube-յան ալիքը
- Իննա Ռազումիխինայի անձնական էջը «Աֆիշա» կայքում