Ինկրուայաբլներ և մերվեյոզներ

Ինկրուայաբլներ և մերվեյոզներ (ֆր.՝ les Incroyables et Merveilleuses՝ [ɛ̃kʁwajabl], [mɛʁvɛjøz]), Դիրեկտորիայի (1795—1799) ժամանակաշրջանի Ֆրանսիայի «ոսկե երիտասարդության» ոգով միապետական պճնամոլների անվանում, որոնք աչքի էին ընկնում արտառոց հագուստով և խոսելու եղանակով[1]։ Լինելով արքայական տեռորի շարունակությունը՝ նրանք նոր ռեժիմն ընդունեցին շքեղության, անկումայնության և անմտության պոռթկումով։ Այս դասի ներկայացուցիչներից շատերը գործող իշխանության դեմքեր էին, և այս խումբը մեծ ազդեցություն ուներ քաղաքականության, նորաձևության և այդ շրջանի արվեստի վրա։ Նրանք ծագում են մյուսկադիններից, որոնք 1793 թվականի Փարիզում հակայակոբինյան փողոցային խմբերի պճնամոլներ էին, քաղաքականապես ակտիվ էին այդ երկու տարիների ընթացքում։ Տերմինները հաճախ փոխարինում են իրար, թեպետ մյուսկադինները ունեին ավելի ցածր սոցիալական ծագում՝ հետագայում ձևավորելով միջին խավը։

«Ինկրուայաբլ» և «մերվեյոզ» նրբագեղ զույգ, նկարազարդումը՝ H. Baron, 1843 թվականի ֆրանսիական հրատարակություն

Տերմինաբանություն

խմբագրել
  • Ֆրանսաբանություններ
    • ինկրուայաբլներ (ֆր.՝ les Incroyables, բառացի՝ անհավատալիներ[2],
    • մերվեյոզներ (ֆր.՝ les Merveilleuses, բառացի՝ դյութիչներ, հրաշալիներ)[3]։

Պատմական հիմքեր

խմբագրել
 
Ինկրուայաբլների և մերվեյոզների հավաքույթ

1794 թվականի հուլիսի 27-ի յակոբինյան ահաբեկումի ավարտը և Մաքսիմիլիան Ռոբեսպիերի մահապատժին հաջորդած օրերը նշանավորեցին տերմիդորյան հեղաշրջման սկիզբը։ Կառափնարանում Ռոբեսպիերի մահվան հենց հաջորդ օրը՝ հուլիսի 28-ին, Փարիզի փողոցներում կրկին հայտնվեցին պարոնների և ծառաների կառքեր։ Քաղաքում պայթեց զվարճանքի և հյուրասիրությունների ալիքը։ Թատրոնները ծաղկում էին, իսկ տարածված երաժշտությունը ծաղրում էր Հեղափոխության ծայրահեղությունները։ Այդ ժամանակների հայտնի երգերից մեկում ֆրանսիացի մարդկանց անվանում են «իմ սարսափի բաժին» և ուղարկում են «մարդկային արյան այդ հարբեցողներին» հետ դեպի հրեշների մոտ, որտեղից նրանք ծագել էին։ Խոսքերը ուրախալի էին դառնում, քանի որ «ձեզ չարչարողները վրիժառության ուշացող արշալույսում վերջապես գունատվեցին»[4]։

Երիտասարդ արիստոկրատները փողոց էին դուրս գալիս պերճաշուք հագնված և ընդգծված միապետականությամբ՝ արքայի կրտսեր եղբայր կոմս դ՛Արտուայի կանաչ գույնով ֆրակներ, սև օձիքով, գլխատված թագավորի սգո նշանով, սադափե կոճակներ՝ ի պատիվ Տամպլի փոքրահասակ կալանավորի, օծված մուշկի (ֆր.՝ musc, [մյուսկ]) բույրով, որը տարածված էր արքունիքում մինչև հեղափոխությունը։ Այդ բույրի պատճառով նրանց անվանում էին մյուսկանդեններ։ Նրանք ունենում էին կոստղավոր ձեռնափայտեր և հեռու էին քշում սանկյուլոտներին։ Նրանց ընդհանուր հավաքները տեղի էին ունենում Պալե-Ռոյալում։

Երկրի քաղաքական իրավիճակը կայունացավ, և մայրաքաղաքը վերադարձավ սոցիալական ցուցամոլության և զվարճալից հավաքույթների իր սովորական կյանքին։ Սկսեցին կազմակերպվել հատուկ պարային երեկույթներ, որոնք ստացան զոհերի պարահանդես անունը, որտեղ մուտքը թույլատրվում էր միայն արքունիքի, հեղափոխական իշխանության և դիկտատուրայի շրջանում գլխատվածների մտերիմներին[5]։ Զոհերի պարահանդեսի հիմնական թեման մահացու տանջանքներն էին, իրար ողջունում էին գլխատման նման գլխի արագ շարժումներով, կարող էին պարել մթության մեջ կամ լուսնի լույսի տակ, կամ անգամ գերեզմանոցներում, հագնվում էին դրան պատշաճ՝ տղամարդիկ գալիս էին կարճ սանրվածով, կանայք սանրվածքները նմանեցնում էին գիլյոտինի դատապարտվածներին և բաց վզին կապում էին ալ ժապավեն, որը թվում էր արյունոտ հետք։

Գոնկուր եղբայրները իրենց «Դիրեկտորիայի ժամանակների հասարակության պատմություն» ֆրքում տալիս են «ինկրուայաբլների և մերվեյոզների» չարաշահված դարաշրջանի պատկերը, երբ տղամարդիկ և կանայք տանը և փողոցում գիտեին միայն, թե առևտուր անել տարբեր ապրանքների նմանությամբ՝ թանկարժեք քարեր, գինի, վառոդ, աղ, մահուդ, քաթան, երկաթ, յուղ, սուրճ, ժանյակ, օճառ, փայտայուղ, շաքար, պղպեղ և ածուխ, և երբ բոլոր տները վերափոխվել էին կրպակի և բոլոր բնակարանները՝ շուկայի[6]։

Ինկրուայաբլներ

խմբագրել

Դիրեկտորիայի փարիզյան «ոսկե» երիտասարդության շրջանում տարածվեց նոր միտում. երիտասարդները, նորաոճ դենդիները, մյուսկանդենները և ինկրուայաբլները սկսեցին կրել մինչև ուսերը հասնող երկար հյուսեր կամ դիտավորյալ գզգզված սանրվածք՝ կարճ կտրված ծոծրակով և կողքերից երկար մազերով, որն ստացավ «շան ականջներ» («oreilles de chien») անվանումը։ Ականջին հագցնում էին հսկայական օղակ, իսկ քթին կրում էին մեծ ակնող կամ աչքին դնում էին լոռնետ՝ պահելով այն երկար բռնակով, ասես թե կարճատես էին։

Այդ ժամանակ նորաձև էին համարվում մեծ օձիքներով կարճ ռետինգոտները՝ կուզիկների պես մեջքի հատվածում ուռուցիկությամբ, հսկայական փողկապները, որոնք փակում էին կզակը և կարծես թաքցնելիս լինեին խպիպը կամ գեղձախտը, երկար քթերով կոշիկները, ինչպես միջնադարում։ Ցուպի փոխարեն պարտադիր էին կոստղավոր ձեռնափայտերը։

Չբավարարվելով կարճատես, աղքատ և հիվանդ երևալուց՝ այդ ժամանակների երիտասարդները սկսեցին ղատասել («ր»-ն «ղ» արտասանել), քանի որ «ռևոլյուցիա» (հեղափոխություն) բառն սկսվում էր ռ-ով։ Երբ որ լսում էին ինչ-որ զարմանալի բան, ղատասելով բացականչում էին. «Մա պա՛ոլ դոնյե՜[7]։ Սետ ինկ՛ուայաբլ[8]»։ Վերջին բառն այնքան հաճախ էին կրկնում, որ հենց այդպես սկսեցին կոչվել բարձր հասարակության մեջ։ Ավելի ցածր դասում նրանց նախընտրում էին կոչել մյուսկանդեններ։

Նրանց փարիզյան հավաքների վայրերը Պոլ Բարրասի գլխավորած սալոնային երեկոներն էին, Թերեզա Թալյենի մոտ, Տելյուսոնի առանձնատունը, «Օդեոն» թատրոնը, որն այդ ժամանակներում կոչվում էր Odéon, և ոչ անտիկ ձևով Odeum[9]։

Մերվեյոզներ

խմբագրել
 
Ժյուլի Ռեկամյե

1797 թվականին ինկրուայաբլների ընկերուհիները դարձան իրենց արտասովոր հագնված կավալերներին համապատասխան. մերվեյոզ-աղջիկները փոխառել էին անտիկ նորաձևությունը, հագնվում էին հունական երկար, անթև ներքնաշապիկի (քիտոն) պես թեթև, գրեթե թափանցիկ զգեստներ, որոնց երբեմն անվանում էին «օդե կտոր»։ Զգեստները չափազանց լայն բացվածքներ ունեին, կիպ էին, իրանը գրկող՝ գրպաններ ունենալու համար, դրա համար թաշկինակները պահում էին պայուսակներում, որոնք հունարեն բառով կոչվում էին balantine, իսկ լատիներեն՝ réticule, որոնցից էլ ծագել է պայուսակների «ռադիկյուլ» անվանումը[10]։ Ոտքերին կրում էին սանդալ-բեմակոշիկներ։ Սանդալները կոճերին ամրանում էին խաչվող ժապավեններով կամ մարգարտի շարաններով։ Գլխին կրում էին կամ բաց գույնի կեղծամ և վրայից հսկայական գլխարկ, կամ էլ մազերը կարճ էին ու գզուզ, ինչպես հռոմեական կիսանդրիները։ Ժամանակին Փարիզի կոմունան արգելել էր բաց գույնի կեղծամներ, բայց արդեն կրում էին ոչ միայն շեկ, այլև սև, կապույտ ու անգամ կանաչ գույների։

Արքայական մերվեյոզը փարիզյան սալոնի բաժնետեր Թերեզա Թալյենն էր, որը կոչվում էր «Թերմիդորի սուրբ աստվածածին» (ֆր.՝ Notre-Dame de Thermidor)։ Նա կրում էր թանկարժեք մատանիներ իր բաց ոտնաթաթի մատերին կամ ոսկե ապարանջաններին ոտքերին։ Մյուս հայտնի «տարօրինակ» կանանցից էին Ֆորտյունե Համելենը, մադմաուզել Լանժը, Ժյուլի Ռեկամյեն, Անն Լուիզ Ժերմեն դը Ստալը և Ժոզեֆին դը Բոհարնեն։

Արվեստում

խմբագրել

Նովելագիր մադամ Անգոն, որը կրում էր անհեթեթ հունական հագուստներ, այդ շրջանի իր շատ պիեսներում ծաղրեգում էր մերվեյոզներին։ Կառլ Վարնետի ինկրուայաբլների և մերվեյոզների հագուստների ծաղրանկարները մեծ հաջողության հասան։

Կանադացի վեբ նկարիչ Քեյթ Բիթոնը ստեղծել է նման ծաղրանկարներ՝ ներկայացնելով իր կատակային «Hark! a Vagrant» շարքը, որտեղ մերվեյոզներին համեմատում է ժամանակակից հիփսթեր սուբկուլտուրայի հետ[11]։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «До крайних пределов странности и чудачества доведены костюмы так называемых Incroyables и Merveilleuses времён директории». «Костюм». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  2. ИНКРОЯБЛЬ я, м. incroyable. (Цитируется по книге: Епишкин Н. И. Исторический словарь галлицизмов русского языка. — М.: Эксмо-Пресс, 2000. — 1308 с; — М.: ЭТС, 2010. — 5140 с.)
  3. МЕРВЕЙЕЗЫ мн., ж. merveilleuses pl., f. дивные, великолепные. (Цитируется по книге: Епишкин Н. И. Исторический словарь галлицизмов русского языка. — М.: Эксмо-Пресс, 2000. — 1308 с; — М.: ЭТС, 2010. — 5140 с.)
  4. Le Reveil du peuple, "The Awakening of the People'", written by Jean-Marie Souriguières de St Marc and set to music by Pierre Gaveaux
  5. Alain Rustenholz, Les traversées de Paris, Parigramme, September 2006, Evreux, 2-84096-400-7
  6. «Спекуляция, в торговле». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  7. Ma parole d’honneur ! — Ազնի՜վ խոսք։
  8. C’est incroyable ! —Անհավատալի՜ է։
  9. «C'était au théâtre de l'Odéon, appelé Odeum, que se retrouvaient souvent incroyables et merveilleuses.» Catherine Hermary-Vieille: Merveilleuses. Albin Michel, 2011 - 432 с.
  10. «Reticule». Austentation: Regency Accessories. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 4-ին.
  11. Beaton, Kate. «Hipsters Ruin Everything, Part 2». Hark! A Vagrant. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 5-ին.

Գրականություն

խմբագրել
  • Андреева Р. П. Энциклопедия моды: справочное издание / отв. ред. М. Стерлигов. — СПб.: Литера, 1997. — 411 с. — (Энциклопедия Литеры). — ISBN 5-86617-030-2
  • Вайнштейн О. Б. Денди: мода, литература, стиль жизни. Глава «Модники эпохи Великой Французской революции».
  • Германов В. Г. Танцевальный словарь. Танцы балов и дискотек. — Уфа: АСТА, 2009.
  • Епишкин Н. И. Инкроябль // Исторический словарь галлицизмов русского языка. — М.: Эксмо-Пресс, 2000. — 1308 с; — М.: ЭТС, 2010. — 5140 с.
  • Епишкин Н. И. Мервейезы // Исторический словарь галлицизмов русского языка. — М.: Эксмо-Пресс, 2000. — 1308 с; — М.: ЭТС, 2010. — 5140 с.
  • Barras, Paul; Mémoires de Barras, membre du Directoire (1895), Hachette, 1896
  • Clarke, Joseph; Commemorating the Dead in Revolutionary France: Revolution and Remembrance, 1789–1799; Cambridge University Press, 2007.
  • André Gaillot, ed. Une ancienne muscadine, Fortunée Hamelin: lettres inédites 1839–1851 (1911), Émile-Paul, 1911
  • Bourhis, Katell le: The Age of Napoleon: Costume from Revolution to Empire, 1789–1815, Metropolitan Museum of Art, 1989. 0870995707

Արտաքին հղումներ

խմբագրել