Ինիյա Տրինկունիենե
Ինիյա Տրինկունիենե (լիտ.՝ Inija Trinkūnienė, հոկտեմբերի 25, 1951, Կելմե, Kelmė District Municipality, Šiauliai Oblast, Լիտվական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն), լիտվիացի ազգաբան, սոցիոլոգ, հոգեբան, բանահավաք։ 2014 թվականից լիտվիական նեո-հեթանոսական «Ռոմուվա» համայնքի առաջնորդ[1]։ Համայնքի հիմնադիր` Յոնաս Տրինկունասի կինն է։
Ինիյա Տրինկունիենե լիտ.՝ Inija Trinkūnienė | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 25, 1951 (71 տարեկան) |
Ծննդավայր | Կելմե, Kelmė District Municipality, Šiauliai Oblast, Լիտվական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Վիլնյուսի համալսարան |
Մասնագիտություն | հոգեբան, ազգագրագետ, բանահավաք, երաժիշտ և սոցիոլոգ |
![]() |
ԿենսագրությունԽմբագրել
1969 թվականին ավարտել է Կելմեի միջնակարգ դպրոցը, իսկ 1974 թվականին` Վիլնյուսի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը` «Հեգեբանություն» մասնագիտությամբ։ Լիտվայի մշակութային հետազոտությունների ինստիտուտում աշխատել է որպես սոցիոլոգ։ 1990 թվականին ամուսնու` Յոնաս Տրինկունասի հետ («Ռոմուվա» կրոնական հեթանոսական համայնքի ղեկավարը` 1988-2014-ական թվականներին) հիմնել են ազգային երգի լիտվիական անսամբլը և «Kūlgrinda» երգչախումբը[2]։ Դաստիարակել է չորս երեխաների` Ռիմգայլե, Վետրա,. Ուգնե, Ինդրե[2]։
Իր գիտական կարիերայի ամբողջ ընթացքում Տրինկունիենեն զբաղվել է` հետազոտություններով` ազգային մշակույթի տարածման ասպարեզում։ Հրատարակել է ավելի քան 60 գիտական հոդված, մասնակցել է տարբեր գիտական կոնֆերանսների Լիտվայում և արտասահմանում։ 2004-2013- ական թվականներին Լիտվայի Հանրապետության Սեյմին կից` Ազգային մշակույթի պաշտպանության խորհրդի անդամ է[2]։ Ամուսնու մահից հետո գլխավորել է «Ռոմուվա» համայնքը, ինչպես նաև դարձել է Էթնիկ կրոնների եվրոպական կոնգրեսի նախագահը[3]։ 2016 թվականից բացառապես զբաղվում է համայնքի աշխատանքներով[4]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Организация международного союза религиозных общин балтских этнических религий в Литве (ռուս.)
- ↑ 2,0 2,1 2,2 15min: Vilniaus Gedimino kalne įšventinta Lietuvos Romuvos Krivė. (լիտվ.)
- ↑ Англоязыческий пузырь (ռուս.)
- ↑ Интервью с Инией Тринкуниен, Верховной Жрицей Ромува (Перевод) Archived 2019-04-08 at the Wayback Machine. (ռուս.)