Ինդոնեզիայի ազգային արխիվ

Ինդոնեզիայի ազգային արխիվ (ինդոն.՝ Arsip Nasional Republik Indonesia, ANRI), ոչ գերատեսչական կառավարական հաստատություն Ինդոնեզիայում, որը պատասխանատու է կենտրոնական արխիվի պահպանման համար։ Ինդոնեզիայի ազգային արխիվն ունի Հոլանդական Օստ-Հնդկական կազմակերպության (ՀԱՀԿ) ամենամեծ արխիվային հավաքածուն։ 2003 թվականին, Հոլանդական Օստ-Հնդկական կազմակերպության արխիվային հավաքածուի հետ կապված, Ինդոնեզիան ՅՈՒՆԵՍԿՕԱշխարհի հիշողության ծրագրում գրանցման հայտ է ներկայացրել Նիդերլանդների, Հարավային Աֆրիկայի, Շրի Լանկայի հետ համատեղ։ Ազգային արխիվի հավաքածուի սկիզբ է համարվում Յակոբ Աննա ֆան դեր Խայսի աշխատանքը։ Յակոբ Աննա ֆան դեր Խայսը 1892 թվականին գաղութային կառավարության կողմից նշանակվել է Հոլանդական Արևելյան Հնդկաստանի առաջին արխիվարիուս։

Ինդոնեզիայի ազգային արխիվ
Ազգային արխիվը հին շենքը
Изображение логотипа
Տեսակազգային արխիվ
Երկիր Ինդոնեզիա
Կայքanri.go.id

Պատմություն

խմբագրել

Ինդոնեզիայում հոլանդական ներկայության վաղ շրջանում արխիվային կառավարումը գտնվել է գաղութային կառավարության գլխավոր քարտուղարության ենթակայության ներքո։ Այդ շրջանում արխիվային նյութերին քիչ էին ուշադրություն դարձնում, հաճախ դրանք չէին պահպանվում, նյութերը կուտակվում էին և վնասվում միջատների կողմից։ Միջթագավորության ժամանակահատվածում (1811-1816)՝ սկսած Նապոլեոնյան պատերազմներից, բրիտանացիները ստանձնեցին Հոլանդական Արևելյան Հնդկաստանի կառավարումը, և արխիվային սպասարկումը գտնվեց Արվեստի և գիտության Բատավյան թագավորական ընկերության ձեռքում։ 1819 թվականի փետրվարի 19-ին արխիվային կառավարումը կրկին անցավ գլխավոր քարտուղարությանը և նրա իրավասության ներքո մնաց մինչև 1892 թվական[1]։

1860 թվականին Յակոբ Աննա ֆան դեր Խայսին (Jacob Anne van der Chijs) և Հենրի Դեյվիդ Լևիսոն Նորմանին հանձնարարեցին ուսումնասիրել գոյություն ունեցող արխիվները։ Առաջիկա մի քանի տարիների ընթացքում արխիվային նյութերի 15 մեծ արկղեր տեղափոխվեցին Նիդերլանդների ազգային արխիվ։ Բատավիական միությունը բոլոր նյութերն արտերկիր տեղափոխելու ծրագրերը արգելափակեց, 1872 թվականին որոշվեցին այն կարևոր նյութերը, որոնք պետք է տեղափոխվեին միություն։ 1880 թվականին ֆան դեր Խայսին կրկին հանձնարարվեց ստեղծելու արխիվային առաջին հավաքածուի կատալոգը, որը երկու տարի հետո տպագրվեց։ Հավաքածուն ներառում էր 18387 նմուշ[2]։

1892 թվականի հունվարի 28-ին Յակոբ Աննա ֆան դեր Խայսը կառավարության որոշմամբ նշանակվել է Հոլանդական Արևելյան Հնդկաստանի առաջին արխիվարիուս։ Թեև ֆան դեր Խայսն իր աշխատանքը դիտում է որպես ժամանակավոր, նրա հետնորդները չշարունակեցին ՀԱՀԿ արխիվների աշխատանքի փաստաթղթավորումը։ 1925 թվականին հավաքածուն տեղափոխվել է Հոլանդական Արևելյան Հնդկաստանի գեներալ-նահանգապետ Ռեյներ դե Քլերքի մոտ, և Ճապոնական օկուպացիայի ժամանակ մնացել է անվնաս։ Երբ 1949 թվականին հոլանդացիներն Արևելյան Հնդկաստանի ինքնիշխանությունը փոխանցեցին Ինդոնեզիային, հավաքածուները փոխանցվեցին ներկայիս արխիվին։ 1975 թվականին դրանք վերջնականապես տեղափոխվեցին Ազգային արխիվի նոր շենք[3]։

Հավաքածու

խմբագրել

Ինդոնեզիան ունի Հոլանդական Օստ-Հնդկական կազմակերպությանը վերաբերող աշխարհի ամենամեծ արխիվային հավաքածուն[4], որտեղ կան 1612-1811 թվականների փաստաթղթեր[5]։ Հավաքածուն ներառում է ՀԱՀԿ համաշխարհային հավաքածուի գրեթե կեսը՝ շուրջ 15000 նմուշներ (1800 մետր պահարանների երկայնքով)[6]։ 2003 թվականին Ինդոնեզիայի Աշխարհի հիշողության ծրագրում Նիդերլանդների, Հարավային Աֆրիկայի, Շրի Լանկայի հետ համատեղ ներկայացրած հայտն ընդունվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից[7]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Balk, van Dijk & Kortlang 2007, էջ. 141
  2. Balk, van Dijk & Kortlang 2007, էջ. 142
  3. Balk, van Dijk & Kortlang 2007, էջ. 143
  4. Balk, van Dijk & Kortlang 2007, էջ. 8
  5. van Boven 2002, էջ. 2
  6. van Boven 2002, էջ. 18
  7. «Archives of the Dutch East India Company». UNESCO. Վերցված է 2010 թ․ հուլիսի 8-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել