Նիդերլանդների ազգային արխիվ

Նիդերլանդների ազգային արխիվ (հոլ.՝ Nationaal Archief), ազգային արխիվ Նիդերլանդներում։ Գտնվում է Հաագա քաղաքում։ Այն ներառում է կենտրոնական կառավարության, Հարավային Հոլանդիայի և Հոլանդիայի նախկին կոմսերի հավաքածուները, ինչպես նաև առկա են հոլանդական կառավարությանն ու Նիդերլանդների քաղաքական ու սոցիալական պատմությանն առնչվող այլ նյութեր մասնավոր հաստատություններից և անհատներից։ Նիդերլանդների ազգային արխիվն ունի Հոլանդական Արևելյան Հնդկաստան ընկերության 1602-1811 թվականների արխիվը, որը Հարավային Աֆրիկայի, Հնդկաստանի, Շրի Լանկայի և Ինդոնեզիայի համապատասխան հավաքածուների հետ միասին իրենց պատմական կարևորության համար ներառվել են 2003 թվականի ՅՈՒՆԵՍԿՕԱշխարհի հիշողության ժառանգության կազմում[2]։ Արխիվի հավաքածուն համալրվել է նաև Spaarnestad Photo-ի արխիվով[3]։

Նիդերլանդների ազգային արխիվ
Изображение логотипа
Տեսակազգային արխիվ
Երկիր Նիդերլանդներ
Հիմնադրված1802
Գլխադասային գրասենյակՀաագա, Նիդերլանդներ և Հաագա, Նիդերլանդներ[1]
Կայքnationaalarchief.nl
Ազգային արխիվի տարբերանշանն արխիվի շենքի պատուհաններին՝ RKD, LM, NMI և KB

Նիդերլանդական Անտիլներն ունեցել են առանձին Ազգային արխիվ, որը լուծարվել է Նիդերլանդական Անտիլների անկախությունից հետո[4]։

Արխիվի շենքի մուտքը ճեմուղով կապվում է նույն շենքում տեղավորված քույր կազմակերպությունների հետ։ Հաագայի կենտրոնական կայարանի հարևանությամբ գործող արխիվում տեղակայված քույր կազմակերպություններն են՝

  • Spaarnestad Photo արխիվ (նախկինում Հաարլեմ Haarlem)
  • Biografisch Portaal
  • Նիդերլանդների ազգային գրադարան (KB)
  • Centraal Bureau voor Genealogie (CBG, Ծագումնաբանական ուսումնասիրությունների հոլանդական գիտահետազոտական կենտրոն)
  • Հոլանդական գրականության թվային գրադարան (DBNL) (նախկինում Լեյդենի)
  • Տվյալների արխիվացում և ցանցային ծառայություններ (DANS)
  • Սոցիալական պատմության ինտերնացիոնալ ինստիտուտ (IISG)
  • Onderzoekscentrum voor Geschiedenis en Cultuur (OGC),
  • Parlementair Documentatie Centrum (Խորհրդարանական փաստաթղթերի կենտրոն, PDC)
  • Արվեստի պատմության Նիդերլանդների ինստիտուտ (RKD)
  • Նիդերլանդների երաժշտական ինստիտուտ (NMI)
  • Նիդերլանդների պատմության Հյուգենս ինստիտուտ (Huygens ING)
  • Letterkundig Museum (LM)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://whichmuseum.nl/museum/nationaal-archief-den-haag-332
  2. «Archives of the Dutch East India Company». UNESCO Memory of the World Programme. 2008 թ․ մայիսի 15. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 10-ին.
  3. 12 miljoen foto's naar Den Haag: Collectie Spaarnestad Photo deels toegevoegd aan Nationaal Archief, Henny de Lange, Trouw, 1 October 2008.
  4. Nationaal Archief Nederlandse Antillen: ontmanteling Արխիվացված 2011-05-31 Wayback Machine, retrieved 23 July 2009.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիդերլանդների ազգային արխիվ» հոդվածին։