Ինդեր Կումար Սարաֆ (անգլ.՝ Inder Kumar Saraf, օգոստոսի 26, 1973(1973-08-26), Ջայպուր, Հնդկաստան - հուլիսի 28, 2017(2017-07-28)[1], Մումբայ, Հնդկաստան), հնդիկ դերասան։

Ինդեր Կումար
Ծննդյան թիվ՝օգոստոսի 26, 1973(1973-08-26)
Ծննդավայր՝Ջայպուր, Հնդկաստան
Վախճանի թիվ՝հուլիսի 28, 2017(2017-07-28)[1] (43 տարեկան)
Վախճանի վայր՝Մումբայ, Հնդկաստան
Քաղաքացիություն՝ Հնդկաստան
Մասնագիտություն՝մոդել և դերասան
IMDb։ID 0474812

Կենսագրություն խմբագրել

Ինդեր Կումարը ծնվել է Ջայպուրում և մեծացել Կալկաթայում[2]։ Ֆիլմում առաջնելույթել է 1996 թվականին՝ «Masoom» ֆիլմում կատարելով գլխավոր դերը։ Դրանից հետո դերասանը ճանաչվեց որպես խոստումնալից տաղանդ[3], բայց հետագա ֆիլմերը, որոնցում նա առաջատար դեր խաղաց, տապալվեցին վարձույթում[4]։ Առավել հաջողված էին այն ֆիլմերը, որոնցում նա հանդես էր եկել երկրորդ պլանի դերերում, մասնավորապես, «Khiladiyon Ka Khiladi»՝ Ակշայ Կումարի և Ռեքհայի հետ, «Ինչպես չսիրահարվել» (2000), «Վերադարձ դեպի անցյալ» (2002), «Հատկապես վտանգավոր» (2009Սալման Խանի մասնակցությամբ։ Ինդերը հայտնի է նաև «Kyunki Saas Bhi Kabhi Bahu Thi» հեռուստասերիալում Միհիր Վիրանիի դերակատարմամբ[5]։

Նրա գործուենությունն անկում է ապրել 2000-ականների սկզբին, երբ «Maseeha» մարտաֆիլմի նկարահանումների ժամանակ (2002), փորձելով ինքնուրույն կատարել հնարքը, ընկել է թռչող ուղղաթիռից և վնասել ողնաշարը։ Այդ դժբախտ պատահարի արդյունքում նաև շուրջ երեք տարի գամված է եղել անկողնում[3]։ Կազդուրվելուց հետո նկարահանվել է բենգալական «Ghatak» ֆիլմում[6], որի թողարկումը հետաձգվել է։ Արդյունքում նրա առաջին թողարկված բենգալական ֆիլմը` «Agnipath»-ն էր (2006)։ Ինդերը բացասական դեր է խաղացել նաև բռնցքամարտի մասին «Aryan: Unbreakable» սպորտային դրամայում։ Կինոյում նրա վերջին աշխատանքներն էին «Phati Padi Hai Yaar» և «Who Is The First Wife Of My Father» ֆիլմերը[5]։

Անձնական կյանք խմբագրել

Դերասանը ռոմանտիկ հարաբերություններ է ունեցել դերասանուհի Իշա Կոպիկարի հետ, որի հետ նկարահանվել է «Ek Tha Dil Ek Thi Dhadkan» (1998) ֆիլմում և որից պարբերաբար հեռանում և միանում էր հետագա տասներկու տարվա ընթացքում։ Հերթական տարաձայնության ժամանակ՝ 2003 թվականին, ամուսնացավ Սոնալ Քարիայի հետ։ Սակայն հինգ ամիս հետո ամուսնությունը լուծարվեց, չնայած որ այդ ժամանակ Սոնալը հղի էր։ 2009 թվականին՝ Ինդերի հետ կապերը վերջնականապես խզելուց հետո, նա ամուսնացավ Քամալջիտ Կաուրի հետ, բայց երկու ամիս անց ամուսնալուծվեցին[7]։ 2013 թվականին դերասանն ամուսնացավ Պալավի Սարաֆի հետ, և 2014 թվականի սկզբին ծնվեց նրանց դուստրը՝ Բհավանին[5]։

2014 թվականի ապրիլին նրա դեմ քրեական գործ հարուցվեց։ Աղբյուրների համաձայն՝ ապրիլի 24-ին Ինդերի կինը՝ Պալավին, բողոք է ներկայացրել ամուսնու դեմ՝ նշելով, որ վերջինս հարաբերությունների մեջ էր մեկ այլ կնոջ հետ։ Ոստիկանությունը հարցաքննության է կանչել Կումերին և նրա մոդել ընկերուհուն, որից հետո ամուսիններին առաջարկվել է ամուսնալուծության հայտ ներկայացնել։ Հաջորդ օրը 23-ամյա մոդելը դիմել է ոստիկանություն՝ նշելով, որ Կումարը զայրացած ծեծի է ենթարկել իրեն[8]։ Նա նաև հայտարարել է, որ երկու օր պահվել է գերության մեջ և ենթարկվել սեռական բռնության։ Ֆիզիկական վնասվածքները հաստատվել են բժիշկների կողմից[9]։ Դերասանը պնդել է, որ այն ամենը, ինչ տեղի է ունեցել իրենց միջև, եղել է փոխադարձ համաձայնությամբ։ Դերասանը բանտարկվել է, բայց 45 օր անց ազատ է արձակվել գրավի դիմաց[10]։

Ինդեր Կումարը մահացել է 2017 թվականի հուլիսի 28-ի առավոտյան՝ Մումբայի իր տանը, սրտի կաթվածից։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Actor Inder Kumar dies due to heart attack: Common symptoms, prevention tips: Zee News (28 July 2017)
  2. «Bollywood actor Inder Kumar passes away». Khaleej Times (անգլերեն). 2017 թ․ հուլիսի 28. Վերցված է 2018 թ․ փետրվարի 3-ին.
  3. 3,0 3,1 «A fall from helicopter to debt-ridden life: The sad life of Inder Kumar». Hindustan Times (անգլերեն). 2017 թ․ հուլիսի 28. Վերցված է 2018 թ․ փետրվարի 3-ին.
  4. «Inder Kumar» (անգլերեն). Box Office India. Վերցված է 2018 թ․ փետրվարի 3-ին.
  5. 5,0 5,1 5,2 Divya Goyal (2017 թ․ օգոստոսի 1). «Inder Kumar's Prayer Meet Attended By Kyunki Actor Ronit Roy And Other TV Stars». NDTV (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 3-ին.
  6. Amrita Mukherjee (2004 թ․ սեպտեմբերի 5). «The fighter, in Inder» (անգլերեն). Times of India. Վերցված է 2018 թ․ փետրվարի 3-ին.
  7. Shaheen Parkar (2009 թ․ մայիսի 0). «Inder Kumar: Thrice Unlucky In Love». Mid-Day (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 3-ին.
  8. Vijay Singh (2014 թ․ ապրիլի 25). «Actor Inder Kumar arrested in 'rape' case». Times of India (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 3-ին.
  9. Nazia Sayed (2014 թ․ մայիսի 9). «Inder Kumar brutalized rape victim, confirm reports». Times of India (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 3-ին.
  10. Bharati Dubey (2014 թ․ հունիսի 20). «I Have No Work, No House And No Money: Inder Kumar». Mid-Day (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 3-ին.