Ջո Ինգլս
Ջոզեֆ Հովարտ (Ջո) Ինգլս (անգլ.՝ Joseph Howart "Joe" Ingles, հոկտեմբերի 2, 1987, Ադելաիդա, Ավստրալիա), ավստրալացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, որը հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի «Յութա Ջազ» թիմի և Ավստրալիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է թեթև հարձակվողի, հարձակվողի և խաղարկող պաշտպանի դիրքում։ Ունի նաև բրիտանական քաղաքացիություն[1]։
Ջո Ինգլս Joe Ingles | ||
Ինլգսը «Յութա Ջազի» կազմում (2018) | ||
Ակումբ | Միլուոքի Բաքս | |
---|---|---|
Դիրքը | Թեթև հարձակվող/ հարձակվող պաշտպան | |
Համար | № 7 | |
Ի ծնե տրված անունը | Ջոզեֆ Հովարթ Ինգլս Joseph Howarth Ingles | |
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 2, 1987 (36 տարեկան) | |
Ծննդավայր | Ադելաիդա, Ավստրալիա | |
Ազգություն | Ավստրալացի | |
Հասակ | 2,03 մ | |
Քաշ | 100 կգ | |
Դպրոց | Փասադենա (Ադելաիդա, Հարավային Ավստրալիա) Լեյք Ջինիդերա (Կանբերրա, ԱՄՏ) | |
Դրաֆթի տարի | 2009 / չդրաֆթացված | |
Կարիերայի պատմություն
| ||
Ավստրալիայի սպորտի ինստիտուտ (2005–2006) Սաութ Դրագոնս (2006–2009) Գրանադա (2009–2010) Բարսելոնա (2010–2013) Մակկաբի Թել Ավիվ (2013–2014) Յութա Ջազ (2014–2022) Միլուոքի Բաքս (2022-այժմ) | ||
Մրցանակներ
| ||
| ||
Վաղ տարիներ
խմբագրելԴպրոցում Ինգլսը բասկետբոլ է խաղացել Բրեդ Նյուլիի հետ և ճանաչվել է 2005 թվականի լավագույն նորեկ[2]։ Երկու տարի սովորել է Ավստրալիայի սպորտի համալսարանում, ավարտելուց հետո սկսել է պատրաստվել 2006-07 մրցաշրջանին «Սաութ Դրեգոնս» թիմի հետ։
Կարիերա
խմբագրելԱկումբային կարիերա
խմբագրել«Սաութ Դրեգոնսում» նորամուտը նշել է 18 տարեկանում՝ արդյունքում դառնալով նորեկների շարքում լավագույն ռմբարկուն՝ առաջին իսկ խաղում հավաքելով 29 միավոր՝ խփելով 15 նետումներից 11-ը։ Մրցաշրջանից հետո Ինգլսը ճանաչվել է 2007 թվականի Ավստրալիայի առաջնության լավագույն նորեկ[3]։
Խաղացողի ներուժը նկատվել է NBA-ում, նրան դիտարկել են «Լոս Անջելես Լեյքերսի» սկաուտները[4]։
2009 թվականի հունիսի 30-ին «Գոլդեն սթեյթ Ուորիորս» թիմը հայտարարել է, որ Ինգլսը հրավիրվել է Լաս Վեգասի 2009 թվականի NBA-ի ամառային լիգա։ Նա հրավիրվել էր այնտեղ նաև 2010 թվականին[5]։
2010 թվականի նոյեմբերի 16-ին բասկետբոլիստը «Գրանադայից» տեղափոխվել է «Բարսելոնա», որի հետ կնքել է երեք տարվա պայմանագիր[6][7]։ 2013 թվականի հունիսին հեռացել է«Բարսելոնայից»[8], իսկ 2013 թվականի հուլիսի 14-ին պայմանագիր է կնքել իսրայելական «Մակկաբիի» հետ[9].
Միջազգային կարիերա
խմբագրել2008 թվականի Պեկինի Ամառային օլիմպիական խաղերում նորամուտը նշել Է Ավստրալիայի ազգային հավաքականում։ Չնայած ակումբային մակարդակով հանդես գալու մեծ փորձին, թիմում եղել է պահեստային խաղացող։ Եզրափակիչում Ավստրալիայի հավաքականը 116-85 հաշվով պարտվել է ԱՄՆ-ին, իսկ Ինգլսը դուրս է եկել միայն վերջին քառորդում։ Խաղացողը 100 % հարվածի դեպքում հավաքել է 11 միավոր, ինչպես նաև իրեն դրսևորել է որպես լավ փոխանցող։
Լոնդոնի Ամառային օլիմպիական խաղերում Ինգլսը նույնպես լավ է հանդես եկել՝ թիմային մրցապայքարում զիջելով միայն Պատրիկ Միլսին։ Վեց հանդիպումներում Ինգլսը միջինում հավաքել է 15 միավոր, կատարել է 5 անդրադարձ և 4,2 արդյունավետ փոխանցում է կատարել։
Անձնական կյանք
խմբագրելԻնգլսը ամուսնացած է ավստրալացի նեթբոլիստուհի Ռենեյ Ինգլսի հետ։ Զույգն ունի երեք երեխա՝ երկվորյակներ Միլա Բերնադետ Ինգլսը և Ջեյքոբ Էնթոնի Ինգլսը (ծնվ.՝ 25 հուլիսի 2016)[10] և որդին՝ Ջե՝ Թոմաս Ինգլսը (ծնվ.՝ 19 նոյեմբերի 2020)[11]։ 2019 թվականին Ինգլսի որդու՝ Ջեյքոբի մոտ ախտորոշվել է աուտիզմ[12]։
Ձեռքբերումներ
խմբագրել- Ավստրալիայի չեմպիոն – 2008/2009
- Իսպանիայի չեմպիոն (2) – 2010/2011, 2011/2012
- Իսպանիայի գավաթակիր (2) – 2010/2011, 2011/2012
- Իսպանիայի Սուպերգավաթակիր (2) – 2010, 2011
- Իսրայելի չեմպիոն
- Եվրալիգայի չեմպիոն
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «ACB.com Joe Ingles nacionalidad | licencia: GBR | EUR (Իսպաներեն)». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ «アーカイブされたコピー». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2006 թ․ մարտի 17-ին. «Meet Joe Ingles» South Dragons (2005). Retrieved 17 March 2006.
- ↑ http://www.nbl.com.au/default.aspx?s=newsdisplay&aid=4723 Արխիվացված 2016-12-20 Wayback Machine «Ingles claims rookie honour» Official NBL Website. Retrieved 20 February 2007.
- ↑ ABC TV (2006). «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 14-ին.
{{cite web}}
: Invalid|url-status=да
(օգնություն) «Pathway to NBA» - ↑ http://www.ridiculousupside.com/2010/6/28/1540775/nba-summer-league-rosters-vegas NBA Summer League Rosters — Vegas
- ↑ «Barcelona gives Joe Ingles shot at big time». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 4-ին.
- ↑ Regal FC Barcelona lands Joe Ingles
- ↑ «Joe Ingles won't return to FC Barcelona». Sportando.net. Վերցված է 2013 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ «Maccabi Tel Aviv announced Joe Ingles». Sportando.net. 2013 թ․ հուլիսի 24. Վերցված է 2013 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ «Joe Ingles Welcomes Twins, Jets Off to Join Aussie Team in Rio». Utah Jazz (անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 27-ին.
- ↑ «Aussie superstar couple welcome third child». PerthNow (անգլերեն). 2020 թ․ նոյեմբերի 21. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 27-ին.
- ↑ «Here's what Joe Ingles of the Utah Jazz and his wife Renae want you to know about his son's autism diagnosis». The Salt Lake Tribune (անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 27-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Ջո Ինգլսի էջը Ավստրալիայի սպորտի համալսարանի կայքում(չաշխատող հղում)
- Ջո Ինգլսի էջն Ավստրալիայի առաջնության կայքում
- Ջո Ինգլսի պաշտոնական կայքը Արխիվացված 2014-01-04 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջո Ինգլս» հոդվածին։ |