Ինգեբորգ Պլոկրոս Իրմինգեր
Ինգեբորգ Պլոկրոս Իրմինգեր (դան․՝ Ingeborg Plockross Irminger, հունիսի 18, 1872[1][2], Ֆրեդերիկսբերգ, Մայրաքաղաքային տարածաշրջան, Դանիա - հոկտեմբերի 25, 1962[1][2], Կոպենհագեն, Դանիա), դանիացի նկարիչ, որը հայտնի է ինչպես իր քանդակներով, այնպես էլ կենդանիների և մարդկային պատկերներով փոքրածավալ ճենապակյա արձանիկներով, որոնք նա պատրաստել է Bing & Grøndahl ընկերությունում աշխատելիս[3][4]: 1903 թվականին կերտել է գրող Հերման Բանգի բրոնզե կիսանդրին, որը 2012 թվականին տեղադրվել է Կոպենհագենի Սենտ Անն հրապարակում[5]:
Ինգեբորգ Պլոկրոս Իրմինգեր | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 18, 1872[1][2] |
Ծննդավայր | Ֆրեդերիկսբերգ, Մայրաքաղաքային տարածաշրջան, Դանիա |
Վախճանվել է | հոկտեմբերի 25, 1962[1][2] (90 տարեկան) |
Մահվան վայր | Կոպենհագեն, Դանիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | քանդակագործ |
Ուսուցիչ | Aksel Hansen? և August Saabye? |
Պարգևներ | Էկկերսբերգի մեդալ, Թագեա Բրանդտ թոշակ և Q10411017? |
Ամուսին | Valdemar Irminger? |
ԿենսագրությունԽմբագրել
Ինգեբորգ Պլոկրոս Իրմինգերը ծնվել է Ֆրեդերիկսբերգի Կոպենհագենյան շրջանում, 1872 թվականի հունիսի 18-ին: Եղել է առևտրական Յոհաննես Ֆրեդերիկ Պլոցկրոսի (1821–1896) և Կատրին Ֆրեդերիկկի Տիետգենի (1833–1891) դուստրը: Դեռևս վաղ տարիքից հետաքրքրություն ցուցաբերելով ծեփագործության նկատմամբ` սովորել է քանդակագործ Աքսել Հանսենի մոտ, այնուհետև ընդունվել է գեղարվեստի դպրոց, որտեղ նրա ուսուցիչներն են եղել Էմիլի Մունտը և Մարի Լյուպլաուն: 1893 թվականի փետրվարին Պլոկրոս Իրմինգերն ընդունվել է Դանիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա, որտեղ մինչև 1899 թվականը Ավգուստ Սոբյուեի ղեկավարությամբ սովորել է քանդակագործություն, որից հետո մի քանի տարի աշխատել է Վիլհելմ Բիսսենի արվեստանոցում: 1908 թվականին ամուսնացել է նկարիչ Վալդեմար Իրմինգերի հետ[4][6]:
ԿարիերաԽմբագրել
Իրմինգերն առաջին անգամ ցուցադրվել է 1897 թվականին Շառլոտենբորգի գարնանային ցուցահանդեսում, որտեղ ցուցադրվել էր նրա «Մանկիկը» (դան․՝ En Spæd) բրոնզե բարձրաքանդակը: Նա շարունակել է ցուցադրվել այդտեղ մինչև 1952 թվականը, հատկապես 1904 թվականից մինչև 1925 թվականներին: 1920 թվականից մինչև 1961 թվականներին նրա ստեղծագործությունները ժամանակ առ ժամանակ ցուցադրվել են նաև Կին նկարիչների ընկերությունում (դան․՝ Kvindelige Kunstneres Samfund): Պլոկրոս Իրմինգերի ստեղծագործությունները ցուցադրվել են 1900 թվականին Փարիզի համաշխարհային ցուցահանդեսում, 1914 թվականին՝ Մալմյոյի Բալթյան ցուցահանդեսում, և 1927 թվականին Բրուքլինում, Դանիայի ազգային ցուցահանդեսում: Ակադեմիայի դրամաշնորհների շնորհիվ, նա ուսումնական ուղևորություններ է կատարում Փարիզում, Գերմանիայում և Իտալիայում[4]:
Բիսենի ղեկավարությամբ Իրմինգերը մշակում է իր ոճը, որը սահմանակից էր նատուրալիզմին[6]: Նրա հիմնական ստեղծագործություններից են՝ «Տղան և ոզնին» (դան․՝ Drengen og Pinfsvinet, 1899 և 1911 թվականի բրոնզե տարբերակը), «Երիտասարդություն» (դան․՝ Yngling, մարմար, 1909), որոնք Ակադեմիայի կողմից պարգևատրվել են «Տարվա մեդալով» և «Երիտասարդ աղջիկ» (դան․՝ Ung Pige, մարմար, 1907), որը հիշեցնում էր Լյուդվիգ Բրանդստրուպի ոճը: Իրմինգերը ստեղծել է նաև Իենս Ֆերդինանդ Վիլլումսենի (բարձրաքանդակ, 1900), Հերման Բանգի (բրոնզ, 1904) և Լյուդվիգ Բրանդստրուպի (1922) քանդակագործական դիմանկարները: Բացի այդ, նա 1912 և 1919 թվականներին քանդակել է իր ամուսնու երկու գեղեցիկ բրոնզե դիմապատկերները, որոնք բնութագրվում են հանգիստ, բավականին չշփվող հայացքով[4]:
Հետաքրքրական են նաև նրա դեկորատիվ հուղարկավորության աճյունասափորները[7] և արձանիկները, որոնք նա նախագծել էր 1898-1925 թվականներին Bing & Grøndahl-ում աշխատելիս[8]: Դրանցից հիշատակման են արժանի հատկապես «Մայրը և երեխան» (դան․՝ Moder og Barn, 1902), «Մանկական ընթերցանություն» (դան․՝ Lendsende Børn, 1903) և «Երիտասարդ աղջիկը կատվի հետ» (դան․՝ Ung Pige med Kat, 1911) աշխատանքները: Այդ քանդակները մեծ մասսայականություն էին վայելում, դրանցից շատերը ձեռք բերվեցին Բեռլինի և Դրեզդենի թանգարանների կողմից[4]: Դրանք մինչ օրս արտադրվում են և ճշգրիտ վերարտադրվում Իրմինգերի բնօրինակ նմուշներից[9]:
Ինգեբորգ Պլոկրոս Իրմինգերը մահացել է 1962 թվականի հոկտեմբերի 25-ին, Կոպենհագենում[4]:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://www.kulturarv.dk/kid/VisKunstner.do?kunstnerId=3710 (դան.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 FemBio: Банк інформації про видатних жінок, Frauendatenbank
- ↑ «Ingeborg Plockross Irminger» (դանիերեն)։ Den Store Danske։ Վերցված է 2020-04-21
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Munk, Jens Peter։ «Ingeborg Plockross Irminger (1872 - 1962)» (դանիերեն)։ Kvinfo։ Վերցված է 2020-04-21
- ↑ «Herman Bang (1857-1912)»։ sites.itera.dk (դանիերեն)։ Վերցված է 2020-04-21
- ↑ 6,0 6,1 «Ingeborg Irminger» (դանիերեն)։ Kunstindeks Danmark & Weilbach's Kunstnerleksikon։ Վերցված է 2020-04-21
- ↑ Faÿ-Hallé, Antoinette; Mundt, Barbara Porcelain of the Nineteenth Century. — Hacker Art Books, 1983. — ISBN 978-0-8478-0437-5
- ↑ The Art Gallery. — Hollycroft Press, 1980. — С. 118.
- ↑ Marker, Birthe; Sjørup, Lene; Wolf, Karen Island, Grönland, Dänemark und die Färöer der Frauen. — Frauenoffensive, 1991. — С. 131. — ISBN 978-3-88104-208-6