«Իմ հանճարեղ ընկերուհին» (իտալ.՝ L'amica geniale, անգլ.՝ My brilliant friend), իտալա-ամերիկյան հեռուստասերիալ (դրամա), որը նկարահանվել է Էլենա Ֆերանտեի համանուն վեպի մոտիվներով։ Առաջին եթերաշրջանը թողարկվել է 2018 թվականի նոյեմբերին։

Իմ հանճարեղ ընկերուհին
Изображение логотипа
Ժանրհեռուստադրամա և վեպի հիման վրա նկարահանված հեռուստասերիալ
Երկիր Իտալիա
 ԱՄՆ
ՀիմքՆեապոլյան վեպեր և Իմ հանճարեղ ընկերուհին
Լեզունեապոլիտաներեն և իտալերեն
ՊրոդյուսերԳերմանական գրամոֆոն
ՍցենարիստԷլենա Ֆեռանտե
ԵրաժշտությունՄաքս Ռիխտեր
Եթերաշրջանների քանակ3
Սերիաների քանակ24
Էկրաններին էնոյեմբերի 18, 2018-ից դեկտեմբերի 10, 2018
ՀեռուստաալիքHBO, OSN Yahala?, OSN?, Dubai One, MBC 4?, Shahid?, MBC Persia?, Rotana Masriya?, LBCI Lebanon?, Q23807196?, Thaqafiya?, Zee Aflam?, Rai 1 և TIMvision?
ԴիստրիբյուտորFremantle, HBO Max և Max?
Պաշտոնական կայքէջ
Պաշտոնական կայքէջ

Սյուժե խմբագրել

Տարեց կին Էլենա «Լենու» Գրեկոն հիշում է 1950-ական թվականները՝ Նեապոլի ոչ բարվոք շրջաններից մեկում Ռաֆաելա «Լիլա» Չերուլոյի հետ իր ընկերության սկիզբը։ Նրանք ապրում էին մի բակում, գնում էին մի դպրոց, դիտում էին նույն դրաման։ Մեծանալուն զուգընթաց ընկերուհիներն ունենում էին ինչպես նոր ընդհանուր հետաքրքրություններ, այնպես էլ տարաձայնություններ։

Գլխավոր դերերում խմբագրել

  • Գայա Ջիրաչե՝ Ռաֆաելլա «Լիլա» Չերուլո (դեռահաս)
  • Լյուդովիկա Նաստի՝ Ռաֆաելլա «Լիլա» Չերուլո (երեխա)
  • Մարգերիտա Մացուկո՝ Էլենա «Լենու» Գրեկո (դեռահաս)
  • Էլիզա Դել Ջենիո՝ Էլենա «Լենու» Գրեկո (երեխա)
  • Աննա Ռիտա Վիտոլո՝ Իմակոլատա Գրեկո, Լենուի մայրը
  • Լուկա Գալոնե՝ Վիտորիո Գրեկո, Լենուի հայրը
  • Վալենտինա Ակա՝ Նունցիա Չերուլո, Լիլայի մայրը
  • Անտոնիո Բուոնանո՝ Ֆերնանդո Չերուլո, Լիլայի հայրը
  • Ջովանի Ամուրա՝ Ստեֆանո Կարաչի
  • Իմա Վիլիա՝ Մանուելա Սոլարա
  • Անտոնիո Միլո՝ Սիլվիո Սոլարա
  • Ալեսիո Գալո՝ Միքելե Սոլարա
  • Դորա Ռոմանո՝ Մաեստրա Օլիվիերո, Էլենայի և Լիլայի ուսուցչուհին

Կադրի ետևում գտնվող տեքստը կարդում է Ալբա Ռորվահերը։

Արտադրություն խմբագրել

Էլենա Ֆերանտեի «Նեապոլիտանական վեպերի» էկրանավորման մասին հայտարարվել էր 2016 թվականի փետրվարին։ Հենց սկզբից նախատեսվում էր շարքի յուրաքանչյուր գիրքը վերածել ութ սերիաներից բաղկացած մեկ եթերաշրջանի[1]։

Նկարահանումներն անցկացվել են Իտալիայում՝ Կամպանիա (Նեապոլ, Իսկիա, Կազերտա, Մարչանիզե) և Լացիո (Գաետա) տարածքներում[2]։

2018 թվականի նոյեմբերի 18-ին ամերիկյան HBO հեռուստաալիքով սկսվել է սերիալի ցուցադրությունը, նոյեմբերի 27-ին՝ իտալական RAI-1 և TIMvision հեռուստաալիքներով։

2018 թվականի դեկտեմբերին սերիալը պաշտոնապես երկարաձգվել է նոր եթերաշրջանի համար, որի սյուժեն հիմնված կլինի Ֆերանտեի «Նեապոլիտանական վեպեր» շարքի երկրորդ գրքի վրա[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իմ հանճարեղ ընկերուհին» հոդվածին։