Իմ կյանքն առանց ինձ (ֆիլմ)

«Իմ կյանքն առանց ինձ» (անգլ.՝ My Life Without Me), Կանադա-Իսպանիա համատեղ արտադրությամբ ֆիլմ՝ նկարահանված 2003 թվականին: Դրամայի ռեժիսորը Իզաբել Կոյշետն է:

Picto infobox cinema.png
Իմ կյանքն առանց ինձ
My Life Without Me
ԵրկիրFlag of Canada.svg Կանադա
Flag of Spain.svg Իսպանիա
Ժանրդրամա[1][2][3], ռոմանտիկ ֆիլմ[1][2][3], անկախ ֆիլմ և գրական ստեղծագործության էկրանավորում
Թեմաչարորակ ուռուցք և Tempus fugit
Թվականփետրվարի 10, 2003[4] և սեպտեմբերի 4, 2003[5]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԻսաբել Կոյշետ[1][6][3][7]
ՊրոդյուսերԷսթեր Գարսիա Ռոդրիգես
Սցենարի հեղինակԻսաբել Կոյշետ և Nanci Kincaid?
ԴերակատարներՍառա Պոլլի[6][2][3][7][8], Մարկ Ռուֆալո[2][3][7][8], Դեբի Հարրի[6][3][7][8], Jessica Amlee?[8], Ամանդա Պլամեր[3][7][8], Լեոնոր Ուոթլինգ[2][3][8], Maria de Medeiros?[3][8], Ջուլիան Ռիչինգս[8], Ալֆրեդ Մոլինա[3][8], Էսթեր Գարսիա Ռոդրիգես[8], Ջիլիան Բարբեր[8], Lauren Diewold?[8], Սոնյա Բենեթ[8], Tyron Leitso?[8] և Սքոթ Սպիդմեն[6][2][3][8]
ՕպերատորԺան-Կլոդ Լորիե
ԵրաժշտությունAlfonso Vilallonga?
Նկարահանման վայրՎանկուվեր
ԿինոընկերությունEl Deseo?[9] և Milestone Production?[9]
Տևողություն102 րոպե
ՆախորդBox 507?
ՀաջորդԾովը ներսում

ՍյուժեԽմբագրել

23-ամյա Էննը ապրում է երկու դստեր և գործազուրկ ամուսնու հետ, իսկ հայրը, ում նա չէր տեսել շուրջ տասը տարի, բանտում է։ Ուշաթափությունից հետո Էննի բժշկական հետազոտությունը ցույց է տալիս, որ նրա մոտ ձվարանի քաղցկեղ կա, որը գտնվում է վերջին փուլում, և կնոջը մնում է ապրելու ընդամենը երկու ամսվա կյանք: Էննը որոշում է չասել մտերիմներին իր հիվանդության մասին և կազմում է ցուցակը, ինչը որ կցանկանար իրականացնել մահվանից առաջ։ Նա որոշում է նոր սանրվածք անել, գրել իր աղջիկների համար շնորհավորանքներ մինչև նրանց տասնութամյակը, ծանոթացնել ամուսնուն ուրիշ կնոջ հետ և ունենալ սիրավեպ ուրիշ տղամարդու հետ։

ԴերերումԽմբագրել

ԸնդունելությունԽմբագրել

Ընդհանուր առմամբ ֆիլմը ստացել է դրական քննադատություններ: Rotten Tomatoes կայքում ֆիլմն ունի 65 % վարկանիշ՝ 99 քննարկումից և հնարավոր 10 բալից՝ 6,3 բալ[10]: Metacritic կայքում ֆիլմն ունի հնարավոր 100-ից 57 միավոր[11]:

Ֆիլմը ստացել է շատ մրցանակներ ու նոմինացիաներ, սկսած «Ջինի» մրցանակից՝ որպես լավագույն կանացի դեր, և «Գոյա» մրցանակ՝ լավագույն ադապտացված սցենարի համար։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել