«Իմ կանաչ կոկորդիլոսը» (ռուս.՝ «Мой зелёный крокодил»), 1966 թվականի խորհրդային մուլտֆիլմ, որն ստեղծել է ռեժիսոր Վադիմ Կուրչևսկին «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում։ Սցենարը գրել են հայտնի մանկագիրներ և բանաստեղծներ Գենադի Ցիֆերովը և Հենրիխ Սապգիրը։ Տեքստը կարդում է Լև Լյուբեցկին։ Մուլտֆիլմից ոչ մեծ հատված օգտագործվել է «Հոբելյան» անիմացիոն քրոսովերում։

Իմ կանաչ կոկորդիլոս
Տեսակկինոնկար
ՌեժիսորՎադիմ Կուրչևսկի
ՍցենարիստԳենադի Ցիֆերով և Հենրիխ Սապգիր
ՀնչյունավորումԼև Լյուբեցկի
ԵրաժշտությունՆիկիտա Բոգոսլովսկի
ՕպերատորԻոսիֆ Գոլոմբ
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Թվական1966

Սյուժե խմբագրել

Մուլտֆիլմը պատմում է կովի հանդեպ անբարետես կոկորդիլոսի սիրո մասին։ Նրանց միավորում է սերը դեպի տերևներն ու ծաղիկները։ Աշնանը, երբ չեն մնում ոչ տերևներ, ոչ էլ ծաղիկներ, կովի զգացմունքներն սկսում են մարել։ Այդ ժամանակ կոկորդիլոսը որոշում է վերածվել մշտականաչ տերևի, որպեսզի նորից դուր գա նրան։

Ստեղծողներ խմբագրել

  • Սցենարի հեղինակներ՝ Հենրիխ Սապգիր, Գենադի Ցիֆերով
  • Ռեժիսոր՝ Վադիմ Կուրչևսկի
  • Բեմադրող նկարիչ՝ Ալինա Սպեշնևա
  • Օպերատոր՝ Իոսիֆ Գոլոմբ
  • Կոմպոզիտոր՝ Նիկիտա Բոգոսլովսկի
  • Տեքստը կարդում է՝ Լև Լյուբեցկի
  • Հնչյունային օպերատոր՝ Բորիս Ֆիլչիկով
  • Մոնտաժող՝ Լիդիա Կյակշտ
  • Խմբագիր՝ Արկադի Սնեսարև
  • Մուլտիպլիկատորներ՝ Յուրի Կլեպացկի, Յուրի Նորշտեյն, Մարիա Պորտնայա
  • Տիկնիկներն ու դեկորացիաները պատրաստել են՝ Վլադիմիր Աբակումով, Պավել Գուսև, Ե. Դարիկովիչ, Վ. Կալաշնիկովա, Լիլիանա Լյուտինսկայա, Մարինա Չեսնոկովա, Ռոման Գուրովի ղեկավարությամբ
  • Տնօրեն՝ Նաթան Բիտման

Ստեղծողների ցանկը ներկայացված է ըստ մուլտֆիլմի լուսագրերի։

Արձագանքներ խմբագրել

Կուրչևսկին 1957 թվականին եկավ «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայի նոր ստեղծված տիկնիկային միավորում, որտեղ սկզբնական շրջանում եղել է բեմադրող նկարիչ, ապա նկարահանել մի քանի ֆիլմեր այլ ռեժիսորների հետ համատեղ և վերջապես 1966 թվականին՝ առաջին ինքնուրույն ֆիլմը, որտեղ որպես բեմադրող նկարիչ աշխատել է Ալինա Սպեշնևան։ Այդ նուրբ ու տխուր հեքիաթը կոչվել է «Իմ կանաչ կոկորդիլոս», և այն պատմել է անճոռնի, մյուս կոկորդիլոսներին ոչ նման կոկորդիլոս-բանաստեղծի սիրո մասին, որ գզգզգված է, շարֆով փաթաթված, և ամենագլխավորը՝ բարակամաշկ, անպաշտպան (տիկնիկի ֆիգուրը պատվել է խոշոր նկարներով կանաչ գիպյուրով, որ հիշեցնում է կոկորդիլոսի կաշի և ստեղծում չջերմացնող և պատշաճորեն չծածկող պատյանի զգացում)։ Կոկորդիլոսի սիրելին շատ գեղեցիկ է՝ սպիտակամաշկ գեղմարմին կով է խոշոր աչքերով։ Նրանք երջանիկ էին, նրանց սերը փոխադարձ էր, նրանք շատ ընդհանուր բան ունեին. երկուսն էլ սիրում էին ծառեր, ծաղիկներ ու տերևներ։ Բայց երբ վրա է հասնում աշունը, և չեն մնում ծաղիկներ ու տերևներ, նրանց համար ոչ մի ընդհանուր բան չի մնում, պարզվում է, որ նրանք զույգ չեն. կովն այնքան գեղեցիկ է, իսկ կոկորդիոսը՝ այնքան կանաչ։ Եվ կոկորդիլոսը որոշում է հանուն սիրելիի վերածվել կանաչ տերևի։ Հավանաբար ոչ մինչ այդ, ոչ էլ դրանից հետո ռուսական մուլտիպլիկացիայում չի եղել դրանից ավելի լավ ֆիլմ սիրո մասին։

— Ալեքսանդրա Վասիլկովա, «Մեր մուլտֆիլմերը»

Վերաթողարկում խմբագրել

2002 թվականին թողարկվել է VHS-ով և Video CD-ով «Ռուսական անիմացիայի վարպետները 1» (ռուս.՝ «Мастера Русской анимации — 1») առաջին թողարկումում, իսկ հետագայում՝ DVD: Masters of Russian Animation Volume 1-ում։ Հավաքածուում ներառվել են հետևյալ մուլտֆիլմերը՝ «Մի հանցագործության պատմություն», «Մարդը շրջանակում», «Իմ կանաչ կոկորդիլոսը», «Ապրում էր Կոզյավինը», «Դինոզավրերի սարը», «Լրտեսական կրքեր», «Ապակե հարմոն», «Կծիկ», «Գեղադիտակ-68։ Գետաձի» և «Ֆիլմ, ֆիլմ, ֆիլմ»[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել