Ջեֆրի Իմելթ
Ջեֆրի Ռոբերթ Իմելթ, Ջեֆ Իմելթ (անգլ.՝ JJeffrey Robert "Jeff" Immelt, փետրվարի 19, 1956[1], Ցինցինատի, Օհայո, ԱՄՆ), ամերիկացի գործարար։ Ներկայումս ԱՄՆ-ում հիմնադրված Ջեներալ էլեկտրիկ կոնգլոմերատի խորհրդի նախագահն է և գործադիր տնօրենը։ Գործադիր տնօրենի պաշտոնում նշանակվել է տնօրենների խորհրդի կողմից 2000 թվականին՝ որպես Ջեք Ուելչին փոխարինող՝ վերջինիս թոշակի անցնելուց հետո։ Նախկինում Իմելթը եղել է Ջեներալ էլեկտրիկի Բժշկական համակարգերի ստորաբաժանման նախագահը և գործադիր տնօրենը։
Ջեֆրի Իմելթ անգլ.՝ Jeff Immelt | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 19, 1956[1] (68 տարեկան) |
Ծննդավայր | Ցինցինատի, Օհայո, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Դարտմուտի քոլեջ, Հարվարդի բիզնես դպրոց, Հարվարդի համալսարան և Finneytown High School? |
Մասնագիտություն | ձեռնարկատեր, տնտեսագետ և համալսարանի դասախոս |
Աշխատավայր | Ջեներալ էլեկտրիկ և New Enterprise Associates? |
Զբաղեցրած պաշտոններ | նախագահ և գործադիր տնօրեն |
Կուսակցություն | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Jeffrey R. Immelt Վիքիպահեստում |
Վաղ տարիներ
խմբագրելԻմելթը ծնվել է Ցինցինատիում՝ ուսուցչուհի Դոննա Ռոզմարիի և Ջոզեֆ Ֆրենսիս Իմելթի ընտանիքում, ով ղեկավարում էր Ջեներալ էլեկտրիկի ինժեներական բաժինը[5][6]։
Իմելթը հաճախել է Ֆայնիթաունի ավագ դպրոցը, քոլեջում ֆուտբոլ է խաղացել թեքլի դիրքում[7]։ 1978 թվականին Դարթմութի քոլեջն ավարտելով ստացել է կիրառական մաթեմատիկայի բակալավրի աստիճան։ Այժմ Դարթմութի հոգաբարձուների խորհրդի անդամ է[8], եղել է նաև Ֆի Դելտա Ալֆայի նախագահը։
Դորթմունթում սովորելու տարիներին ամառներն աշխատել է Ցինցինատիում տեղակայված Ֆորդի հավաքման հոսքագծում։ Ավարտելուց հետո աշխատել է Procter & Gamble-ում, այնուհետև ընդունվել Հարվարդի համալսարան[9]։
1982 թվականին Իմելթն ավարտել է Հարվարդի բիզնես դպրոցը և ստացել մագիստրոսի աստիճան։ «Բիզնես դպրոցը» բնութագրել է որպես իր կյանքի ամենաեռանդուն ժամանակաշրջան[10]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ https://www.ifw-kiel.de/konfer/wwp
- ↑ https://www.ifw-kiel.de/de/institut/veranstaltungen/preisverleihungen/weltwirtschaftlicher-preis/
- ↑ https://commencement.miami.edu/about-us/archives/honorary-degree-recipients/index.html
- ↑ «Immelt, Jeffrey R. 1956–». Encyclopedia.com. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 3-ին.
- ↑ Byrum Keller, Valerie (1974). Immel and Imel families in America: twigs and branches of the Immel family tree. Schlechter's. էջ 25.
- ↑ «GE's Jeff Immelt: how the US can win (15:00)». Reuters. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 27-ին.
- ↑ «Jeffrey R. Immelt '78». Dartmouth.edu. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 3-ին.
- ↑ «Jeffrey Immelt 101». Economix.blogs.nytimes.com. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 3-ին.
- ↑ «Fortune 100 CEOs:When they were MBA Students». Poetsandquants.com. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 3-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- General Electric, Executive Bio and Photo
- September 2009 speech by Immelt regarding GE Healthcare Արխիվացված 2011-07-26 Wayback Machine
- Leading Questions: GE's Jeff Immelt, Interview with BBC Business