Նատալյա Ռյազանցևա (ռուս.՝ Наталия Борисовна Рязанцева, հոկտեմբերի 27, 1938(1938-10-27)[1], Մոսկվա, ԽՍՀՄ - հունվարի 10, 2023(2023-01-10)), ռուս և խորհրդային սցենարիստ, կինոդրամատուրգ և Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի պրոֆեսոր։ ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1987 թվական)։

Նատալյա Ռյազանցևա
Ծնվել էհոկտեմբերի 27, 1938(1938-10-27)[1]
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Մահացել էհունվարի 10, 2023(2023-01-10) (84 տարեկան)
ԳերեզմանՏրոեկուրովյան գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ
Մասնագիտությունսցենարիստ
ԱշխատավայրՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ
Պարգևներ և
մրցանակներ
ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Մոսկվայում։ Ավարտել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի սցենարային ֆակուլտետը (1962 թվական, վարպետ` Եվգենի Գաբրիլովիչ)։

Որպես սցենարիստ իր դեբյուտն է նշել ոչ խաղարկային կինոյում։

1977 թվականից դասավանդում է «Կինոդրամատուրգի վարպետություն»[2], 1987 թվականից արվետսանոց է ղեկավարում Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացներում[3][4]։

1996 թվականից բեմական արվետսանոց է ղեկավարում Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտում։ Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի պրոֆեսոր է։

ՌՍՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ է (1987 թվական)։

Ֆիլմագրություն խմբագրել

  • 1965 թվական` Ես քսան տարեկան եմ` դրվագ
  • 1966 թվական` Թևերը (Վալենտին Եժովի հետ միասին)
  • 1967 թվական` Վալենտին Կուզյաևի անձնական կյանքը
  • 1971 թվական` Երկար հրաժեշտը
  • 1971 թվական` Տաք-սառը
  • 1973 թվական` Բաց գիրքը (Վենիամին Կավերինի հետ միասին)
  • 1975 թվական` Ուրիշի նամակները
  • 1977 թվական` Ալ ծաղիկը
  • 1981 թվական` Նկարչի կնոջ դիմանկարը
  • 1981 թվական` Ծնողական օր (կարճամետրաժ)
  • 1982 թվական` Ձայնը
  • 1984 թվական` Պատկառուկների փունջը և մյուս ծաղիկները
  • 1984 թվական` «Ես չեմ կարող գալ ժամանակին» (կարճամետրաժ)
  • 1992 թվական` Ծուխը (սերիա 3, ըստ Իվան Տուրգենևի)
  • 1994 թվական` Ոչ ոք չի ուզում գնալ
  • 1994 թվական` Ես ազատ եմ, ես ոչ ոքի չեմ պատկանում
  • 2000 թվական` Սեփական ստվերը
  • 2011 թվական` Որջի լույսերը (ըստ Գարի Գորդոնի պատմվածքի)

Անձնական կյանք խմբագրել

  • Առաջին ամուսնություն (1959-1962 թվական)` Գենադի Շպալիկով
  • Երկրորդ ամուսնություն (1966-1986 թվական)` Իլյա Ավերբախ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. Сценарное отделение// Высшие курсы сценаристов и режиссёров
  3. Сценарное отделение// Высшие курсы сценаристов и режиссёров
  4. Высшие курсы сценаристов и режиссёров