Իլհամ Իսմաիլ օկլի Մեհտիև (ադրբ.՝ İlham İsmayıl oğlu Mehdiyev, օգոստոսի 2, 1965(1965-08-02), Hənifə, Balakan District, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ԱՀ պետական սահմանային ծառայության պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ։ Երկրորդ ղարաբաղյան պատերազմում ծառայել է որպես Պետական Սահմանային Զորքերի հրամանատար։

Իլհամ Մեհտիև
ադրբ.՝ İlham Mehdiyev
օգոստոսի 2, 1965(1965-08-02) (58 տարեկան) -
ԾննդավայրHənifə, Balakan District, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ադրբեջան
ԶորատեսակՍահմանապահ զորքեր
Կոչումգեներալ-լեյտենանտ
Մարտեր/
պատերազմներ
Արցախա-ադրբեջանական սահմանային պատերազմ (2016), Հայ-ադրբեջանական պատերազմ (2020), Battle of Jabrayil?, Battles for Zangilan? և Հայ-ադրբեջանական պատերազմ (սեպտեմբեր, 2022)
Պարգևներ
«Ադրբեջանական դրոշ» շքանշան, Hero of the Patriotic War Medal, Medal "For the Homeland" (Azerbaijan), For Heroism Medal, For the Liberation of Jabrayil Medal, For the Liberation of Zangilan Medal, For military services medal, , "10th Anniversary of the Armed Forces of Azerbaijan (1991–2001)" Medal, "90th Anniversary of the Armed Forces of Azerbaijan (1918–2008)" Medal, "95th Anniversary of the Armed Forces of Azerbaijan (1918-2013)" Medal, Hero of the Patriotic War, , , “For Faultless Service” medal, 3rd degree "For Service to the Fatherland" order, , , և

Կենսագրություն խմբագրել

Իլհամ Մեհտիևը ծնվել է 1965 թվականի օգոստոսի 2-ին Բալականի շրջանի Հանիֆա գյուղում։ Իր ռազմական կրթությունը նա ստացել է Ուկրաինայի Օդեսայի բարձրագույն հրետանային հրամանատարների ռազմական դպրոցում։ Զինվորական ծառայությունը սկսել է 1993 թվականից։ 2016 թվականի օգոստոսին Իլհամ Մեհդիևը ստացել է գեներալ-լեյտենանտի կոչում։

2008 թվականին շնորհվել է «Հայրենիքին մատուցած ծառայության համար» 3-րդ աստիճանի շքանշան՝ զինծառայության ընթացքում ունեցած բարձր նվաճումների համար[1]։

2019 թվականին նա պարգևատրվել է 3-րդ աստիճանի «Արիության» շքանշանով՝ սահմանների պահպանության ծառայությունում առանձնացված ծառայության համար[2]։

Երկրորդ ղարաբաղյան պատերազմի ժամանակ նա ղեկավարել է գործողությունները Zանգիլանի, Ջաբրայիլի և հատկապես Խուդաֆարի կամրջի համար։

2020 թվականի դեկտեմբերի 9-ին Իլհամ Մեհտիևը արժանացել է «Հայրենական պատերազմի հերոս» կոչման՝ պատերազմում իր հերոսության համար[3][4]։

2020 թվականի դեկտեմբերի 24-ին պարգևատրվել է «Ջաբրայիլի ազատագրման համար» և «Զանգիլանի ազատագրման համար» մեդալներով[5][6]։

Ծանոթագրություններ խմբագրել