Իլինկա Միտրևա
Իլինկա Միտրևա (մակեդոներեն՝ Илинка Митрева; փետրվարի 11, 1950, Սկոպիե, Մակեդոնիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ - օգոստոսի 1, 2022[1] կամ հուլիսի 31, 2022[2], Սկոպիե, Հյուսիսային Մակեդոնիա), Մակեդոնիայի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար։
Իլինկա Միտրևա | |
Կուսակցություն՝ | Մակեդոնիայի սոցիալ-դեմոկրատական միություն |
---|---|
Կրթություն՝ | Սկոպյեի համալսարան |
Մասնագիտություն՝ | համալսարանի դասախոս, քաղաքական գործիչ և բանասեր |
Ծննդյան օր | փետրվարի 11, 1950 |
Ծննդավայր | Սկոպիե, Մակեդոնիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ |
Վախճանի օր | օգոստոսի 1, 2022[1] (72 տարեկան) կամ հուլիսի 31, 2022[2] (72 տարեկան) |
Վախճանի վայր | Սկոպիե, Հյուսիսային Մակեդոնիա |
Քաղաքացիություն | Հյուսիսային Մակեդոնիա |
Իլինկա Միտրևան ստացել է լեզվաբանական կրթություն։ 1974 թվականից աշխատել է Սկոպիեի համալսարանում։ Վերջին տարիներին աշխատել է համալսարանի ռոմանական լեզուների բաժնում։ Ունի պրոֆեսորի գիտական կոչում։ 1994 թվականին առաջին անգամ ընտրվել է Մակեդոնիայի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր[3]։ Անդամակցում է Մակեդոնիայի սոցիալ-դեմոկրատական միությանը[4]։ 1997- 1999 թվականներին գլխավորել է մայրաքաղաքային ՍԴՍՄ կազմակերպությունը, իսկ 2003 թվականից ՍԴՍՄ-ի նախագահի տեղակալն է։ 2001 թվականին նշանակվել է երկրի արտաքին գործերի նախարար։ Այդ պաշտոնը զբաղեցրել է նաև 2002- 2006 թվականներին[5][6]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 https://www.mkd.mk/makedonija/politika/pochina-ilinka-mitreva
- ↑ 2,0 2,1 2,2 https://kanal5.com.mk/komemoracija-za-poraneshnata-ministerka-za-nadvoreshni-raboti-ilinka-mitreva/a542916
- ↑ «ИЛИНКА МИТРЕВА». www.sobranie.mk (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 23-ին.
- ↑ «ИЛИНКА МИТРЕВА САКА ДА БИДЕ НАСЛЕДНИК НА КОФИ АНАН?!». Вечер (մակեդոներեն). Վերցված է 2018 թ․ մարտի 23-ին.(չաշխատող հղում)
- ↑ Ilinka Mitreva Արխիվացված 2010-06-22 Wayback Machine, Columbia University World Leaders Forum, Retrieved February 15, 2011
- ↑ (18 August 2006). Gruevski "shocked" public, party members with minister nominees, BBC Monitoring International Reports (from Makedonija Denes) ("Antonio Milososki, who should be [outgoing Foreign Minister] Ilinka Mitreva's successor, does not have a single day of work experience in diplomacy.")
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իլինկա Միտրևա» հոդվածին։ |