Իլենի լայնատերև

բույսերի տեսակ
Իլենի լայնատերև
Իլենի լայնատերև
Իլենի լայնատերև
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Խուլեղինջածաղկավորներ (Lamiales)
Ընտանիք Խուլեղինջազգիներ (Lamiaceae)
Ենթաընտանիք Կատվադաղձայիններ (Nepetoideae)
Ցեղ Նարդոս (Lavandula)
Տեսակ Իլենի լայնատերև (L. latifolia)
Միջազգային անվանում
Lavandula latifolia
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Իլենի լայնատերև (լատին․՝ E. latifolia), իլենազգիների ընտանիքի, իլենի ցեղի բույս։

Նկարագրություն խմբագրել

Փոքր ծառ է, մինչև 7 մ բարձրությամբ, հաճախ թփանման տեսք ունի։ Երիտասարդ ճյուղերը կտրվածքում կլորավուն են, դեղնականաչավուն, հարթ։ Բազմամյա ճյուղերը մոխրագորշավուն են, ծածկված սև ոսպնյակներով։ Տերևները էլիպսաձև են կամ երկարավուն, հակառակ ձվաձև՝ 4-16 սմ երկարությամբ և 1,5-7,5 սմ լայնությամբ, սրածայր, մանր սղոցաեզր, թաղանթանման, բաց կանաչավուն, մերկ։ Ծաղիկները հավաքված են կիսահովանոցներում՝ 3-20-ական, սպիտակ կանաչավուն են, աննշան։ Պտուղները տուփիկ են, գնդաձև, 2-2,5 սմ լայնությամբ, և 1-1,5 սմ բարձրությամբ, 4-5 բնանի, թևիկներով, կարմրավուն։

Տարածվածություն խմբագրել

Տարածված է Կովկասում, Ղրիմում, Հարավային Եվրոպայում, Փոքր Ասիայում, Իրանում։ Հայաստանի տարածքում հանդիպում է հյուսիսարևելյան և կենտրոնական շրջաններում, Սևանի ավազանում, Զանգեզուրում, Վայքում, որտեղ աճում է խառն անտառներում, թփուտներում։

Կիրառություն խմբագրել

Բարձրարժեք դեկորատիվ բույս է։ Հատկապես գեղեցիկ է պտղաբերման և տերևների աշնանային գունափոխման շրջանում։ Ստվերատար է, պահանջկոտ չէ հողի նկատմամբ, խոնավասեր է, բայց դիմանում է կարճատև երաշտին։ Մեծ նշանակություն ունի որպես գուտապերչատու բույս, քանի որ արմատակեղևում պարունակում է 10 % չափազանց բարձրորակ գուտապերչ։ Բավականին ցրտադիմացկուն է[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. (2), Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ (185)։
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իլենի լայնատերև» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իլենի լայնատերև» հոդվածին։