Իլենի թավշային

բույսերի տեսակ
Իլենի թավշային
Իլենի թավշային
Իլենի թավշային
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Իլենածաղկավորներ (Celastrales)
Ընտանիք Իլենազգիներ (Celastraceae)
Ցեղ Իլենի (Euonymus)
Տեսակ Իլենի թավշային (E. velutinus)
Միջազգային անվանում
Euonymus velutinus

Իլենի թավշային (լատին․՝ Euonymus velutina), իլենազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայասատնի Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

1-2 մ բարձրությամբ փոքրիկ թուփ է։ Երիտասարդ ճյուղերը ծածկված են խիտ կարճ մազիկների թավշոտությամբ։ Տերևները հակադիր են։ Ծաղիկները լինում են սպիտակ և կանաչավուն[1]։

Տարածում խմբագրել

Հայաստանում հանդիպում է միայն Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում։ Հանդիպում է նաև Ադրբեջանում, Միջին Ասիայում (Կոպետդաղ) և Հյուսիսային Իրանում[1]։

Էկոլոգիա խմբագրել

Աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 700-800 մ բարձրությունների վրա։ Ծաղկում է հունիս-հուլիս ամսիներին, պտղաբերում՝ օգոստոս-սեպտեմբերին[1]։

Պահպանություն խմբագրել

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Տեսակին, կապված աճելավայրերի պայմանների փոփոխության հետ, սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես հազվագյուտ տեսակ։ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ[1]։

Պահպանվում է «Շիկահող» պետական արգելոցի տարածքում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իլենի թավշային» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իլենի թավշային» հոդվածին։