Իլեանա Ռոս Լեյթինեն

ամերիկացի քաղաքական գործիչ

Իլեանա Ռոս Լեյթինեն (անգլ.՝ Ileana Ros-Lehtinen, հուլիսի 15, 1952(1952-07-15), Հավանա, Կուբա), ամերիկացի քաղաքական գործիչ, Հանրապետական կուսակցության անդամ։

Իլեանա Ռոս Լեյթինեն
 
Կուսակցություն՝ ԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Կրթություն՝ Մայամիի համալսարան (2004)[1], Մայամի Դեյդ քոլեջ (1972)[1], Ֆլորիդայի միջազգային համալսարան (1975)[1], Ֆլորիդայի միջազգային համալսարան (1987)[1] և Southwest Miami High School?
Գիտական աստիճան՝ փիլիսոփայության դոկտոր
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք Հռոմի Կաթոլիկ եկեղեցի[2]
Ծննդյան օր հուլիսի 15, 1952(1952-07-15) (71 տարեկան)
Ծննդավայր Հավանա, Կուբա
Քաղաքացիություն  ԱՄՆ և  Կուբա
Ամուսին Dexter Lehtinen?
 
Կայք՝ ros-lehtinen.house.gov
 
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Մանկավարժության գծով արվեստի բակալավրի և առաջնորդության մանկավարժության գծով արվեստի մագիստրոսի աստիճան ստացել Է Ֆլորիդայի միջազգային համալսարանում։ Բարձրագույն դպրոցի մանկավարժության ասպիրանտուրան ստացել է Մայամիի համալսարանում։

1982-1986 թվականներին եղել է Ֆլորիդայի նահանգի Ներկայացուցիչների պալատի անդամ։ 1987-1989 թվականներին եղել է Ֆլորիդայի նահանգի սենատի անդամ։ 1989 թվականից ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆլորիդա նահանգից։

2011-2013 թվականներին Արտաքին գործերի կոմիտեի նախագահ, նախկինում՝ կոմիտեի նախագահի տեղակալ, կոմիտեի անդամ։

Պաղեստինի անկախության ճանաչման հակառակորդ[4]։ Պատերազմի օրերին Հարավային Օսիայում հանդես է եկել անհապաղ հրադադարի պահանջով և ռուս խաղաղապահներին ԱՄՆ-ի հովանու ներքո զինված ուժերով փոխարինելու առաջարկով, նա հայտարարել է, որ ԱՄՆ-ն և մեր դաշնակիցները պետք է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կանգնեն Վրաստանի կողքին[5]։ 2008 թվականի նախագահական ընտրություններում քարոզել է հանրապետական թեկնածու Ջոն Մաքքեյնի օգտին[6]։

Միջազգային հանրապետական համալսարանի կողմից Ջին Քրքպատրիկի անվան մրցանակի դափնեկիր (2010)[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 http://bioguide.congress.gov/scripts/biodisplay.pl?index=R000435
  2. https://github.com/unitedstates/congress-legislators
  3. https://www.carnegie.org/awards/great-immigrants/2006-great-immigrants/
  4. «Lenta.ru: Америка: В Конгрессе США поддержали сокращение расходов на ООН». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 26-ին.
  5. «Новости NEWSru.com :: В Конгрессе предложили заменить российских миротворцев в Грузии «вооруженными силами под эгидой США»». Արխիվացված օրիգինալից 2009 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 26-ին.
  6. «Lenta.ru: Америка: Член Конгресса приняла звонок Обамы за телефонный розыгрыш». Արխիվացված օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 26-ին.
  7. Награда имени Джин Киркпатрик | Women’s Democracy Network(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իլեանա Ռոս Լեյթինեն» հոդվածին։