Իլդիկո Ույլակի-Ռեյտո

Իլդիկո Ույլակի-Ռեյտո (հունգ.՝ Rejtő Ildikó, Újlaky Jenőné, Sági Györgyné, ծնյալ Ildikó Rejtő; ավելի ուշ՝ Ildikó Sagine-Rejto, մայիսի 11, 1937(1937-05-11), Բուդապեշտ, Հունգարիայի Թագավորություն), հունգարացի մարզուհի, սուսերամարտիկ, օլիմպիական խաղերի և աշխարհի չեմպիոնուհի[1][2]

Իլդիկո Ույլակի-Ռեյտո
Idikó Újlaky-Rejtő.jpg
Անձնական տեղեկություն
Սեռ`իգական
Մասնագիտացում`սուսերամարտիկ
Երկիր`Flag of Hungary.svg Հունգարիա
Ծննդյան ամսաթիվ`մայիսի 11, 1937(1937-05-11) (83 տարեկան)
Ծննդավայր`Բուդապեշտ, Հունգարիայի Թագավորություն

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում: Ծնողները հրեաներ էին[3][4][5]: Իլդիկոն ի ծնե խուլ է[6][7]:

Սուսերամարտով սկսել է զբաղվել 15 տարեկան հասակից (նրա սիրած զինատեսակը խոցասուսերն էր և հենց դրանով է իր հաղթանակները կռել): Մարզիչներին ապշեցրել ու հիացրել է նրա զարմանալի արագ ռեակցիան: Քանի որ աղջիկը խուլ էր, մարզիչները նրան համապատասխան հրահանգներ տվել են գրելով[6][8]:

Իլդիկոն 1956 և 1957 թվականներին նվաճել է աղջիկների աշխարհի չեմպիոնի, 1958-ին՝ Հունգարիայի կանանց չեմպիոնի տիտղոսը[9][10]: 1963 և 1964 թվականներին ճանաչվել է Հունգարիայի «Տարվա լավագույն մարզուհի»[10]:

Մասնակցել է 1960-ից մինչև 1976 թվականն անցկացված բոլոր օլիմպիական խաղերին և ընդհանուր առմամբ նվաճել օլիմպիական յոթ մեդալ՝ երկու ոսկե (խոցասուսերակիրների անհատական և թիմային մրցապայքարներում), երեք արծաթե (երեքն էլ՝ թիմային հաշվարկով) և երկու բրոնզե (անհատական և թիմային հաշվարկներով՝ մեկական)[6][11][11][11][11]: Իր բարձրագույն մարզական նվաճմանը՝ կրկնակի օլիմպիական չեմպիոնուհու կոչմանը հասել է 1964 թվականին Տոկիոյում անցկացված ամառային օլիմպիական խաղերում, 27 տարեկան հասակում[11]:

Իլդիկոն բազմիցս հռչակվել է աշխարհի չեմպիոնուհի. 1963 թվականին՝ անհատական հաշվարկով, 1962, 1967 և 1973 թվականներին՝ թիմային հաշվարկով[11]:

1999 թվականին էլ նվաճել է վետերանների աշխարհի չեմպիոնուհու կոչումը[12]:

Միջազգային սպորտի հրեական փառքի սրահում բացվել է Իլդիկո Ույլակի-Ռեյտոյին նվիրված անկյուն[12][13]:

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել