Իլարիոն Նիկոլաևիչ Մալիգին (ռուս.՝ Илларион Николаевич Малыгин, կեղծանունը՝ Իլարիոն Նիկոլաևիչ Ստալսկի (ռուս.՝ Илларион Николаевич Стальский), հունիսի 5, 1901(1901-06-05), Տագանրոգ, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն - փետրվարի 28, 1978(1978-02-28)), ռուս խորհրդային դրամատուրգ, բանաստեղծ, ԽՍՀՄ գրողների միության անդամ (1978)։

Իլարիոն Մալիգին
Ծնվել էհունիսի 5, 1901(1901-06-05)
ԾննդավայրՏագանրոգ, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էփետրվարի 28, 1978(1978-02-28) (76 տարեկան)
Մասնագիտությունգրող, դրամատուրգ և բանաստեղծ
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Ժանրերպիես, դրամա և պոեզիա
ԿուսակցությունԽՄԿԿ

Կենսագրություն խմբագրել

Իլարիոն Նիկոլաևիչը գրականություն մուտք է գործել բանվորի ընտանիքից։ 1919-1931 թվականներին Ի. Մալիգինը (Ստալսկի) էլեկտրասարիչ է աշխատել է Տագանրոգի գործարաններում։

Տագանրոգում ավարտել է Ժողկրթության թատերական ենթաբաժնի դրամայի պետական ստուդիայի ռեժիսորական բաժինը։ Իլարիոն Նիկոլաևիչի ստեղծագործական ուղու սկիզբը 1920-ական թվականների վերջին էր, երբ նա «Գնդակահարված գիշերներ» պոեմով և բանաստեղծություններով հայտնի դարձավ որպես կոմունիստ բանաստեղծ։

1927 թվականին գրվեց Ի. Ն. Ստալսկու «Երկու սեր» պիեսը, որի թեման քաղաքացիական պատերազմի տարիներին սպիտակգվարդիականների հետ Տագանոգի բանվորների պայքարն էր։ Պիեսը բեմադրվել էր Տագանրոգի բանվորական ակումբների բեմերում։

ԽՄԿԿ անդամ էր 1928 թվականից։

1928 թվականին դրամատուրգն ավարտել է «Սև ծուխ» պիեսը, որը պատմում է գործարանի վերակառուցման, մարդկային բնավորությունների կոտրման, խորհրդային բանվորի՝ իր երկրի տիրոջ պատվի մասին։ Պիեսն արժանացել էր Ա. Մ. Գորկու հավանությանը։

Աշխատելով գործարանում՝ Ի. Ստալսկին ղեկավարում էր Տագանրոգի գրական խմբակը, այնուհետև ղեկավարում էր գրողների կազմակերպությունը։ ԽՍՀՄ գրողների I համագումարի պատվիրակ էր։

Գորկին նկատել է նաև «Սերը լծվածքում» պիեսը, որը 1932 թվականին լույս է տեսել Մոսկվայի «Ֆեդերացիա» հրատարակչությունում, և բարի խորհուրդներ է տվել հեղինակին։ Պիեսի գլխավոր հերոսները գործարանային երիտասարդությունն է, հիմնականում՝ կոմերիտականները։ Պիեսում բարեկամության թեմային զուգահեռ հնչում է երկու սերունդների՝ կոմունիստների և կոմերիտականների հարաբերությունների թեման։

1933-1934 թվականներին Իլարիոն Նիկոլաևիչը գրել է «Գեղեցիկ կին» պիեսը խորհրդային մարդկանց զգոնության մասին, այնուհետև հայտնվել են թատերագրի մի շարք այլ պիեսներ` «Հնդկաստան», «Մարդը գնում է առաջ», «Թարմ ներհոսք», «Պողպատագործներ», «Արիություն»։

Հայրենական մեծ պատերազմի առաջին օրերից քաղղեկ Ի. Ստալսկին դառնում է Հարավային, ապա՝ Անդրկովկասյան, իսկ ավելի ուշ՝ Հյուսիսարևմտյան ռազմաճակատների զինվորական թղթակից։ 1945 թվականին Իլարիոն Նիկոլաևիչը զորացրվում է, վերադառնում Դոնի Ռոստով, որտեղ կրկին ստանձնում է ԽՍՀՄ գրողների միության մարզային մասնաճյուղի ղեկավարումը՝ միաժամանակ լինելով Մ. Գորկու անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրենը։ Այնուհետև ութ տարի նա աշխատել է որպես ռադիոհեռարձակման Դոնի Ռոստովի մարզային կոմիտեի նախագահ։

Իլարիոն Նիկոլաևիչին շնորհվել են պետական պարգևներ։ Եղել է Դոնի Ռոստովի և Տագանրոգի քաղաքային խորհուրդների պատգամավոր։

Կյանքի վերջին տարիներին Ի. Ստալսկին գրել է «Գիշերվա ավարտին» (քաղաքացիական պատերազմի տարիներին դենիկինցիների դեմ Ռոստովի ընդհատակյա բոլշևիկների պայքարի մասին) և «Անֆիսա Նեպրոշչոննայա» (մերօրյա մարդկանց, մարդու, կյանքում նրա տեղի համար պայքարի մասին) պիեսները։ «Հատուցում» պոեմը նվիրված է Հայրենական մեծ պատերազմի տարիներին Հայրենիքի թշնամիների դեմ պարտիզանական պայքարի թեմային։

Երկեր խմբագրել

Առանձին հրատարակություններ

Պիեսներ

  • Чёрный дым: В 4-х д., 8-ми карт. — Ростов: Сев. Кавказ, 1931. — 72 с. — (Новинки пролет. лит. Сев. Кавказа).
  • Свежий приток: В 1-м д. — Ростов: Сев. Кавказ, 1931. — 15 с.
  • Любовь в упряжке: Комедия в 4-х д., 8-ми карт. — М.: Федерация, 1932. — 115 с.
  • Любовь в упряжке: Комедия в 4-х д., 8-ми карт. — Ростов: Азчериздат, 1937. — 96 с.
  • Пьесы. — Ростов: Азчериздат, 1934. — 272 с.
  • На исходе ночи: Драма в 4-х д., 9-ти карт. — Ростов: Кн. изд-во, 1960. — 64 с.
  • Пьесы. — Ростов: Кн. изд-во, 1962. — 243 с., 1 л. портр.

Բանաստեղծություններ

  • Дед и внук. — Ростов: Ростиздат, 1941. — 4 с.,

Հրատարակոմներ ամսագրերում

  • На исходе: Драма в 4-х д., 9-ти карт. — Дон, 1958. — № 10. — С. 69—106.
  • В степи: Поэма. – Дон, 1960. — № 4. — С. 118—124.

Գրականություն խմբագրել

  • Стальский Илларион Николаевич. — В кн.: Краткая лит. Энциклопедия, 1972, т. 7. — С. 138—139.
  • 35 лет на литературном поприще. — Молот, 1961. — 6 октября.
  • Старейший донской драматург: К 60-летию со дня рождения и 35-летию творч. и обществ. деятельности. — Дон, 1961. – № 11. — С. 167.
  • Шаромов К. Путь драматурга: К 70-летию. — Молот, 1971. — 23 ноября.

Աղբյուրներ խմբագրել

  • Антонина Попова об Илларионе Стальском
  • Писатели Дона: Библиографический указатель. — Изд. 2-е, испр. и доп. — Ростов н/Д: Кн. изд-во, 1986. — 416 с.
  • Дон литературный. Писатели России. Шолоховский край. XIX—XXI вв.:справ. изд., Сост. Губанов Г. — Ростов н/Д, 2006. — 512 с. ISBN 5-481-00623-5

Արտաքին հղումներ խմբագրել