Իժալեզու
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Պտերներ (Pteridophyta)
Դաս Polypodiopsida
Ենթադաս Ophioglossidae
Կարգ Ophioglossales
Ընտանիք Իժալեզվազգիներ (Ophioglossaceae)
Ենթաընտանիք Ophioglossoideae
Ցեղ Իժալեզու (Ophioglossum)
L., 1753

Իժալեզու օձալեզու (լատին․՝ Ophioglossum), իժալեզվազգիների ընտանիքի պտերների ցեղ։

Կենսաբանական նկարագիր խմբագրել

 
Ophioglossum pendulum

Բազմամյա խոտաբույս է, բարձրությունը՝ 3-30 սմ։ Տերևները գոյանում են մեկական՝ ամեն տարի, աճում են դանդաղ։ Տերևը սահմանազատված է սպորակիր (պտղատու, առաջանում է գծաձև հասկ՝ կազմված երկշարք սպորանգիումներից, որոնք ընկղմվում են տերևի հյուսվածքի մեջ) և վեգետատիվ (անպտուղ, երկարավուն-ձվաձև, ամբողջաեզր, թեթևակի մսալի, կանաչ) մասերի։ Գամետոֆիտները (նախածիլեր) պալարանման են, երկսեռ, բազմամյա, զարգանում են հողում (զուրկ են քլորոֆիլից)։

Տեսակներ խմբագրել

Հայտնի է 45, Հայաստանում՝ 1 տեսակ՝

  • իժալեզու հասարակ (Օ. vulgtum

Տարածում խմբագրել

Հանդիպում է Սյունիքի (գյուղ Ծավ), Կոտայքի (գյուղ Արզական) մարզերում։ Աճում է խոնավ անտառներում, գետափերին, թփուտանման մացառուտներում։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Նշանակություն խմբագրել

Ժողովրդական բժշկության մեջ օգտագործում են որպես վերքերն ամոքող միջոց։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իժալեզու» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իժալեզու» հոդվածին։