Իզոխոր պրոցես
Ջերմային պրոցեսներ |
---|
Ադիաբատ պրոցես |
Իզոխոր պրոցես |
Իզոբար պրոցես |
Իզոթերմ պրոցես |
Իզոէնտրոպ պրոցես |
Իզոէնթալպ պրոցես |
Պոլիտրոպ պրոցես |
Խմբագրել |
Իզոխոր պրոցես (< իզո... և հին հունարեն՝ χώρος — գրաված տեղ, տարածություն), թերմոդինամիկական պրոցես, որն ընթանում է առանց համակարգի ծավալի փոփոխության՝ և , ուստի՝ համակարգի կատարած աշխատանքը՝ ։ Այս դեպքում ջերմադինամիկայի առաջին օրենքից կստանանք՝
Եթե համակարգը ջերմաքանակ ստանում է՝ , ապա նրա ներքին էներգիան մեծանում է ստացված ջերմաքանակի չափով, իսկ եթե համակարգը շրջապատին (այլ մարմինների) ջերմաքանակ է տալիս , ապա նրա ներքին էներգիան տված ջերմաքանակի չափով փոքրանում է։ Այս և բանաձևերից ջերմունակության համար կստանանք՝
- ,
որտեղ -ն համակարգի ջերմաստիճանի փոփոխությունն է ջերմահաղորդման պրոցեսում։ Քանի որ ջերմաքանակը պրոցեսի ֆունկցիա է, ապա պրոցեսի ձևից կախված կլինի նաև ջերմունակությունը։ Մասնավորապես իզոխոր պրոցեսում , հետևաբար՝
որտեղ -ով նշանակված է համակարգի ջերմունակությունը, երբ ծավալը հաստատուն է։ Եթե համակարգը միատոմ իդեալական գազ է, ապա, այս U = 1½m/MNAKBT = 1½m/MRT = 1½νRT բանաձևից, ջերմունակության համար կստանանք՝
- ,
որտեղ -ն նյութի քանակն է։ Մասնավորապես, մեկ մոլ իդեալական գազի ջերմունակությունն իզոխոր պրոցեսում՝ [1]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Ֆիզիկայի 11-րդ դասարանի դասագիրք
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 314)։ |