Իզարի Լանդաու
Իզարի Լանդաու (գերմ.՝ Landau an der Isar), քաղաք Գերմանիայի Բավարիա երկրամասում, Իզար գետի ափին։
Համայնք | |||
---|---|---|---|
Իզարի Լանդաու | |||
Landau an der Isar | |||
| |||
Երկիր | ![]() | ||
Երկրամաս | Բավարիա | ||
Շրջան | Դինգոլֆինգ Լանդաու (շրջան) | ||
Ղեկավար | Գելմութ Շթայնինգեր[1] | ||
Առաջին հիշատակում | 1074 | ||
Տվյալ կարգավիճակում | 1224 թվականից | ||
Մակերես | 84,37 կմ² | ||
ԲԾՄ | 390 մ | ||
Բնակչություն | 12729 մարդ (2010) | ||
Խտություն | 151 մարդ/կմ² | ||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||
Հեռախոսային կոդ | 09951 | ||
Փոստային ինդեքս | 94405 | ||
Փոստային դասիչ | 94405 | ||
Ավտոմոբիլային կոդ | DGF (ավելի վաղ՝ LAN) | ||
Պաշտոնական կոդ | 09 2 79 122 | ||
Պաշտոնական կայք | landau-isar.de | ||
| |||
Պատմություն
խմբագրելԼանդաուն հիմնվել է 1224 թվականին բավարական դուքս Լյուդվիգ I Քելգհեյմացու կողմից։ Ավելի վաղ այդ վայրում գտնվում էր Լանդ Աու գյուղը, որի մասին առաջին հիշատակումը վերաբերում է 1074 թվականին։
Քաղաքն այրվել է 1504 թվականի լանդսխուտյան ժառանգության համար մղվող պատերազմի ժամանակ։ Երեսնամյա պատերազմի ավարտին՝ 1648 թվականին, Լանդաուին հաջողվեց խուսափել կրկնակի վերացումից շվեդներին վճարվող հարկի շնորհիվ։ Ավստրիական ժառանգության համար մղվող պայքարում՝ 1743 թվականին, քաղաքը գրեթե ամբողջովին ավերվեց ֆրանսիական և ավստրիական զորքերի կողմից։ 1829 թվականին Լանդաուի բնակչությունը հաշվարկվում էր 1624 բնակչով և 300 տնով։ 1875 թվականին անցկացվեց առաջին երկաթուղին։
1945 թվականի ապրիլի ռազմական գործողությունների ընթացքում քաղաքի կենտրոնական հատվածը մասնակիորեն ավերվել էր։
Բնակիչներ
խմբագրել2013 թվականի մարդահամարի համաձայն՝ Լանդաուի բնակչությունը գրեթե 13 հազար մարդ է[2]։
Լանդաուի հայտնի բնակիչները
խմբագրել- Ուշի Գլաս՝ դերասանուհի։
- Իոհան Բապտիստ Գուբեր՝ հոգևորական, Երրորդ ռեյխի ժամանակաշրջանում հակաֆաշիստական շարժման մասնակից։
- Յակոբ Ցիգլեր՝ մաթեմատիկոս։
- Մանֆրեդ Բյոքլ՝ գրող։
- Նորբերտ Նիման՝ հեղինակ։
Լանդաուի պատվավոր քաղաքացիներ
խմբագրել- Հենրիխ Կասպեր Շիթ՝ երգահան։
- Ալոյզ Շլյոգլ՝ Բավարիայի գյուղատնտեսության և անտառային արդյունաբերության նախարար։
- Արթուր Փիհլեր՝ երգահան։
- Հանք Քիք՝ քաղաքի գլխավոր բուրգոմիստր։
- Անտոն Զանդլեր՝ շրջանային վարչության ղեկավար։
- Ալֆրեդ Միթերմայեր՝ տեղական բանկի տնօրեն։
Քաղաքի վարչական բաժանում
խմբագրելԺամանակակից Լանդաուն ստորաբաժանվում է 31 վարչական շրջանների։
Տեսարժան վայրեր
խմբագրել- Տարածաշրջանային թանգարան
- Մարիամ ստվածածին եկեղեցի
- Վիլդթուրն պալատ (Schloss Wildthurn)
- Ստորին Բավարիայի հնէաբանական թանգարան
- «Աճող լեռ» (Wachsender Felsen)
- «Սատանայի սանդուղք» (Teufelstritt)
- «Քարե» եկեղեցի, (Steinfelskirche), շրջանի հոգևոր կենտրոններից մեկը։
Քույր քաղաքներ
խմբագրելԾանոթագրություներ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- www.landau-isar.de Իզարի Լանդաու քաղաքի պաշտոնական կայք(գերմ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իզարի Լանդաու» հոդվածին։ |