Իդրայի պատմական արխիվ և թանգարան

Իդրայի պատմական արխիվ և թանգարան, Հունաստանի անկախության պատերազմի, հունական նավատորմի պատմության և պետության վերջին երկու դարերի հետ կապված ամենակարևոր թանգարաններից մեկը։ Գտնվում է Եգեյան ծովի Իդրա կղզում։

Իդրայի պատմական արխիվ և թանգարան
Թանգարանի տեսքը
Տեսակթանգարան և արխիվ
ԵրկիրՀունաստան Հունաստան
ՏեղագրությունHydra municipality?
Հիմնադրվել է1918
Կայքiamy.gr(հուն.)
Քարտեզ
Քարտեզ

Կղզի խմբագրել

Իդրա կղզին իր 120 զինված և առևտրական նավերի, Սպեցե և Փսարա կղզիների հետ միասին ծովում հունական հեղափոխության գլխավոր հենակետերից մեկն էր։ Ավելի քան երկու դարերի ընթացքում այս փոքրիկ կղզին տվել էվերածնված Հունաստանի մի քանի տասնյակ ծովակալ, այդ թվում նավատորմի հրամանատարների և մի քանի տասնյակ քաղաքական գործիչների։ Դրանց թվում էին հինգ վարչապետ և երկրի առաջին (երրորդ) հանրապետության նախագահ, ծովակալ Պավլոս Կունտուրիոտիսը։ Այդ պատճառով կղզու արխիվը և թանգարանը ազգային նշանակություն ունեն։

Ստեղծման պատմություն խմբագրել

 
Լեկիֆ, որի մեջ գտնվում է ծովակալ Միաուլիսի սիիրտը

Իդրայի պատմական արխիվը և թանգարանը ստեղծվել է 1918 թվականի ապրիլին, որը կառուցվել է Իդրայի նավապետ և բարերար Գիկաս Կուլրասայի հովանավորությամբ։ Բժիշկ և Իդրայի քաղաքապետ Անտոնիոս Լիգնոսը իր վրա վերցրեց Իդրա համայնքի արխիվում (1708-1865 թթ.) գտնվող փաստաթղթերի արխիվացումը, որը Լիգնոսը հայտնաբերել է Աստվածածին եկեղեցում և նախաձեռնել է կղզում թանգարանի և գրադարանի ստեղծումը։ 1952 թվականին Կուլուրասը շենքը ներկայացրեց հունական պետությանը։ Այդ թվականից ի վեր արխիվն ու թանգարանը գտնվում են Հունաստանի Հանրապետության մշակույթի և արխիվի նախարարությունում։ 1972 թվականին հին շենքը քանդվեց և նույն տեղում նորը կառուցվեց։ Նոր շենքի պաշտոնական բացումը տեղի ունեցավ 1996 թվականին[1]։

Արխիվ խմբագրել

Արխիվ պահպանում, հավաքում, ուսումնասիրում և հրապարակում է փաստաթղթեր, որոնք կապված են Ինդրայի պատմության, նրա ավանդույթների և մշակույթի հետ։ Դա հատկապես վերաբերվում է 18 և 19-րդ դարերի կղզու առաջատար դերին։ Համարվում է Իդրա համայնքի հիմնական արխիվը (1708-1865 թթ.), որտեղ թվագրվում է մոտ 18.000 նախնական փաստաթղթեր, ձեռագրեր, կոդեր և ցուցակներ, որոնք պատմում են հույն պատմության հեղափոխական և հետխորհրդային հեղափոխական տարիներին։

Թանգարան խմբագրել

Թանգարանի շենքը գործում է երկու հարկով։ Առաջին հարկում պահվում են Բալկանյան, Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների մասունքները։ Հունական հեղափոխության նավերի նավաքթերը, Ռիգաս Ֆերայոսի «Մեծ քարտեզը», որը 1793 թվականին տպագրվել է Վենում, ներկայացված են առաջին հարկում։ Այստեղ նաև ստեղծելեն արվեստի պատկերասրահ՝ հույն և օտարազգի արվեստագետների հեղափոխության նավերի նկարների համար[2]։ Այստեղ, հունական հեղափոխության հերոսների դիմանկարների կողքին, դրված են կղզու բնիկ և Արգենտինայի հերոս Նիկոլաոս Նիկոլայոս Գեորգիուի կիսանդրին։ Լուիս Պերլոտի աշխատանքը՝ կինսանդրին, Էվիտա Պերոնը նվիրել է կղզուն։ Ցուցադրվել են նաև Իդրայի բնակիչների կոստյումները և զենքերը, ծովային քարտեզներ և փոքրիկ իրեր 18 և 19-րդ դարերից[3][4][5]։

Գրադարան խմբագրել

Գրադարանը ներառում է 6,000 հատոր հին և հազվագյուտ հրատարակություններ՝ սկսած 18-րդ դարից։ Գրադարանը մշտապես հարստացվում է կղզու պատմության և մշակույթի հետ կապված հրապարակումներով[6]։

Միջոցառումներ խմբագրել

Թանգարանը պարբերաբար կազմակերպում է ցուցահանդեսներ, համերգներ, թատերական ներկայացումներ, դասախոսություններ, նոր գրքերի շնորհանդեսներ, կոնվենցիաներ եւ սեմինարներ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 9-ին. {{cite web}}: Invalid |url-status=да (օգնություն)
  2. Hydra Culture, Cultural Legacy
  3. «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 9-ին. {{cite web}}: Invalid |url-status=да (օգնություն)
  4. «HomePage - IAMY». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
  5. «Historical Archives Museum | Hydra Greece | Travel guide to Hydra (Cephalonia) Island | Hydra Hotels». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
  6. «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 9-ին. {{cite web}}: Invalid |url-status=да (օգնություն)