Բրայան Իդովու
Բրայան Օլադապո Իդովու (մայիսի 18, 1992[1][2], Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), ֆուտբոլիստ, «Լոկոմոտիվ» ակումբի և Նիգերիայի հավաքականի պաշտպան։ 2018 թվականի աշխարհի առաջնության մասնակից։
Բրայան Իդովու ռուս.՝ Брайан Идову | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | ||||||||||||
Քաղաքացիությունը | Ռուսաստան և Նիգերիա | |||||||||||
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 18, 1992[1][2] (32 տարեկան) | |||||||||||
Ծննդավայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան | |||||||||||
Հասակ | 1,8 մետր | |||||||||||
Քաշ | 78 կիլոգրամ | |||||||||||
Դիրք | պաշտպան, կիսապաշտպան | |||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||
Ներկա ակումբ | Լոկոմոտիվ | |||||||||||
Համար | 3 | |||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||
| ||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||
| ||||||||||||
Ազգային հավաքական‡ | ||||||||||||
| ||||||||||||
| ||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Հայրը նիգերիացի է, մայրը կիսով ռուս է, կիսով՝ նիգերիացի[3]։ Բրայան Իդովուն ծնվել և մեծացել է Սանկտ Պետերբուրգում, 3-ից մինչև 6 տարեկանը ապրել է Նիգերիայի Օվերի քաղաքում[3]։
Ակումբային կարիերա
խմբագրելԻդովուն Սանկտ Պետերբուրգի «Սմենա-Զենիթ» ակումբի սան է։ Բարձր մրցակցության պատճառով նա չի կարողացել տեղ գրավել «Զենիթի» հիմնական կազմում և 2010 թվականին տեղափոխվել է «Ամկար»։ 2012 թվականի մասիսի 6-ին «Թերեկ» ակումբի դեմ խաղում կատարել է իր նորամուտը Ռուսաստանի Պրեմիեր լիգայում[4]։ Նույն թվականի ամռանը երկարաձգել է ակումբի հետ պայմանագիրը մինչև 2014 թվական։ 2013 թվականի ամռանը խաղային պրակտիկա ստանալու նպատակով վարձավճարով տեղափոխվել է Պետերբուրգի «Դինամո»։ Օգոստոսի 7-ին «Օրենբուրգի» դեմ խաղում կատարել է իր նորամուտը ազգային լիգայի առաջնությունում[5]։ 2014 թվականի մայիսի 12-ին Մոսկվայի «Տորպեդո» ակումբի դեմ խաղում Իդովուն խփել է իր առաջին գոլը «Դինամոյի» կազմում[6]։ Վարձավճարային պայմանագրի ժամկետի ավարտից հետո վերադարձել է «Ամկար»՝ երկարաձգելով պայմանագրի ժամկետը 3 տարով[7]։ 2015/16 մրցաշրջանում Իդովուն դարձել է ակումբի հիմնական կազմի խաղացող[8]։
2018 թվականի ամռանը, երբ «Ամկարը» դադարեցրել է իր գոյությունը, Բրայանը դարձել է ազատ գործակալ։ Հուլիսին նա եռամյա պայմանագիր է կնքել Մոսկվայի «Լոկոմոտիվի» հետ[9]։ Հուլիսի 27-ին Ռուսաստանի սուպերգավաթի խաղարկության՝ մայրաքաղաքային ԲԿՄԱ ակումբի դեմ խաղում Իդովուն կատարել է իր նորամուտը թիմի կազմում[10]։ Սեպտեմբերի 18-ին թուրքական «Գալաթասարայի» դեմ խաղում կատարել է իր նորամուտը Չեմպիոնների լիգայում[11]։
Հավաքականում
խմբագրել2014 թվականին Իդովուն հարցազրույցի ժամանակ ասել է, որ երազում է ընդգրկվել Ռուսաստանի հավաքականի կազմում, բայց նաև չէր հրաժարվի խաղալ Նիգերիայի հավաքականում[12]։ 2017 թվականին որոշել է հանդես գալ Նիգերիայի հավաքականում՝ հրավիրվելով մասնակցելու ընկերական խաղերին[13]։ 2017 թվականի նոյեմբերի 14-ին Կրասնոդարում անցկացված Արգենտինայի հավաքականի դեմ ընկերական խաղում կատարել է իր նորամուտը Նիգերիայի հավաքականի կազմում՝ հանդիպման երկրորդ խաղակեսում փոխարինելով Օլա Այնային[14]։ Նույն խաղում նա խփել է իր առաջին գոլը ազգային հավաքականի կազմում։
2018 թվականին Իդովուն մասնակցել է Ռուսաստանում անցկացված աշխարհի առաջնությանը։ Մրցաշարի ընթացքում նա խաղացել է Խորվաթիայի[15], Իսլանդիայի[16] և Արգենտինայի[17] հավաքականների դեմ։
Գոլերը Նիգերիայի հավաքականում
խմբագրել№ | Ամսաթիվ | Վայր | Հակառակորդ | Հաշիվ | Արդյունք | Մրցություն |
---|---|---|---|---|---|---|
1 | 14 նոյեմբերի, 2017 | Կրասնոդար մարզադաշտ, Կրասնոդար, Ռուսաստան | Արգենտինա | 3:2 հօգուտ Նիգերիայի | 4:2 հօգուտ Նիգերիայի | Ընկերական խաղ |
Վիճակագրություն
խմբագրելՀավաքական
խմբագրել- 2018 թվականի սեպտեմբերի 23-ի դրությամբ
Նիգերիա | ||
---|---|---|
Տարի | Խաղ | Գոլ |
2017 | 1 | 1 |
2018 | 8 | 0 |
Ընդհանուր | 9 | 1 |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ 3,0 3,1 «Разговор по пятницам». Выпуск № 15
- ↑ «Թերեկ VS. Ամկար 3:1» (անգլերեն). soccerway.com. 2012 թ․ մայիսի 6.
- ↑ «Оренбург VS. Динамо Санкт-Петербург 2:1» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ օգոստոսի 7.
- ↑ «Դինամո Սանկտ Պետերբուրգ VS. Տորպեդո Մոսկվա 2:3» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ մայիսի 12.
- ↑ Брайан Идову: новый контракт с «Амкаром»
- ↑ «Ամկար VS. Զենիթ Սանկտ Պետերբուրգ 1:1» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ ապրիլի 20.
- ↑ ««Локомотив» подписал 3-летний контракт с Идову» (ռուսերեն). sports.ru. 2018 թ․ հուլիսի 10.
- ↑ «Լոկոմոտիվ Մոսկվա VS. ԲԿՄԱ Մոսկվա 0:1» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հուլիսի 27.
- ↑ «Գալաթասարայ VS. Լոկոմոտիվ Մոսկվա 3:0» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ սեպտեմբերի 18.
- ↑ «Темнокожий футболист "Динамо": Как бы я не играл, в сборную России не пригласят». piter.tv. 15 января 2014.
- ↑ «Защитник «Амкара» Идову вызван в сборную Нигерии на матч с Аргентиной» (ռուսերեն). sports.ru. 2017 թ․ նոյեմբերի 12.
- ↑ «Արգենտինա VS Նիգերիա 2:4» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ նոյեմբերի 14.
- ↑ «Խորվաթիա VS. Նիգերիա 2:0» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հունիսի 16.
- ↑ «Նիգերիա VS. Իսլանդիա 2:0» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հունիսի 22.
- ↑ «Նիգերիա VS. Արգենտինա 1:2» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հունիսի 26.
Արտաքին հղումներ
խմբագրել- Իդովուի պաշտոնական Ինստագրամի էջը
- Իդովուն transfermarkt-ում
- Իդովուն soccerbase.com-ում
- Իդովուն WhoScored.com կայքում
- Իդովուն Լոկոմոտիվի պաշտոնական կայքում
- Իդովուն ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրայան Իդովու» հոդվածին։ |