Իդա Մաք-Քինլի (անգլ.՝ Ida Saxton McKinley, հունիսի 8, 1847(1847-06-08)[1][2][3], Կանտոն, Օհայո, ԱՄՆ[4] - մայիսի 26, 1907(1907-05-26)[1][2][3], Կանտոն, Օհայո, ԱՄՆ[4]), ԱՄՆ նախագահ Ուիլիամ Մաք-Քինլի կինը և ԱՄՆ առաջին տիկին 1897 թվականից մինչև 1901 թվականը։

Իդա Մաք-Քինլի
 
Կուսակցություն՝ ԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և նախագահ
Ծննդյան օր հունիսի 8, 1847(1847-06-08)[1][2][3]
Ծննդավայր Կանտոն, Օհայո, ԱՄՆ[4]
Վախճանի օր մայիսի 26, 1907(1907-05-26)[1][2][3] (59 տարեկան)
Վախճանի վայր Կանտոն, Օհայո, ԱՄՆ[4]
Քաղաքացիություն  ԱՄՆ
Հայր James Asbury Saxton?[5]
Մայր Kate Dewalt?[5]
Ամուսին Ուիլիամ Մաք-Քինլի
Զավակներ Katherine McKinley?[2] և Ida McKinley?[2]
 
Ինքնագիր Изображение автографа

Մանկություն և ամուսնություն խմբագրել

Իդան ծնվել է Օհայո նահանգում, բանկիր Ջեյմս Սաքստոնի և Քեթրին Դեուոլթ-Սաքսթոնի ընտանիքում։ Նրա պապը՝ Ջոն Սաքսթոնը, 1815 թվականին հիմնել է կանտոնի առաջին թերթը՝ The Repository-ը[6][7]։

Ուիլյամ Մաք-Քինլին, 27 տարեկան հասակում, ամուսնացել է Իդա Սաքստոնի հետ[8]։ Հարսանիքից հետո զույգը ապրել է հարսնացուի ծնողների տանը։

Հիվանդություն խմբագրել

Ունենալով փխրուն և նյարդային բնավորություն, տիկին Մաք-Քինլին վերջնականապես կոտրվեց իր մոր և երկու մանկահասակ երեխաների մահից։ Նրա մոտ էպիլեպսիայի նոպաներ են եղել, և նա լիովին կախվածություն է ունեցել ամուսնուց[9]։ Նրա նոպաները երբեմն տեղի են ունեցել աշխարհիկ միջոցառումներում, օրինակ՝ Մաք-Քինլիի առաջին պարահանդեսում՝ մարզպետի պաշտոնում։ Մինչև կյանքի վերջ լինելով հաշմանդամ՝ նա միշտ եղել է հողաթափերով։

Երեխաներ խմբագրել

Իդան և Ուիլյամը ունեցել են երկու երեխա (երկուսն էլ մահացել են մանուկ հասակում).

  • Քեթրին Մաք-Քինլի (1871 թվականի դեկտեմբերի 25 — 1875 թվականի հունիսի 25), մահացել է որովայնային տիֆից։
  • Իդա Մաք-Քինլի (1873 թվականի ապրիլի 1 — 1873 թվականի օգոստոսի 22)։

ԱՄՆ առաջին տիկին խմբագրել

Նախագահ Մաք-Քինլին նախազգուշական միջոցներ է ձեռնարկել իր կնոջ համար։ Ավանդույթի համաձայն, պաշտոնական ճաշերին նա նստած էր նրա կողքին, այլ ոչ թե սեղանի մյուս ծայրին։ Հեռագրեր ստանալիս նա նստած էր նրա կողքին[10]։ Իդայի բոլոր պարտականությունները ստանձնել է Ջեննի Տաթլ Հոբարտը՝ փոխնախագահ Գարեթ Հոբարտի կինը։

Միսիս Մաք Քինլին 1901 թվականին ամուսնու հետ մեկնել է Կալիֆոռնիա, սակայն առողջական վիճակի վատթարացման պատճառով Սան Ֆրանցիսկոյում տուրը չեղյալ է հայտարարվել[11]։

Կյանքի վերջին տարիներ և մահ խմբագրել

1901 թվականի սեպտեմբերին Բուֆալոյում իր ամուսնու սպանությունից հետո Իդա Մաք Քինլին կորցրել է ապրելու կամքը։ Ամուսնու հուղարկավորությանը նա ներկա չի գտնվել։ Իր կյանքի մնացած վեց տարիները քույրն էր հոգ տանում նրա մասին։ Իդա Սաքստոն Մաք-Քինլին մահացել է 1907 թվականի մայիսի 26-ին Օհայոում[12]։

 
Իդա Սաքստոնի նախկին տունը, այժմ առաջին տիկնոջ պատմական թանգարանը

Ժառանգություն խմբագրել

Տունը, որտեղ Իդան անցկացրել է մանկությունը, պահպանվել է։ Բացի այդ, պահպանվել է այն տունը, որտեղ Մաք-Քինլիի ամուսիններն ապրել են 1878-1891 թվականներին[13]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Caroli B. B. Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Lundy D. R. The Peerage
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 GeneaStar
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #1055024433 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 Pas L. v. Genealogics — 2003.
  6. «Ida Saxton McKinley biography». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 23-ին.
  7. Ida Mckinley
  8. «NationMaster — Encyclopedia: Ida Saxton McKinley». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 23-ին.
  9. «Ida McKinley (American first lady)» (անգլերեն).
  10. «Ida McKinley Biography — Biography.com». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 23-ին.
  11. «Mrs. McKinley in a Critical Condition». The New York Times. 1901 թ․ մայիսի 16. Վերցված է 2010 թ․ հունվարի 19-ին.
  12. Ida Saxton McKinley: Biography from Answers.com
  13. «Saxton McKinley House». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 9-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իդա Մաք-Քինլի» հոդվածին։