Իդա Գրեյ Նելսոն (անգլ.՝ Ida Gray, մարտի 4, 1867(1867-03-04)[1], Քլարքսվիլ, Թենեսի, ԱՄՆ - մայիսի 3, 1953(1953-05-03)[1], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ), առաջին աֆրոամերիկացի կինն է, որ Միացյալ Նահանգներում դարձել է ատամնաբույժ։ Որբը հետաքրքրվել է ստոմատոլոգիայով, երբ գնացել էր կանանց փաստաբան Ջոնաթան Թաֆթի գրասենյակ աշխատանքի։ Նրա գրասենյակում վերապատրաստումից հետո Գրեյը կարողանում է հաջողությամբ հանձնել Միչիգանի համալսարանի ստոմատոլոգիայի դպրոցի քննությունները։ Երբ նա ավարտեց ատամնաբուժության դպրոցը, լայնորեն հռչակ ստացավ միայն նրա համար, որ եղել է առաջին աֆրոամերիկացի ատամնաբույժը ամբողջ Միացյալ Նահանգներում։ Սրանից հետո շատ կանայք հետևեցին նրան։ Գրեյը նախքան Չիկագո տեղափոխվելը վարժվել է Օհայոյում, որտեղ և մնացել է մինչև մահ։

Իդա Գրեյ
անգլ.՝ Ida Gray
Ծնվել էմարտի 4, 1867(1867-03-04)[1]
ԾննդավայրՔլարքսվիլ, Թենեսի, ԱՄՆ
Մահացել էմայիսի 3, 1953(1953-05-03)[1] (86 տարեկան)
Մահվան վայրՉիկագո, Իլինոյս, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Ազգությունաֆրոամերիկացի
ԿրթությունUniversity of Michigan School of Dentistry? և Միչիգանի համալսարան
Մասնագիտությունատամնաբույժ

Կենսագրություն խմբագրել

Իդա Գրեյը ծնվել է 1867 թվականի մարտի 4-ին, ԱՄՆԹենեսի նահանգի Քլարքսվիլլ քաղաքում։ Նրա մայրը դեռահաս Ջեննի Գրեյն է։ Նրա հայրը եղել է սպիտակամորթ, իսկ երբ նրա մայրը մահացավ, Գրեյը գնացել է իր ազգական Քերոլայն Գրեյի մոտ բնակվելու (Ցինցինատի, Օհայո)։ Նա, Քերոլայնի երեք երեխաների՝ Հովարդի, Սուսանի և Մերի հետ, հաճախել է առանձնացված հանրակրթական դպրոցներ։ Չնայած նրան, որ նա աշխատել է վաղ տարիքից՝ կար անելով, Գրեյը չի թողել իր դպրոցը և 1887 թվականին ավարտել է Գեինսի ավագ դպրոցը[2]։

Կարիերա խմբագրել

Դպրոցական տարիքում Գրեյը աշխատել է Ջոնաթան Թաֆթի գրասենյակներում, ով եղել է կանանց փաստաբան և վերապատրաստվել էր որպես ատամնաբույժ։ Նա եղել է Օհայոյի ատամնաբուժության քոլեջի դեկանը։ Միչիգանի համալսարանի կողմից հավաքագրվել է, որպեսզի օգնի ստեղծել իրենց առաջին ատամնաբուժական դպրոցը[2]։ Գրեյը գրասենյակում աշխատել է մոտ երեք տարի, սովորելով բավար հանձնել Միչիգանի համալսարանի ստոմատոլոգիայի դպրոցի ընդունելության քննությունները։ Դպրոց նա ընդունվել է 1887 թվականի հոկտեմբերի 1-ին[3]։ Գրեյն այն ավարտել է 1890 թվականի հունիսին, դառնալով ԱՄՆ-ի առաջին կին ատամնաբույժը[2]։

Գրեյի ձեռքբերումը լայն տարածում ունեցավ, և նա բացեց իր ատամնաբուժական գրասենյակը Ցինցինատիի 219 Իններորդ փոցողում[4][5][6]։ Իր պրակտիկայի ընթացքում նա սպասարկել է և՛ սպիտակամորթ, և՛ սևամորթ մարդկանց։ Սրավորթ ԶԼՄ-ներում նա բազմիցս է մեջբերվել որպես այլ սևամորթ կանանց օրինակ[7]։ 1895 թվականին մարտին, երբ ամուսնացավ Ջեյմս Սենֆորդ Նելսոնի հետ, նա իր պրակտիկան տեղափոխց Չիկագո։ Վերջինս նատուրալիզացված ԱՄՆ-ի քաղաքացի էր, ով ծագումով Կանադայից էր։ Մասնագիտությամբ իրավաբան էր, Իլինոյսի Ազգային գվարդիայի կապիտանն ու համբարակն էր, ապա երկար տարիներ աշխատել է որպես Չիկագո քաղաքի հաշվապահ[8]։

Քանի որ նա Ցինցինատիում էր, Նելսոնն սպասարկում էր թե՛ սևամորթ, թե՛ սպիտակամորթ հաճախորդների, ինչպես նաև մեծերին և երեխաներին։ Նա ոգենշնչել է իր հիվանդներից մեկին՝ Օլիվիա Մ. Հենդերսոնին, որ դարձավ Չիկագոյի երկրորդ կին ատամնաբույժը։ Չնայած նրան, որ իր գրասենյակը շատ անգամներ է տեղափոխվել, Նելսոնը մինչև 1928 թվականի կնոջ թոակի անցնելը շարունակում էր զբաղվել այդ գործով[9]։ 1929 թվականին Նելսոնը, ում առաջին ամուսին Ջեյմսը մահացել էր 1926 թվականին, ամուսնանում է Վիլիամ Ռոլլինի հետ:[8]

Ի լրումն իր ատամնաբուժությանը, Նելսոնը ներգրավված է եղել մի քանի ակումբներում, իսկ նրա հասարակական գործունեությունը լայնորեն արծածվում էր սևամորթների մամուլում[10][11][12][13]։ Նա ծառայել է որպես Չիկագոյի պրոֆեսիոնալ կանանց ակումբի փոխնախագահ[8], Օժանդակ կանանց ութերորդ գնդի փոխնախագահ[14] և եղել է Ֆիլիս Ուիտլիի հիմնադրած ակումբի անդամ[15]։

Մահ և ժառանգություն խմբագրել

Իդա Գրեյը մահացել է 1953 թվականի մայիսի 3-ին, Չիկագոյում։ Միչիգանի համալսարանի ատամնաբուժության համալսարանում գործում է Իդա Գրեյի անունը կրող ամենամյա մրցանակ[9]։ Չնայած նրան, որ Նելսոն Գրեյի կենսագրության մասին չկա ոչ մի ծավալուն աշխատություն, նա հաճախ է հիշվում աշխատանքներում որպես «ձեռքբերումների և ուրիշների համար օրինակ»[16]։

Ծանոթագրություններ խմբագրել

Մատենագրություն խմբագրել