Իգրեյն

կելտական գրականության առասպելական կերպար, Արթուրիանայի մեջ Արթուր արքայի մայրը

Իգրեյն (անգլ.՝ Igraine, i:'ɡreɪn), արթուրյան գրականության մեջ Արթուր արքայի մայր[2][3]։ Լատիներենում հայտնի է որպես Իգրենա, վալլիերենում որպես Էյգր, (միջին վալլիերենում՝ Էյգիր), ֆրանսերենում որպես Իգրայն (հին ֆրանսերենում՝ Իգրեն), Թոմաս Մելորիի Le Morte d'Arthur վեպում որպես Իգրայնի, իսկ Վոլֆրամ ֆոն Էշենբախի «Պարցիֆալում»՝ Արնիվ[4]։ Ամուսնացել է Յութեր Պենդրագոնի հետ, սակայն նրա առաջին ամուսինը Գոռլուան էր, որից ունեցել է երեք դուստր՝ Էլայնը, Մորգեյզն ու Մորգանա փերին։

Իգրեյն
Դիմանկար
ԱմուսինՈւթեր Պենդրագոն[1] և Գոռլուա
Ծնողներհայր՝ Ամլաուդ Վլեդիգ
ԵրեխաներԱրթուր, Մորգանա փերի, Էլայն և Մորգաուզա
 Igraine Վիքիպահեստում

Ջոֆրեյ Մոնմուտցի և ուելսական գրականություն խմբագրել

 
Մեռլինը մանկահասակ Արթուրին հեռացնում է Իգրեյնից․ Նյուելլ Կոնվերս Ուայետի պատկերազարդումը «Արթուրի մահը» գրքից (1922)։ «Այսպիսով երեխային հանձնեցին Մեռլինին ու նա մեծացրեց նրան»։

Ջոֆրեյ Մոնմուտցու «Բրիտանիայի արքաների պատմություն» աշխատության մեջ Իգրեյնը Քորնուոլի դուքս Գոռլուայի կինն է։ Յութեր Պենդրագոն թագավորը սիրահարվումէ նրան ու փորձում արժանանալ նրա ուշադրությանը։ Իգրեյնն այս մասին տեղեկացնում է իր ամուսնուն, որն առանց թույլտվություն հարցնելու կնոջ հետ մեկնում է Քորնուոլ։ Այս հանկարծակի մեկնումը թագավորին առիթ է տալիս Գոռլուայի դեմ պատերազմ հայտարարելու։ Վերջինս կնոջը տեղափոխում է Թինթաջել ամրոց, իսկ ինքը պատերազմը վարում Դիմիլոք ամրոցից։ Մեռլինի օգնությամբ որպես Գոլռոիս ծպտվելով՝ Յութեր Պենդրագոնը թափանցում է Թինթաջել ամրոց՝ իր կրքերին հագուրդ տալու։ Խաբեությամբ բռնաբարում է Իգրեյնին (որը հավատացած էր, թե պառկում է իր ամուսնու հետ), ու նրան հղիացնում Արթուրով։ Այդ նույն գիշեր նրա ամուսինը զոհվում է ճակատամարտի ընթացքում։ Հետագայում Յութեր Պենդրագոնն ամուսնանում է Իգրեյնի հետ։

Ջեոֆրեյը նաև նշում է, որ Իգրեյնը Յութեր Պենդրագոնից Աննա անունով դուստր է ունենում (այլ աշխատություններում ներկայացված որպես Մորգեյզ), որը հետագայում դռնում է Գավեյնի ու Մորդրեդի մայրը։

Միջնադարյան ուելսական գրականության մեջ Էյգրը Ամլաուդ Վլեդիգի զավակներից մեկն է, նրա քույրերից է Գվայարը՝ Գվալչմեյի մայրը։

Այլ միջնադարյան աղբյուրներ խմբագրել

 
13-րդ դարի «Մեռլին» պոեմի արձակ տարբերակում պատկերված Արթուրի բեղմնավորումը (մոտավորապես 1280–1290)

Ռոբեր դե Բորոնի «Մեռլին» պոեմում Իգրեյնը Թինթաջելի անանուն դքսի կինն է, որից ունի երկու անանուն դուստր։ Նրանցից մեկն ամուսնանում է Լոթ Օրքնեյացու հետ և ունենում Գավեյնին, Մորդրեդին, Գարեթին ու Գահերիսին։ Երկրորդն ամուսնանում է Գարլոթի թագավոր Նենտրեսի հետ, որին նույնացնում են Ամորիկայի թագավոր Բուդիկ II-ի հետ։ Ըստ Ռոբեր դե Բորոնի՝ Իգրեյնը մահացել է իր երկրորդ ամուսնուց առաջ։

«Լանսելոթ-Գրեյլ» արձակում Իգրեյնը ունեցել է երկու նախկին ամուսին։ Առաջինի անունը Հոել էր, որից նա երկու դուստր ուներ՝ Գավեյնի մայրն ու Նենտրես թագավորի կինը։ Հոելի մահից հետո Իգրեյնն ամուսնացել է Թինթաջելի դքսի հետ, որից ունեցել է ևս երեք դուստր՝ Բրիադաս թագավորի կինն ու Շոտլանդիայի ապագա թագավոր Անգուսելի մայրը, Հերմեսենտ անունով դուստրը, որն ամուսնացել է Ռեգեդ թագավորոության արքա Ուրիենի հետ ու նրանից ունեցել սըր Իվեյնին ու հինգերորդ դուստրը՝ Մորգանը։

Իսկ «Brut Tysilio » աշխատության մեջ Քորնուոլի դուքս Կադորը Իգրեյնի ու Գոռլուայի որդին է։ Նույնը վկայում է Ռիչարդ Հարդինգի «Chronicle» աշխատությունը, որտեղ Կադորն անվանվում է «Արթուի եղբայրը մայրական կողմից»։

«Լանսելոթ-Գրեյլ»-ում պատմվում է, որ երբ Իգրեյնը դարձել է Յութերի կինը, նա Թինթաջելի դքսությունում թողել է նախորդ ամուսնությունից ունեցած որդուն։ Որոշ աղբյուրներում նա դեռ կենդանի է Յութերի մահից հետո։ Կրետյեն դե Տրուացու «Պարցևալ կամ Գրաալի պատմություն» աշխատության մեջ Իգրեյնն ու իր դուստրը՝ Գավեյնի մայրը, հայտնաբերվում են վերջինիս կողմից մի կախարդված ամրոցում, մինչդեռ Գավեյնը կարծում էր, թե իր մայրն ու տատը շուտ են մահացել։ Նույնը գրել է նաև Վոլֆրամ ֆոն Էշենբախն իր «Պարցիֆալ» վեպում։ Նշվում է նաև, որ Իգրեյնին (իր համաձայնությամբ) առևանգել է ամրոցը կախարդած կախարդը։

«Մեռլին» «Լանսելոթ-Գրեյլ»-ից խմբագրել

«Լանսելոթ-Գրեյլ»-ի «Մեռլին» հատվածում Իգրեյնին վերագրվել են նախկին երկու ամուսիններ։ Նրանցից առաջինից՝ Հոելից, ունեցել է երկու դուստր՝ Գավեյնի մայրն ու Բլազին անունով ևս մեկ դուստր, որն ամուսնացել է Նենտրես Գառլոտացու հետ։ Հոելի մահից հետո Իգրեյնն ամուսնացել է դուքս Թինթաջելի հետ և նրանից ունեցել ևս երեք դուստրեր, որոնցից մեկը Մորգանա փերին էր։

Ժամանակակից գրականության մեջ խմբագրել

  • Վիպասան Ջեք Ուայթի «Արծիվների երազը» պատմավեպում Իգրեյնը ներկայացվում է որպես Իռլանդիայի Աթոլ թագավորի դուստր։ Նա ամուսնանում է Քորնուոլի դուքս Լոթի հետ, որից փախչում է վերջինիս թշնամու՝ Յութեր Պենդրագոնի մոտ։ Լոթի դաշնակից Ռեյվնգլասի թագավոր Դերեքը սպանում է նախ Յութերին, ապա նաև Իգրեյնին։ Նա մահանում է Յութերի զարմիկ Մեռլինին պատմելով իր ու Յութերի որդու՝ Արթուրի մասին։
  • BBC«Մերլին» հեռուստասերիալում Իգրեյնը Յութերի կինն է, որը չի կարողանում երեխա ունենալ, և Յութերն օգնություն է խնդրում կախարդուհի Նիմուեից զավակ ունենալու համար։ Իգրեյնը ծնունդ է տալիս Արթուրին, բայց նրա կյանքի դիմաց կախարդուհին խնդրել էր Յութերի կնոջ կյանքը։ Հենց Իգրեյնի մահն է, որ ատելություն է առաջացնում Յութերի մոտ դեպի կախարդանքն ու նա սկսում է հետապնդել իր թագավորության բոլոր կախարդներին։
  • 2017 թվականին նկարահանված «Կլոր սեղանի ասպետները։ Արքա Արթուր» ֆիլմում Իգրեյնին մարմնավորել է Պոպպի Դելևինը։ Ֆիլմի սկզբում, երբ նա փորձում է փախչել իր ամուսնու՝ Յութերի հետ, սպանվում է Վորտիգանի արձակած նիզակից։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://kingarthursfamilytree.weebly.com/igraine.html
  2. https://kingarthursfamilytree.weebly.com/igraine.html. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  3. https://camelot.fandom.com/wiki/Igraine_Pendragon. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  4. https://www.merriam-webster.com/dictionary/Igraine. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իգրեյն» հոդվածին։