Թինթաջել ամրոց
Թինթաջել ամրոց /tɪnˈtædʒəl/ (կոռներեն՝ Dintagel), միջնադարյան ամրաշինություն, որը գտնվում է Թինթաջել կղզու վրա, Միացյալ Թագավորության Հյուսիսային Կորնուոլ կոմսության Թինթաջել գյուղի հարևանությամբ։ Բնակեցվել է վաղ միջնադարյան շրջանում, երբ հավանաբար եղել է Դումնոնիա թագավորության արքաների բնակավայրերից մեկը։ Քորնուոլի 1-ին կոմս Ռիչարդն ամրոցը կառուցել է 13-րդ դարում, որը հետագայում ավերվել է։
Տեսակ | դղյակ, ավերակներ և local authority museum? |
---|---|
Վարչական միավոր | Tintagel? |
Երկիր | ![]() |
Ընթացիկ սեփականատեր | Անգլիական ժառանգություն |
Վերահսկվում է | Անգլիական ժառանգություն |
Կայք | english-heritage.org.uk/visit/places/tintagel-castle/(անգլ.) |
![]() | |
![]() | |
![]() |
19-րդ դարում տարածքում իրականացվել են հնագիտական պեղումներ։ 1930-ական թվականների պեղումները բացահայտել են ավելի վաղ ժամանակաշրջանի բարձրաստիճան անձանց բնակավայրի հետքեր, որոնք ուշ հռոմեական ժամանակաշրջանում առևտրական կապեր են ունեցել Միջերկրական ծովի հետ[2]։
Ամրոցն Արթուր արքայի մասին լեգենդների հետ լայն առնչություն ունի։ Դա սկսվել է 12-րդ դարում, երբ Ջեոֆրի Մոնմուտցին իր «Բրիտանիայի արքաների պատմություն» աշխատության մեջ Թինթաջելը ներկայացրել է որպես Արթուրի բեղնավորման վայր։ Նա պատմել է Արթուրի հոր՝ Յութեր Պենդրագոնի պատմությունը, թե նա ինչպես է Մեռլինի կախարդության օգնությամբ ծպտվել Արթուրի մայր Իգրեյնի ամուսնու՝ Քորնուոլի դուքս Գոլռոիսի նման ու հղիացրել վերջինիս կնոջը[3]։
19-րդ դարակեսից ամրոցը զբոսաշրջիկների այցելավայր է, որոնք գալիս են Ռիչարդի ամրոցի ավերակները տեսնելու։ Որպես Կոռնուոլի դքսության մաս հանդիսանալով արքայազն Չարլզի սեփականությունը՝ տեղանքը վերահսկվում է «Անգլիական ժառանգություն» կազմակերպության կողմից։
ՊատմությունԽմբագրել
Ռոմանաբրիտանական շրջանԽմբագրել
Մեր թվարկության առաջին դարում հարավայն Բրիտանիան հարձակման է ենթարկվել ու նվաճվել Հռոմեական կայսրության կողմից։ Մերօրյա Կոռնուոլի տարածքը մտնում էր հռոմեական civitas Dumnoniorum վարչական տարածքի մեջ, որն այդպես էր անվանվել տեղաբնակ բրիտանական ցեղախմբի անունով, որին հռոմեացիներն անվանում էին դումնոնիացիներ։ Այդ ժամանակ այս տարածքը «հեռավոր, թերբնակեցված, հետևաբար և հռոմեական իշխանությունների համար անկարևոր վայր էր, մինչև մեր թվարկության երրորդ դարը, երբ անագի արդյունաբերությունը գրավեց նրանց ուշադրությունը»[4]։ Հնագետներին հայտնի է ռոմանաբիտանական ժամանակաշրջանի մղոնացույց հինգ քարերի մասին, որոնցից երկուսը գտնվում են Թինթաջել գյուղի հարևանությամբ, որը վկայում է այն մասին, որ այդ տարածքով երթուղի է գործել[4]։
Վաղ միջնադարյան շրջանԽմբագրել
Հռոմեական վերահսկողությունը հարավային Բրիտանիայում քայքայվել է հինգերորդ դարասկզբին Արևմտյան Հռոմեական կայսրության անկումից հետո և վերածվել բազմաթիվ տարբեր թագավորությունների՝ յուրաքանչյուրն իր առանձին թագավորով։ Նախկին հռոմեական civitas Dumnoniorum շրջանը դարձել է Դումնոնիայի թագավորություն, որը ղեկավարվել է իր սեփական թագավորի կողմից 5-8-րդ դարերի այս վաղ միջնադարյան ժամանակահատվածում և բնակեցումը շարունակվել է Թինթաջել ամրոցում[5]։ Սակայն հնագետների միջև որոշ անհամաձայնություն կա այն հարցի շուրջ, թե ինչ նպատակով է օգտագործվել Թինթաջել կղզին այս ժամանակահատվածում։ 20-րդ դարակեսին գերիշխում էր այն տեսակետը, որ տարածքում եղել է կելտական եկեղեցի, սակայն այդ տեսակետից հրաժարվել են 1980-ական թվականներին, քանի որ հնագետները եկել են այն համոզման, որ այնտեղ եղել է էլիտար բնակավայր, որտեղ բնակվել է տեղացի հզոր ռազմական առաջնորդը կամ նույնիսկ Դումնոնիայի թագավորը[6]։
Վաղ միջնադարյան ժամանակաշրջանում Թինթաջելը եղել է նավահանգիստ, որտեղ հարավային Եվրոպայից եկող նավերը բեռնաթափվում էին։
Ուշ միջնադարյան շրջան և ժամանակակից շրջանի սկիզբԽմբագրել
1225 թվականին Կոռնուոլի 1-ին կոմս Ռիչարդը բանակցում էր Գերվազ դե Թինթաջելցու հետ՝ ամրոցի դիմաց նրան առաջարկելով Մերթենի տարածքը[7]։ Այդ տարածքում կոմս Ռիչարդի կողմից 1233 ամրոց է կառուցվել, որով կապ է հաստատվում Արթուրյան լեգենդների հետ[8], որովհետև այն ավանդաբար համարվել է կոռնիացի թագավորների նստավայրը։ Ամրոցը կառուցվել է ավելի հնաոճ տարբերակով, որպեսզի ավելի հին տեսք ունենա։
Էքսեթերի 1-ին դուքս Ջոն Հոլանդը 1389 թվականին նշանակվել է Թինթաջել ամրոցի կոնստեբլ։ Ռիչարդին հաջորդած Կոռնուոլի կոմսերին ամրոցը չի հետաքրքրել և այն թողնվել է Կոռնուոլի բարձր շերիֆին։ Շինության որոշ հատվածներ օգտագործվել են որպես բանտ, իսկ հողերը դարձել են արոտավայր։ Ամրոցն սկսել է քանդվել, 1330-ական թվականներին հեռացվել է մեծ սրահի տանիքը, որի արդյունքում ամրոցն ավելի ու ավելի է ավերվել, որն ավելի է խորացվել ամրոցը ցամաքին միացնող ցամաքային նեղ պարանոցի քայքայումից/էրոզիա։ Հնագետ Ջոն Լելանդը 1540-ականների սկզբին այցելել է տարածք և պարզել, որ կղզի կարելի է մտնել ծառաբներից պատրաստված ժամանակավոր կամրջով։
19-րդ և 20-րդ դարերԽմբագրել
Վիկտորյական դարաշրջանում մեծ հետաքրքրություն էին ցուցաբերում Արթուրյան լեգենդների նկատմամբ և ամրոցի ավերակները դարձել էին զբոսաշրջիկների այցելավայր։
Պատվելի Ռ․ Բ․ Քինսմենը (մահացել է 1894 թվականին) կոնստեբլն էր և կառուցել է բակի պարիսպն ու աշխատանքի վերցրել մի ուղեկցորդի, որը զբոսաշրջիկներին կուղեկցեր դեպի ամրոց։ Այս ժամանակահատվածում ցամաքային պարանոցի երկու կողմերում գտնվող աստիճաններն անապահով էին, թեև այդտեղ ոչխար արածեցնողները կարողանում էին բարձրանալ սարահարթ։ 1870 թվականից ի վեր Մեռլինի քարանձավի մոտակայքում կարճ ժամանակով կապարի հանք է գործել։ 20-րդ դարում տարածքը պահպանվում էր Office of Works ընկերության և դրա հաջորդների կողմից (սկսած 1929 թվականից)։ 1975 թվականին ցամաքային պարանոցի միջոցով դեպի կղզի մուտքն ապահովվել է փայտե կամրջով[9]։
19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին մատուռից բացի ոչինչ պեղված չի եղել, այդ պատճառով առաջ են եկել տեսակետներ, թե այգին գերեզմանատուն է, իսկ Արթուր արքայի ոտնահետքը այն վայրում է, որտեղ արքան ցատկել է ցամաքի վրա[10][11]։ Արքուր արքայի ոտնահետքը փորվածք է Թինթաջել կղզու հարավային մասի ամենաբարձր ժայռի վրա։ Այն ամբողջապես բնական չէ, քանի որ որոշակի ժամանակահատվածում ձևավորվել է մարդկային ձեռքերի օգնությամբ[12]։ Այն կարող է օգտագործված լինել թագավորների կամ առաջնորդների երդմնակալության համար, քանի որ մինչև Վաղ միջնադար հասնող երկար պատմություն ունի[13][14]։
21-րդ դարԽմբագրել
2015–16 թվականներին երեք ամսվա ընթացքում արվեստագետ Փիթեր Գրահամը Մեռլինի քարանձավի մոտակայքում գտնվող մի ժայռի վրա քանդակել է մեկ ֆուտ բարձրությամբ Մեռլինի մորուքավոր դեմքը։ Սա արվել է English Heritage ընկերության մի նախագծի շրջանակներում, որով պետք է «վերարտադրվեր Թինթաջելի պատմությունն ու լեգենդները կղզու ամբողջ տարածքում»[15]։ Նախագիծը ներառում էր նաև Արթուր արքայի՝ իրական չափերից մեծ արձանի ու Կլոր սեղանը ներկայացնող շրջանաձև կառույցի ստեղծումը։ Տեղական խորհրդի մի անդամ մեղադրել է English Heritage ընկերությանը տեղանքի լանդշաֆտը փչացնելու մեջ, սակայն շատ տեղաբնակներ գոհ են եղել այդ պատկերներից[16]։ Թինթաջել կղզին ցամաքին միացնող Արթուրի թրի նմանությամբ պողպատե կամրջի նախագիծը հավանության է արժանացել 2017 թվականին[17] և այն հանրության համար բացվել է 2019 թվականի օգոստոսի 11-ին[18]։
Թինթաջելը English Heritage ընկերության թոփ հինգ ատրակցիոններից մեկն է, որը տարեկան այցելում են մոտավորապես 200,000 զբոսաշրջիկներ․ ամառվա ընթացում մինչև 3,000 այցելու մեկ օրվա մեջ[19]։ 2018 թվականին Թինթաջել այցելել է 230,584 մարդ[20]։
Արթուրյան լեգենդներԽմբագրել
Ամրոցը մեծ կապ ունի Արթուրյան լեգենդների հետ, հատկապես Ջեոֆրի Մոնմուտցու՝ մոտավորապես 1135-1138 թվականներին գրված «Բրիտանիայի արքաների պատմություն» աշխատության մեջ առաջին անգամ հիշատակվելուց հետո, որտեղ հանգամանորեն ներկայացվում են լեգենդի մանրամասները։ Ըստ Ջեոֆրիի ու լեգենդի՝ Արթուրի հայրը Յութեր Պենդրագոնն էր՝ ամբողջ Բրիտանիայի արքան։ Նա պատերազմում է Կոռնուոլի դուքս Գոլռոիսի հետ վերջինիս կնոջը՝ Իգրեյնին տիրանալու համար, որին սիրահարված էր։ Գոլռոիսը պաշտպանվում է իր Դիմիլիոք ամրոցում, իսկ կնոջն ուղարկում իր կոմսության ամենաանվտանգ ամրոցը՝ Թինթաջել։ Յութերը պաշարում է Դիմիլիոքը և իր ընկեր Ուլֆինին պատմում, թե որքան է սիրում Իգրեյնին, սակայն վերջինս արքային ասում է, որ անհնար կլինի Թինթաջելը գրավելը, քանի որ «այն անմիջապես ծովի ափին է ու բոլոր կողմերից շրջապատված է ջրով։ Հնարավոր չէ մոտենալ դրան բացի մի նեղ, ժայռոտ անցումից, բայց այնտեղ ընդամենը երեք զինված ռազմիկ կարող են խափանել մի ամբողջ բանակի մուտքը»։ Հետո Ջեոֆրին պատմում է, թե ինչպես կախարդ Մեռլինը կերպարանափոխում է Յութերին Գոլռոիսի, իսկ ինքն իրեն ու Ուլֆինին՝ Գոլռոիսի զինակիցների, որպեսզի կարողանան մուտք գործել ամրոց։ Այսպես ծպտված՝ նրանք ամրոց են մտնում, որտեղ Յութերը մերձենում է Իգրեյնին և «այդ գիշեր բեղմնավորվում է մարդկանցից ամենահայտնին՝ Արթուրը»[21]։
Ջեոֆրիի աշխատության մեջ նշվում է, որ Արթուրով հղիացել են Թինթաջելում, բայց ոչ մի այլ հիշատակություն չկա, որ նա հենց այդտեղ էլ ծնվել է կամ իր կյանքի ընթացքում երբևէ այցելել այնտեղ, կամ որ ամրոցը երբևէ պատկանել է նրան թագավոր եղած ժամանակ[22]։ Սակայն լեգենդն ու գիրքը շարունակում էին մնալ լայնորեն սիրված ու տարածվում էին ուշ միջնադարյան Բրիտանիայում, ստեղծվում էին Արթուրի մասին նորանոր պատմություններ ու դրանցում Թինթաջելը նշում էր որպես Արթուրի ծննդավայր[22]։ Այդտեղից այսօր մի արահետ է գնում դեպի Սոմերսեթում գտնվող Քեդբուրի ամրոց, որը կոչվում է Արթուրի ճանապարհ[23]։
ՊեղումներԽմբագրել
1930-ական թվականներին որոշվել է հսկայական հնագիտական պեղումներ իրականացնել տեղանքում, որոնք սակայն դադարեցվել են 1939 թվականին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելով պայմանավորված։
1980-ականների կեսերին Թինթաջել կղզում բռնկված հրդեհի պատճառով վերնահողի մի ստվար շերտ քայքայվել է ու ի հայտ են եկել ավելի շատ կառույցներ[24]։ 1998 թվականին հայտնաբերվել է լատիներեն մակագրություններով «Արտոգնոու քարը», որն ապացուցում էր, որ Հռոմեական Բրիտանիայի անկումից հետո լատիներեն գիրը պահպանվել է այս տարածքում[24]։
2016 թվականի ամռանն իրականացված պեղումներով ի հայտ են եկել միջնադարյան տարբեր կառույցների ավերակներ, այդ թվում՝ համեմատաբար ավելի մեծ չափսերով, մոտավորապես 5-րդ կամ 6-րդ դարերում կառուցված շենքեր[13], որտեղ հայտնաբերված խեցեղենն ու ապակեղենն ապացուցում էին, որ Թինթաջելում բնակվողներն ունեցել են էլիտար ստատուս[25], որոնց օգտագործած գինին ներմուծված է եղել Միջերկրականից, իսկ ուտելիքի տարաները՝ հյուսիսային Աֆրիկայից ու Գաուլից[14][25]։ 2017 թվականին հնագետներն ամրոցի մոտ հայտնաբերել են 7-րդ դարի սալաքարե պատուհանափեղկ, որի վրա փորագրված են եղել լատիներեն, հունարեն ու կելտերեն բառեր, անուններ ու խորհրդանշաններ[26]։
Տես նաևԽմբագրել
- Անգլո-սաքսոնյան նվաճումներ
- Ամրոցներ Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում
- Անգլիայի ամրոցների ցուցակ
ԾանոթագրություններԽմբագրել
- Նշումներ
- ↑ https://vocaleyes.co.uk/research/heritage-access-2022/benchmark/
- ↑ Tintagel Castle, English Heritage, 1999
- ↑ Historia Regum Britanniae; viii 19
- ↑ 4,0 4,1 Thomas 1993. p. 82.
- ↑ Thomas 1993. p. 88.
- ↑ Thomas 1993. p. 53.
- ↑ Կաղապար:National Heritage List for England
- ↑ Tintagel does not appear in the Domesday Book (the manor was then entered as Botcinii (Bossiney)); E. M. R. Ditmas ("A Reappraisal of Geoffrey of Monmouth's Allusions to Cornwall" Speculum 48, 3 [July 1973:510–524], p. 515) suggested that "Tintagel" was a name of Geoffrey's own invention; the first mention of Tintagel dates to the 13th century, Ditmas notes, after the Arthurian romances had been in circulation
- ↑ Post & Weekly News; 13 December 1975
- ↑ Dyer, Peter; p. 288
- ↑ Cotton, Ellen (1961) "King Arthur's Castle, Tintagel", in: Cornish Magazine; Vol. 3, pp. 367–68, April 1961
- ↑ Ralls-MacLeod, Karen & Robertson, Ian (2003) The Quest for the Celtic Key. Luath Press. 1-84282-031-1; p. 116
- ↑ 13,0 13,1 «ARCHAEOLOGISTS UNEARTH THE SECRETS OF TINTAGEL THIS SUMMER»։ English-heritage.org.uk։ English Heritage։ հուլիսի 28, 2016։ Վերցված է օգոստոսի 3, 2016
- ↑ 14,0 14,1 Keys David (օգոստոսի 3, 2016)։ «Dark Ages royal palace discovered in Cornwall – in area closely linked to the legend of King Arthur»։ The Independent։ Վերցված է օգոստոսի 3, 2016
- ↑ «Face of Merlin on the rocks at Tintagel»։ Cornish Guardian։ 2016-02-10։ Վերցված է 2016-02-18(չաշխատող հղում)
- ↑ Morris Steven (մարտի 18, 2016)։ «'This is not Disneyland, it's Cornwall': the battle of Tintagel Castle»։ The Guardian։ Վերցված է հոկտեմբերի 27, 2017
- ↑ Becquart Charlotte (հոկտեմբերի 26, 2017)։ «Tintagel Bridge decision after claims of exploiting Cornwall to make money»։ Cornwalllive.com։ Վերցված է հոկտեմբերի 27, 2017
- ↑ «Tintagel Castle footbridge launched as site reopens to public»։ English Heritage։ Վերցված է 2019-08-11
- ↑ «Tintagel Castle - English Heritage»։ English-heritage.org.uk։ Վերցված է հոկտեմբերի 27, 2017
- ↑ «ALVA - Association of Leading Visitor Attractions»։ www.alva.org.uk։ Վերցված է օգոստոսի 25, 2019
- ↑ Geoffrey of Monmouth, quoted in Thomas 1993, p. 23.
- ↑ 22,0 22,1 Thomas 1993, p. 24.
- ↑ «Arthur's Way»։ Bbc.co.uk։ Վերցված է մարտի 28, 2009
- ↑ 24,0 24,1 «Early Medieval Tintagel: an interview with archaeologists Rachel Harry and Kevin Brady»։ Mun.ca։ Արխիվացված է օրիգինալից 2014-08-21-ին։ Վերցված է 2017-10-27
- ↑ 25,0 25,1 Harley Nicola (2016-08-03)։ «Royal palace discovered in area believed to be birthplace of King Arthur»։ Telegraph.co.uk։ London: The Telegraph։ Վերցված է 2016-08-03
- ↑ Morris Steven (2018-06-15)։ «Inscribed seventh-century window ledge unearthed at Tintagel»։ The Guardian (London)։ Վերցված է 2019-08-08
- Գրականության ցանկ
- Burrow Ian C. G. (1974)։ «Tintagel – some problems»։ Scottish Archaeological Forum (5)
- Davison Brian (2009) [1999]։ Tintagel Castle։ English Heritage։ ISBN 978-1-85074-701-7
- Henderson, Charles (1925). In: Cornish Church Guide. Truro: Blackford; p. 203–205
- Pearce, Susan M. (1978). The Kingdom of Dumnonia. Padstow: Lodenek Press. pp. 76–80, 151–155. The monastic site; Tristan, Mark and Isolt.
- Thomas Charles (1988)։ «Tintagel Castle»։ Antiquity 62: 421–434։ Վերցված է 2017-10-27 A reassessment of the evidence proposing a Celtic royal history for the site.
- Thomas Charles (1993)։ Tintagel: Arthur and Archaeology։ London: Batsford/English Heritage։ ISBN 978-0-7134-6690-4
Արտաքին հղումներԽմբագրել
Թինթաջել ամրոց Վիքիպահեստում |