Իգոր Վոլկ
Իգոր Վոլկ (ռուս.՝ Игорь Петрович Волк, ուկրաիներեն՝ Ігор Петрович Волк, ապրիլի 12, 1937, Զմիյով, Խարկովի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 3, 2017[1], Պլովդիվ, Բուլղարիա), Խորհրդային Միության տիեզերագնաց և փորձարկող օդաչու։
Իգոր Վոլկ ռուս.՝ Игорь Петрович Волк | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 12, 1937 |
Ծննդավայր | Զմիյով, Խարկովի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հունվարի 3, 2017[1] (79 տարեկան) |
Մահվան վայր | Պլովդիվ, Բուլղարիա |
Գերեզման | Bykovo cemetery |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Կրթություն | Flight Academy of the National Aviation University? (1956), Մոսկվայի ավիացիոն ինստիտուտ (1969) և Fedotov Test Pilot School? |
Երկեր | Letnye issledovanii︠a︡ i ispytanii︠a︡ : fragmenty istorii i sovremennoe sostoi︠a︡nie : nauchno-tekhnicheskiĭ sbornik? և OK-GLI? |
Մասնագիտություն | օդաչու, տիեզերագնաց, գյուտարար, փորձարկիչ օդաչու և սպա |
Աշխատավայր | Գրոմովի անվան թռիչքների հետազոտական ինստիտուտ |
Պարգևներ և մրցանակներ | |
Ստորագրություն | |
Igor Volk Վիքիպահեստում |
Ռազմական և փորձարարական օդաչու
խմբագրելԻգոր Վոլկը դարձել է օդաչու Խորհրդային Միության օդային զինուժում 1956 թվականին։ 1965 թվականին ավարտելով փորձարարական օդաչուական դպրոցը, նա ընդունվեց Գրոմովի անվան օդաչուական գիտահետազոտական ինստիտուտը։ Նա օդում է անցկացրել ավելի քան 7000 ժամ՝ շուրջ 80 տարբեր տեսակի օդանավերով։ Ժամանակի ընթացքում նա թռիչքներ է իրականացրել Խորհրդային բոլոր տեսակի կործանիչ, մարտական և բեռնատար ինքնաթիռներով։ Նա ակնառու ունակություններ է դրսևորել զանազան ինքնաթիռների փորձարկումներում՝ կտրուկ և շեղակի հարձակումներ, շրջադարձեր և պտույտներ։ Նա առաջինն էր, որ փորձարկել է ինքնաթիռի վարքագիծը բարձր, շեշտակի (շուրջ 90°) գրոհների ժամանակ և իրականացրել է այնպիսի հնարքներ, ինչպիսին է «Կոբրա» խուսանավումը[4]։
Տիեզերական նախագիծ
խմբագրել1977 թվականի հուլիսի 12-ին Իգոր Վոլկը ընտրվեց որպես հետազոտող֊տիեզերագնաց և «Սոյուզ T-12» տիեզերանավով թռիչք կատարեց դեպի «Սալյուտ 7» տիեզերակայան։ Թռիչքի նպատակներից մեկը երկարաժամկետ տիեզերական թռիչքի արդյունավետությունների ստուգումն էր։ Վոլկը ղեկավարել է տիեզերագնացների պատրաստման «Բուրան» նախագիծը, իսկ նախագծի չեղարկումից հետո` 1995 թվականին ստանձնել է Գրոմովի անվան թռիչքային հետազոտական ինստիտուտի փորձարարական թռիչքների ղեկավարի օգնականի պաշտոնը, մինչև 1996 թվականին թոշակի անցնելը։ Եղել է Ռուսաստանի Դաշնության Ազգային օդանավային ակումբի նախագահ և «Fédération Aéronautique Internationale»֊ի փոխնախագահ։ 1984 թվականի հուլիսի 29֊ին Վոլկին շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում՝ օդաչուական և տիեզերագնացության ոլորտում ներդրած մեծ ավանդի համար։
Այլ ձեռքբերումներ
խմբագրելՎոլկը նաև գյուտարար էր և նախագծել է նոր, չորս ուղևոր տեղավորող թռչող ավտոմեքենա՝ «Լարկ֊4»֊ը, որը զարգացնում է ժամում 45 կմ արագություն, օգտագործում 27 մետրանոց թռիչքուղի և յուրաքանչյուր 100 կիլոմետրի համար ծախսում 11լ վառելիք։
Անձնական կյանք
խմբագրելՎոլկը ամուսնացած էր և ուներ երկու երեխա։ Նա մահացել է 2017 թվականի հունվարի 3֊ին՝ 79 տարեկան հասակում, Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում, ուր մեկնել էր հանգստանալու[5][6]։
Արտաքին հղումներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Ушел из жизни Игорь Петрович Волк — 2017.
- ↑ 2,0 2,1 2,2 ВОЛК Игорь Петрович // Авиация России : биографическая энциклопедия : 1909-2009 : А--Я (ռուս.) / под ред. А. Н. Зелин — М.: 2009. — 880 с. — ISBN 978-5-903989-03-4
- ↑ http://lii.ru/novosti/nagrazhdeniya-sotrudnikov-fgup-lii-im-m-m-gromova-k-70-letnemu-yubileyu-predpriyatiya/ (ռուս.)
- ↑ Hall, Rex; Shayler, Davide; Vis, Bert (2005). Russia's Cosmonauts: Inside the Yuri Gagarin Training Center. Chichester, UK: Praxis Publishing. էջեր 335–6. ISBN 0-387-21894-7.
- ↑ «Cosmonaut Igor Volk dead at 79». SpaceFlight Insider. 2017 թ․ հունվարի 4. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 11-ին.
- ↑ Մահացել է Իգոր Վոլկը