Իգոր Ռոգաչով
Իգոր Ռոգաչով (ռուս.՝ И́горь Алексе́евич Рогачёв, մարտի 1, 1932[1], Մոսկվա, ԽՍՀՄ - ապրիլի 7, 2012[1], Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային և ռուս դիվանագետ։ ԽՍՀՄ և Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան։ Պատմական գիտությունների դոկտոր։ 2005 թվականից մինչև 2012 թվականը հանդիսացել է Ռուսաստանի Դաշնության դաշնային ժողովի դաշնության խորհրդի անդամ։ Ռուսաստանի Դաշնության դիվանագիտական ծառայության վաստակավոր աշխատող (2002)։
Իգոր Ռոգաչով | |
Կրթություն՝ | Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ |
---|---|
Գիտական աստիճան՝ | պատմական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն՝ | դիվանագետ, քաղաքական գործիչ և պետական գործիչ |
Ծննդյան օր | մարտի 1, 1932[1] |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Վախճանի օր | ապրիլի 7, 2012[1] (80 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Թաղված | Տրոեկուրովյան գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Պարգևներ | |
Կենսագրություն
խմբագրել1955 թվականին ավարտել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։
1955 թվականից զբաղվել է դիվանագիտական գործունեությամբ։
- 1956-1961 թվականներ՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում ԽՍՀՄ դեսպանության աշխատակից։
- 1961-1965 թվականներ՝ ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության կենտրոնական համակարգի աշխատակից։
- 1965-1969 թվականներ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում ԽՍՀՄ դեսպանության աշխատակից։
- 1969-1972 թվականներ՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում ԽՍՀՄ դեսպանության աշխատակից։
- 1971-1972 թվականներ՝ սահմանային կարգավորման հարցերով խորհրդա-չինական բանակցությունների կառավարական պատվիրակության անդամ։
- 1972-1978 թվականներ՝ ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության կենտրոնական համակարգի աշխատակից։
- 1978-1983 թվականներ՝ ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության գարավարևելյան Ասիայի բաժնի վարիչ։
- 1983-1986 թվականներ՝ ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Հեռավոր արևելյան առաջին բաժանմունքի վարիչ, ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության կոլեգիայի անդամ։
- 1986-1992 թվականներ՝ ԽՍՀՄ, իսկ 1991 թվականից հետո՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ։ Այդ կարգավիճակում[2]։
- 1986-1987 թվականներ՝ ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Ասիայի սոցիալիստական երկրների վարչության պետ։
- 1987-1991 թվականներ՝ ԽՍՀՄ կառավարական պատվիրակության ղեկավարը սահմանային հարցերի շուրջ խորհրդա-չինական բանակցություններում։
- 1988-1991 թվականներ՝ Կամբոջայի հարցով միջազգային բանակցություններում ԽՍՀՄ պատվիրակության ղեկավար։
- 1991 թվական՝ Կորեայի Հանրապետությունում ԽՍՀՄ նախագահի հատուկ ներկայացուցիչ։
- 1991 թվական՝ Կորեայի Ժողովրդա-դեմոկրատական Հանրապետությունում Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ, հատուկ հանձնարարությունների դեսպան։
- 1992-2005 թվականներ՝ Չինաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան։
- 2003-2004 թվականներ՝ Պեկինի հյուսիսկորեական միջուկային խնդրի կարգավորման շուրջ վեցակողմ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավարի տեղակալ։
Անձնական կյանք
խմբագրելԱմուսնացած է եղել, ունեցել է մեկ որդի։
Ծանոթագրություններ
խմբագրելԳրականություն
խմբագրել- Дипломатический словарь : в 3 т. / под ред. А. А. Громыко, А. Г. Ковалева, П. П. Севостьянова, С. Л. Тихвинского. 4-е изд. М. : Наука, 1985. Т. 2. С. 468.
- Рогачев Игорь Алексеевич, 1.03.1932 - 7.04.2012 // Проблемы Дальнего Востока. 2012. № 3. С. 179-180.
Արտաքին հղումներ
խմբագրել- Игорь Алексеевич Рогачев: посол дружбы между КНР и Россией
- Биография на сайте ИТАР-ТАСС
- Биография на сайте lobbying.ru Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իգոր Ռոգաչով» հոդվածին։ |