Իգոր Ալեքսանդրովիչ Ռազդրոգին (ռուս.՝ Игорь Александрович Раздрогин, դեկտեմբերի 7, 1923(1923-12-07), Պետրոգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 19, 2018(2018-07-19)), ռուս գեղանկարիչ, գրաֆիկ և մանկավարժ, արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր, Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ, Ռուսաստանի Դաշնության վաստակավոր նկարիչ, Սանկտ Պետերբուրգի նկարիչների միության (մինչև 1992 թվականը՝ ՌՍՖՍՀ նկարիչների միության Լենինգրադի կազմակերպություն) անդամ[1]։

Իգոր Ռազդրոգին
ռուս.՝ Игорь Раздрогин
Ծնվել էդեկտեմբերի 7, 1923(1923-12-07)
ԾննդավայրՊետրոգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էհուլիսի 19, 2018(2018-07-19) (94 տարեկան)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունԻ. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ
Ժանրդիմապատկեր, գեղանկար և բնանկար
Պարգևներ
«Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Փառքի երրորդ աստիճանի շքանշան Nakhimov Medal «Լենինգրադի պաշտպանության համար» մեդալ և «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
ԱնդամակցությունԽՍՀՄ նկարիչների միություն

Կենսագրություն խմբագրել

Իգոր Ռազդրոգինը ծնվել է 1923 թվականի դեկտեմբերի 7-ին Պետրոգրադում։ Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո զորակոչվել է Կարմիր բանակ։ Կռվել է Լենինգրադի ռազմաճակատում, ծառայել է ծովային բրիգադի զորամասերում Սինյավինոյի մոտ, մասնակցել է Լենինգրադի շրջափակման ճեղքմանը, Մերձբալթիկայի ազատագրմանը, երեք անգամ վիրավորվել։ Իգոր Ռազդրոգինը պարգևատրվել է Փառքի երրորդ աստիճանի շքանշանով, Հայրենական պատերազմի առաջին աստիճանի շքանշանով, «Լենինգրադի ազատագրման համար», «Գերմանիայի նկատմամբ տարած հաղթանակի համար» մեդալներով, Նախիմովի մեդալով[2]։

Զորացրվելուց հետո՝ 1946 թվականին, ընդունվել է Լենինգրադի Իլյա Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության ու ճարտարապետության ինստիտուտի գեղանկարչության ֆակուլտետ, որտեղ սովորել է Բորիս Ֆոգելի, Սեմյոն Աբուգովի, Հենրիխ Պավլովսկու, Միխայիլ Պլատունովի, Ալեքսանդր Զայցևի մոտ։ 1952 թվականին Իգոր Ռազդրոգինն ավարտել է ինստիտուտը (Բորիս Իոգանսոնի արվեստանոց)՝ ստանալով գեղանկարչի որակավորում։ Նրա դիպլոմային աշխատանքն է եղել «Վ. Ի. Լենինի մեկնումը Շուշենսկոե գյուղից» (ռուս.՝ «Отъезд В. И. Ленина из села Шушенского») պատմահեղափոխական նկարը[3]։

Իգոր Ռազդրոգինը ցուցահանդեսների մասնակցել է 1952 թվականից։ Ստեղծել է դիմանկարներ, բնանկարներ, ժանրային նկարներ, էտյուդներ բնօրինակից։ 1953 թվականին դարձել է Լենինգրադի նկարիչների միության անդամ։ Արվեստագիտության թեկնածու է, Իլյա Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության ու ճարտարապետության ինստիտուտի պրոֆեսոր, Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ, Ռուսաստանի Դաշնության վաստակավոր նկարիչ։ Նրա աշխատանքներից են «Գյուղական ուսուցչուհի» (1957), «Լուղարկորդ» (ռուս.՝ «Сплавщик», 1960)[4], «Շրջանային կենտրոնում»[5] (1961), «Սիբիրի դոմնաներ», «Նավաստու սենյակ», «Ագրոնոմ Ե. Բելոուսովի դիմանկարը»[6] (բոլորն էլ 1964), «Գրքի շուկա»[7] (1975), «Էվենկ կինը երեխայի հետ» (ռուս.՝ «Эвенка с ребёнком»)[8] (1977), «Շաբաթօրյակ։ Հաղթանակի այգու ծառատնկումը» (ռուս.՝ «Субботник. Посадка парка Победы»)[9] (1980), «Մուլեն Ռուժ» (1985), «Եղջերվաբույծի դիմանկարը» (2008), «Դարբինը» (2009)[10] նկարները և այլն։

Իգոր Ռազդրոգինի աշխատանքները պահվում են Ռուսական պետական թանգարանում, Տրետյակովյան պատկերասրահում, այլ թանգարաններում ու մասնավոր հավաքածուներում Ռուսաստանում, Կորեայում, Ֆինլանդիայում, ԱՄՆ-ում, Չինաստանում, Մեծ Բրիտանիայում, Ավստրիայում, Ֆրանսիայում ու այլ երկրներում[11]։

Ցուցահանդեսներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л: Художник РСФСР, 1987. — с.108.
  2. Мы помним… Художники, искусствоведы – участники Великой Отечественной войны. – М: Союз художников России, 2000. – с.231-232.
  3. Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт Петербург: «Первоцвет», 2007. — с.68.
  4. Изобразительное искусство Ленинграда. Каталог выставки. - Л: Художник РСФСР, 1976. - с.27.
  5. Выставка произведений ленинградских художников 1961 года. Каталог. - Л: Художник РСФСР, 1964. - с.33.
  6. Ленинград. Зональная выставка. - Л: Художник РСФСР, 1965. - с.44.
  7. Наш современник. Зональная выставка произведений ленинградских художников 1975 года. Каталог. - Л: Художник РСФСР, 1980. - с.22.
  8. Выставка произведений ленинградских художников, посвящённая 60-летию Великого Октября. - Л: Художник РСФСР, 1982. - с.20.
  9. Зональная выставка произведений ленинградских художников 1980 года. Каталог. - Л: Художник РСФСР, 1983. - с.21.
  10. Участникам Второй мировой и Великой Отечественной войны посвящается... Альбом-каталог. - Санкт-Петербург, 2010. - с.77-78.
  11. Участникам Второй мировой и Великой Отечественной войны посвящается... Альбом-каталог. - Санкт-Петербург, 2010. - с.76.

Աղբյուրներ խմբագրել

  • К новым творческим успехам. С собрания ленинградских художников // Вечерний Ленинград, 1960, 14 мая.
  • Выставка произведений ленинградских художников 1961 года. Каталог. - Л։ Художник РСФСР, 1964. - с.33.
  • Ленинград. Зональная выставка. - Л։ Художник РСФСР, 1965. - с.44.
  • Кривенко И. «Ленинград» (раздел живописи) // Художник. 1965, № 3. С.27-36.
  • Наш современник. Зональная выставка произведений ленинградских художников 1975 года. Каталог. - Л։ Художник РСФСР, 1980. - с.22.
  • Изобразительное искусство Ленинграда. Каталог выставки. - Л։ Художник РСФСР, 1976. - с.27.
  • Выставка произведений ленинградских художников, посвящённая 60-летию Великого Октября. - Л։ Художник РСФСР, 1982. - с.20.
  • Справочник членов Союза художников СССР. Том 2. — М։ Советский художник, 1979. — с.254.
  • Зональная выставка произведений ленинградских художников 1980 года. Каталог. - Л։ Художник РСФСР, 1983. - с.21.
  • Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л։ Художник РСФСР, 1987. — с.108.
  • Связь времён. 1932 - 1997. Художники - члены Санкт - Петербургского Союза художников России. Каталог выставки. - Санкт - Петербург։ ЦВЗ "Манеж", 1997. - с.284.
  • Matthew Cullerne Bown. A Dictionary of Twentieth Century Russian And Soviet Painters. 1900 — 1980s. — London։ Izomar Limited, 1998.
  • Мы помним… Художники, искусствоведы – участники Великой Отечественной войны. – М։ Союз художников России, 2000. – с.231-232.
  • Иванов С. В. Неизвестный соцреализм. Ленинградская школа. — Санкт-Петербург։ НП-Принт, 2007. — с.389, 391, 392, 393, 405. ISBN 5-901724-21-6, ISBN 978-5-901724-21-7.
  • Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт Петербург։ «Первоцвет», 2007. — с.68.
  • Участникам Второй мировой и Великой Отечественной войны посвящается... Альбом-каталог. — Санкт-Петербург, 2010. — с.76-79.
  • И. Раздрогин. Живопись. Акварель. Рисунок. — СПб.։ Институт имени И. Е. Репина, 2013. 68 с.