Իգոր Բաբուշկին (ապրիլի 5, 1970(1970-04-05), Ռիբինսկ, Յարոսլավլի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս պետական և քաղաքական գործիչ։ 2019 թվականի հունիսի 5-ին նշանակվել է Աստրախանի մարզի նահանգապետի պաշտոնակատար։

Իգոր Բաբուշկին
 
Կրթություն՝ Մոսկվայի բարձրագույն ռազմական հրամանատարական ուսումնարան և Golitsyn Frontier Institute?
Մասնագիտություն՝ իրավաբան
Ծննդյան օր ապրիլի 5, 1970(1970-04-05) (53 տարեկան)
Ծննդավայր Ռիբինսկ, Յարոսլավլի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Ռուսաստան
 
Պարգևներ
Ալեքսանդր Նևսկու շքանշան (Ռուսաստան), Արիության շքանշան և Պատվո շքանշան

Կենսագրություն խմբագրել

 
Աշխատանքային հանդիպում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, 2019 թվականի հունիսի 5։

Իգոր Բաբուշկինը ծնվել է 1970 թվականի ապրիլի 5-ին, Յարոսլավլի մարզի Ռիբինսկ քաղաքում[1].

Դպրոցից հետո ընդունվել Է Մոսկվայի բարձրագույն ռազմահրամանատարական ուսումնարան, որն ավարտել է 1992 թվականին։

1992 թվականից մինչև 2012 թվականը ծառայել է Ռուսաստանի զինված ուժերում և Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության ստորաբաժանումներում։ Ավարտել է Հատուկ շինարարության դաշնային գործակալության ծառայությունը՝ գնդապետի շքանշանով[1]։

2002 թվականին լրացուցիչ կրթություն է ստացել Ռուսաստանի Դաշնության Գոլիցինի սահմանապահ ինստիտուտի իրավագիտության ֆակուլտետում։ Ավարտել է նաև ինստիտուտի կառավարման, տնտեսագիտության և նորարարության բաժինները[1]։

2013 թվականի հունվարին զբաղեցրել է Պետական գույքի կառավարման դաշնային գործակալության ղեկավարի տեղակալի պաշտոնը։ Նա համակարգում էր պետական գանձարանը, պաշտպանության և անվտանգության ոլորտում դաշնային իշխանությունները և կազմակերպությունները, արդյունաբերական կազմակերպությունների և արտերկրյա գույքի, արդյունաբերական համալիր կազմակերպությունների ղեկավարումը[1]։

2018 թվականի սեպտեմբերին նշանակվել է Հյուսիս-կովկասյան դաշնային օկրուգի ՌԴ նախագահի՝ Ալեքսանդր Մատովնիկովի լիազոր ներկայացուցչի տեղակալ[1]։

2019 թվականի հունիսի 5-ից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով նշանակվել է Աստրախանի մարզի նահանգապետի պաշտոնակատար[2]։

Պարգևներ խմբագրել

Տարբեր տարիներին ստացել է պետական պարգևներ և տարբերանշաններ։ Պարգևատրվել Է Արիության շքանշանով[1]։

Ընտանիք խմբագրել

Ամուսնացած է։ Ունի դուստր[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 «Биография Игоря Бабушкина». ТАСС. 2019 թ․ հունիսի 5. Վերցված է 2019 թ․ հունիսի 18-ին.
  2. Шереметьева, Инна. (2019 թ․ հունիսի 5). «Врио губернатора Астраханской области Игорь Бабушкин: биография». Կոմսոմոլսկայա պրավդա. Վերցված է 2019 թ․ հունիսի 18-ին.

Արտաքին հղումներ խմբագրել