Ժուպնայի ամրոց (լեհ.՝ Zamek Żupny), շինություն լեհական Վելիչկա քաղաքում, որը կառուցվել է աշխարհի հնագույն աղի հանքերից մեկի պահպանման համար։ 2013 թվականից հանքի ամբողջ համալիրը մտել է ՅՈՒՆԵՍԿՈ-յի համաշխարհային ժառանգության ցանկի մեջ։ Հանքը առաջին անգամ հիշատակվել է 1248 թվականին։

Ժուպնայի ամրոց
Տեսակդղյակ
Երկիր Լեհաստան
ՏեղագրությունՎելիչկա և Lesser Poland Voivodeship?
Մակերես0,547 հեկտար, 4,001 հեկտար
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Հիմնում և վերակառուցում խմբագրել

Հանքի պաշտպանության համար ամրացումները սկսվել են 13-րդ դարի կեսին։ Քանի որ աղի առևտրից ստացած հարկերը լրացնում էին պետական գանձարանի եկամուտների մեծ մասը, այդ իսկ պատճառով 1368 թվականին Կազիմիր III Մեծ թագավորը հատուկ հրաման է արձակում, որը պետք է կարգավորեր աղի եկամուտի և վաճառման օրենքները։

13-րդ դարի վերջում կառուցվել են քարե առաջին պաշտպանական շինությունները աղի հանքերի շուրջը։ Հանքի ղեկավարումը Վելիչկայում վստահվել է հատուկ կոմսի։ Այդ շինությունների ընդարձակումը և վերակառուցումը շարունակվել են մինչև 18-րդ դարը։

14-ից 16-րդ դարերում աղի առևտրից եկած եկամուտները կազմում էին պետական գանձարանի մուտքի 1/3-ը։ Այդ եկամուտներով կառուցվել է թագավորական Վավել ամրոցը, ինչպես նաև` համալսարանական կառույցների համալիր Կրակովում։ Լավագույն տարիներին աղի հանքում աշխատել է 2000 հանքափոր, իսկ ստացված եկամուտը գերազանցել է 30 000 տոննա աղը։

20-րդ դար և ներկայիս դրություն խմբագրել

1918 թվականին հանքերը ազգայնացվել են։ 1932 թվականին աղի առևտուրը դառնում է պետական մենաշնորհ։ 1945 թվականին հանքերը և ամրոցը ռմբակոծվել են[1]։

1968-ից 1988 թվականներին աղի եկամուտը Վելիչկայի տնտեսության մեջ մեծ դեր է խաղացել։

1992 թվականին քաղաքային իշխանությունները վերականգնել են ամրոցը։ Ներքին տարածքներում կառուցել են թանգարան։

ՅՈՒՆԵՍԿՈ-յի համաշխարհային ժառանգություն խմբագրել

1988 թվականի մարտին ամրոցը ներառվել է պատմական հուշարձանների ցանկում։ 2013 թվականին հուշարձանների ցանկում ավելացվել են աղի հանքերը։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Wieliczka - Zamek żupny w Wieliczce - OPIS - (Polskie zamki )» (լեհերեն). www.zamki.pl. Վերցված է 2019 թ․ ապրիլի 8-ին.

Գրականություն խմբագրել

  • Edyta Giżycka, Iwona Pawłowska Tajemnice Zamku Żupnego w Wieliczce. — Wieliczka, 2005. — 42 с.
  • Walczy, Łukasz Die Krakauer Salinen Wieliczka und Bochnia in der Anfangsperiode der österreichischen Verwaltung, (1772—1809). — Verlag für Geschichte und Politik, 2001. — 201 с.

Արտաքին հղումներ խմբագրել