Ժորժ Կարպանտիե

Ֆրանսիացի սպորտսմեն (բռնցքամարտ) (1894-1975)

Ժորժ Կարպանտիե[6] (ֆր.՝ Georges Carpentier, հունվարի 12, 1894(1894-01-12)[1][2][3][…], Լիևեն[4] - հոկտեմբերի 27, 1975(1975-10-27)[5][4], Փարիզի 17-րդ շրջան, Փարիզ[4], ֆրանսիացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, Եվրոպայի և աշխարհի չեմպիոն։

Ժորժ Կարպանտիե
ֆր.՝ Georges Carpentier
Դիմանկար
Ծնվել էհունվարի 12, 1894(1894-01-12)[1][2][3][…]
ԾննդավայրԼիևեն[4]
Մահացել էհոկտեմբերի 27, 1975(1975-10-27)[5][4] (81 տարեկան)
Մահվան վայրՓարիզի 17-րդ շրջան, Փարիզ[4]
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունբռնցքամարտիկ և կինոդերասան
Պարգևներ և
մրցանակներ
Մարտական խաչ 1914-1918
 Georges Carpentier Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1894 թվականի հունվարի 12-ին Լևենում՝ աղքատ աշխատողի ընտանիքում։ Նրանց կյանքը կապված էր ածուխի հանքերի հետ։

Սպորտով սկսել է զբաղվել 12 տարեկան հասակում։ Սկզբնական շրջանում հանդես է եկել ֆրանսիական սավատ ոճի բռնցքամարտում։ 14 տարեկանից սկսել է հանդես գալ անգլիական բռնցքամարտի մրցամարտերին։

17 տարեկան հասակում սկսել է հանդես գալ սիրողական ռինգում։ Նա այդ տարիքում շրջանցել է այն կանոնը, որ միայն 21 տարին լրացած բռնցքամարտիկները կարող են դառնալ պրոֆեսիոնալ։

4 քաշային կարգում դարձել է Եվրոպայի չեմպիոն. կիսամիջին քաշային ՝ 1911-1912 թվականներ, միջին քաշային՝ 1911-1912 թվականներ, միջին ծանր քաշային՝ 1912-1913 թվականներ, ծանր քաշային՝ 1913-1922 թվականներ։ Եղել է աշխարհի չեմպիոն միջին ծանր քաշային կարգում 1920-1922 թվականներին։

Ֆրանսիական բանակում մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին։ Եղել է օդաչու։ Պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալ (Ֆրանսիա) և Մարտական խաչով (Ֆրանսիա)։

 
Օդաչու Ժորժ Կարպանտիեն 1915 թվականի հունիսի 20-ին

1921 թվականին որոշում է ընդունել դառնալ աշխարհի բացարձակ չեմպիոն և մենամարտել Ջեկի Դեմպսիի հետ։ Երկրորդ ռաունդում ծանր վնասվածք է ստացել, բայց շարունակել է պայքարը։ Չորրորդ ռաունդում նոկաուտի է ենթարկվել, բայց կարողացել է պահպանել աշխարհի չեմպիոնի տիտղոսը միջին ծանր քաշային կարգում։ 1922 թվականի սեպտեմբերի 24-ին կորցրել է այդ տիտղոսը, նոկաուտի ենթարկվելով սենեգալցի Բատտլինգու Սիկիի կողմից։ Մի քանի ամիս անց առանց մարտի աշխարհի չեմպիոնի տիտղոսը անցնում է Կարպանտիեին, որովհետև Սիկին հաջորդ մարտում խախտել էր կանոնները և որակազրկվել։ Սակայն Սիկին դատարան է դիմել և վերադարձրել աշխարհի չեմպիոնի կոչումը։

Ավարտելով իր բռնցքամարտի կարիերան, Կարպանտիեն ռեստորան է բացել Փարիզում[7]։ Մահացել է 81 տարեկանում՝ 1975 թվականի ապրիլի 28-ին՝ սրտի կաթվածից։

Հիշատակ խմբագրել

Ֆրանսիայի մի քանի փողոց և մարզադաշտ կրում են նրա անունը։ Նրա անունով է կոչվում նաև Ժորժ Կարպանտիեի մարզական սրահը, որը գտնվում է Փարիզի 13-րդ շրջանում։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

«Խոլորձ» մականունը նա ստացել է այդ ծաղիկների հանդեպ ունեցած հակումից։ Կարպանտիեն հաճախ էր դրանք կրում իր կոստյումի դարձածալերում։

Իր կարիերայի վաղ շրջանում եղել է նաև ռինգի մրցավար։ 1915 թվականին եղել է Ջեկ Ջոնսոնի և Ֆրենկ Մորանի միջև տեղի ունեցած մարտի մրցավարը։ Նրանք պայքարում էին ծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար։

Նկարահանվել է կինոյում։ Ամենահայտնի դերը եղել է ամերիկյան «Հրաշք մարդը» գեղարվեստական ֆիլմում՝ 1920 թվականին։

1920 թվականին գրել է «Դարչնագույն բուի եղբայրները» գիրքը, որը թարգմանվել է մի քանի լեզուներով[8]։

Տեսանյութ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 GeneaStar
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Fichier des personnes décédées
  5. 5,0 5,1 5,2 Internet Movie Database — 1990.
  6. В некоторых русскоязычных источниках его фамилия указывается как Карпентье.
  7. Жорж Карпантье в «Энциклопедии бокса»
  8. Georges Carpentier «Brothers of The Brown Owl»; 1920

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժորժ Կարպանտիե» հոդվածին։