Ժորդի Մասիպ Լոպես
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ժորդի Մասիպ Լոպես (հունվարի 3, 1989[1][2], Սաբադել, Àmbit metropolità de Barcelona, Բարսելոնայի պրովինցիա, Կատալոնիա, Իսպանիա), ֆուտբոլիստ։ Որպես ֆուտբոլիստ Մասիպը կայացել է Մարկանտիլ ֆուտբոլային ակումբում։ Մասիպն իր կարիերան սկսել է որպես կիսապաշտպան, սակայն 12 տարեկան հասակում որոշել է դառնալ դարպասապահ։ 15 տարեկան հասակում Մասիպը միացել է Բարսելոնայի մանկապատանեկան դպրոցին՝ Լա Մասիային, իսկ արդեն մի քանի տարի անց նա տեղափոխվել է Բարսելոնայի 2-րդ թիմ՝ Բարսա Բ։
Ժորդի Մասիպ Լոպես իսպ.՝ Jordi Masip | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Իսպանիա | ||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 3, 1989[1][2] (35 տարեկան) | ||
Ծննդավայր | Սաբադել, Àmbit metropolità de Barcelona, Բարսելոնայի պրովինցիա, Կատալոնիա, Իսպանիա | ||
Հասակ | 179 սանտիմետր | ||
Քաշ | 72 կիլոգրամ | ||
Դիրք | դարպասապահ | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Բարսելոնայի առաջին թիմում Ժորդի Մասիպն իր դեբյուտը նշել է 2009 թվականի դեկտեմբերի 19-ին՝ Վալենսիայի հետ խաղում (1-1)։ Ժորդի Մասիպը Բարսելոնա Բ-ում անցկացրել է 5 մրցաշրջան, որոնցից առաջինում մարզվել է առաջին թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի գլխավորությամբ։ Բարսա Բ-ում անցկացրած 79 խաղերում Մասիպը բաց է թողել 101 գնդակ։
2014 թվականի ամռանը Ժորդի Մասիպը և ֆուտբոլային ակումբ Բարսելոնան համաձայնության են եկել դարպասապահի՝ Բարսելոնայի առաջին թիմ տեղափոխության հարցում։
Բնութագիր
խմբագրելՄասիպն արագաշարժ, ճկուն և հիանալի ռեակցիա ունեցող դարպասապահ է։ Մասիպը հիանալի է խաղում ոտքերով, իսկ նրա կարիերան կիսապաշտպանի դիրքում սկսելու շնորհիվ կարողանում է նաև կարճ ու երկար ճշգրիտ փոխանցումներ կատարել, ինչն անչափ կարևոր է Բարսայի խաղային համակարգում։ Չնայած ոչ բարձր հասակին (180 սմ.), Մասիպը կարողանում է պայքարել և լավ խաղ ցուցադրել նաև 2-րդ հարկում։
Կարիերա
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժորդի Մասիպ Լոպես» հոդվածին։ |