Ժորա Միրզաբեկյան

հայ գիտնական

Ժորա (Գևորգ) Մկրտչի Միրզաբեկյան (հոկտեմբերի 31, 1932(1932-10-31), Իրան), էլեկտրադինամիկայի բնագավառի հայ գիտնական։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1984), պրոֆեսոր (1986): Հայաստանի ճարտարապետական ակադեմիայի թղթակից-անդամ (1996)։

Ժորա Միրզաբեկյան
Ծնվել էհոկտեմբերի 31, 1932(1932-10-31) (91 տարեկան)
Իրան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունգիտնական
Հաստատություն(ներ)ՀՊՃՀ Էլեկտրատեխնիկական դեպարտամենտ և Երևանի պետական համալսարան
Ալմա մատերՀԱՊՀ (1954)
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր (1984) և պրոֆեսոր (1986)

Կենսագրություն խմբագրել

Ժորա Միրզաբեկյանը ծնվել է 1932 թվականին Իրանի Չհարմահալի գավառի Լիվասիան գյուղում։ 1947 թվականին հայրենադարձել է։ 1954 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1969 թվականից դասավանդել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում, 1987-1995 թվականներին եղել է էլեկտրամեկուսիչ, մալուխային, կոնդեսատորային տեխնիկայի և լուսատեխնիկայի ամբիոնի վարիչ, 1994-1998 թվականներին՝ ՀՊՃՀ Էլեկտրատեխնիկական ֆակուլտետի դեկան, 1995 թվականից՝ պրոֆեսոր[1]։ 1992 թվականից Հայաստանի և Իրանի միջև գիտատեխնոլոգիական համագործակցության կենտրոնի նախագահ։

Աշխատանքները վերաբերում են բարձր հաճախության մալուխների ու դիրքափոխված փաթույթալարերի նոր կառուցվածքների նախագծման և տեխնոլոգիական մշակման հարցերին։ Մշակել է պարուրաձև հոսանքատար մեկուսացված լարերի էլեկտրամագնիսական դաշտի տեսությունը[2][3]։ Կազմել է «Ռուս-պարսկերեն պոլիտեխնիկական բառարան» (1973, 1984)։

Երկեր խմբագրել

  • Ինչպես կառուցվեց Արաքս գետի վրայի կամուրջը Հայաստանի և Իրանի սահմանում, Երևան, 1996։
  • Ուժային կաբելներ Լաբորատոր աշխատանքների մեթոդական ցուցումներ, Երևան, 2000։
  • Ուժային և կապի կաբելներ։ (Համառոտ դասընթաց), Երևան, 2000։
  • Русско-персидский политечнический словарь: Около 50 000 терминов, 1984: т.л. (Жора Мкртычевич Мирзабекян)
  • Русско-персидско-английский словарь по строительству и архитектуре = Russian-persian-english dictionary on construction and architecture, 2006.
  • Теория определения электромагнитных параметров спиральных, ленточных и транспонированных проводников, Ереван, 1998.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  2. «Կոհա առցանց քարտարան, Միրզաբեկյան, Ժորա Մկրտչի». haygirk.nla.am. Վերցված է 2017 թ․ հունվարի 18-ին.
  3. «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարան, Միրզաբեկյան, Ժորա Մկրտչի, 1932- (Personal Name)». opac.flib.sci.am (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունվարի 18-ին.(չաշխատող հղում)